25.12.2018 ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻ. ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
...Ինչպես հայտնի է, 1978թ. դեկտեմբերին, ՉԿԿ Կենտկոմի 11-րդ գումարման 3-րդ պլենումում, Չինաստանի ականավոր պետական գործիչ պարոն Դեն Սյաոպինի նախաձեռնությամբ տրվեց պատմական՝ բարեփոխումների և բաց դռների քաղաքականության մեկնարկը։ Ինչպես նշեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինփինը, «բարեփոխումների և բաց քաղաքականության անցկացումը վճռորոշ է Չինաստանի համար։ 30 տարվա ընթացքում տեղի են ունեցել Չինաստանի կերպարի վիթխարի փոփոխություններ»։
18.12.2018 ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ
Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան
Գիրքը նվիրված է Հայաստան-սփյուռք համագործակցության մոդելներին։ Հայկական և միջազգային փորձի հիման վրա մատնանշվում են տարբեր ձևաչափեր, գնահատվում է դրանց կիրառականությունը հայ իրականության մեջ։ Ցույց են տրվում նաև մոդելների գործարկման ուղիները։ Հատուկ ուշադրություն է դարձվում սփյուռքի ինքնակազմակերպման խնդրին, որի լուծման համար նույնպես առաջարկվում են որոշ մոդելներ։
13.12.2018 ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Գիրքը նվիրված է հայկական երկու պետությունների (ՀՀ և ԼՂՀ) և սփյուռքի դեմ ուղղված քարոզչական թեզերի, դրանց ծագման և տարածման մեթոդների բացահայտմանը, ուսումնասիրմանն ու հակազդեցության հնարավոր միջոցների վերհանմանը։ Մանրամասն հետազոտված են հակահայկական քարոզչության առանձնահատկությունները, դրանց թույլ և ուժեղ կողմերը։ Գրքում ներկայացված է նաև գիտական և կազմակերպչական այն ռեսուրսը, որը հնարավորություն է ստեղծում աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար հակազդել իր դեմ ուղղված քարոզչությանն ու ապահովել սեփական տեղեկատվական անվտանգությունը։
10.12.2018 ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Գրքում ներկայացված են «Նորավանք» հիմնադրամի փորձագետների ուսումնասիրությունները, որոնցում վերհանվել և վերլուծվել են Հայաստանի որոշ կրիտիկական ոլորտներին և ենթակառուցվածքներին ուղղված մարտահրավերները և հնարավոր սպառնալիքներն ազգային անվտանգության տեսանկյունից։ Միջդիսցիպլինար մեթոդաբանության կիրառմամբ ուսումնասիրվել են գիտական, կրթական, գաղափարախոսական, հասարակական, տեղեկատվական, ժողովրդագրական և տնտեսական ոլորտների կրիտիկական ենթակառուցվածքները, առաջարկվել են դրանց անվտանգության բարձրացման հնարավոր ուղիները։
06.12.2018 ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ (ՄԱՐՏԱԿԱՆ) ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿ
Արմեն Ղալեչյան
Աշխատությունը ռազմամասնագիտական համառոտ (առավել կարևոր գաղափարների և հասկացությունների) ուսումնասիրությունների և նորարարական մոտեցումների համախումբ է, ռազմական ոլորտում տեղեկատվական պայքարի և դրա՝ որպես զինված ուժերի համակողմանի (մարտական) ապահովման տեսակի դիտարկում: Հասցեագրված է ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիրներին և դասախոսական անձնակազմին, զինված ուժերի զորատեսակների սպայական կազմի այն հատվածներին, որոնք անմիջական գործունեություն են ծավալում ռազմատեղեկատվական ոլորտում: Կարծում ենք, ռազմական տեղեկատվական ապահովման սկզբունքների և ձևերի իմացությունը կարևոր է նաև ողջ հայ հասարակության համար:
05.12.2018 ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՐԵՈՒԹՅՈՒՆ-ԲԱՆԱԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ-ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԴԵՐԸ
Սույն հետազոտությունում ներկայացրել ենք տեղեկատվություն հասարակություն-բանակ հարաբերություններում իսրայելական փորձի վերաբերյալ, հարցի նկատմամբ Իսրայել պետության պաշտոնական մոտեցումներն ու հրեա և այլազգի փորձագետների վերլուծությունները, գնահատականները, որոնք, ըստ մեզ, կարող են օգտակար և ուսանելի լինել հայ զինվորականության համար։ Բնութագրվում են հասարակություն-բանակ հարաբերություններում իսրայելական փորձի ռազմաքաղաքական, կրթական, հոգևոր-բարոյական (տեղեկատվական, սոցիալ-հոգեբանական), հրեա զինվորականության մոտիվացիային վերաբերող հարցեր։
24.05.2018 ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ (2001-2016թթ.)
Սամվել Մանուկյան
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արդի վիճակի վերաբերյալ հետազոտությունները բավական սակավ են։ Առկա հրապարակումները հիմնականում վերաբերվում են այդ հանրապետությունում տեղի ունեցող ռազմա-քաղաքական գործընթացներին և իրադարձություններին։ Ներկայացվող հետազոտության, որը կազմվել է Նախիջևանի, Ադրբեջանի և Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա, նպատակն է վերացնել այդ բացը։
26.12.2017 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ձեռնարկում դիտարկվել են տեղեկատվական հեղափոխությունների և քաղաքականության դերն ու նշանակությունը մարդկության զարգացման ընթացքում։ Քննարկվել են տեղեկատվական գործողությունների և պատերազմների հայեցակարգերը, գործնականում դրանց կիրառման մեթոդները և տեղեկատվական անվտանգության հիմունքները։ Ներկայացվել են ԶԼՄ տեսական հիմնադրույթները և լրատվամիջոցներում օգտագործվող ներազդման մեթոդները, ինչպես նաև կիբեռտարածքում ձևավորված նոր տիպի սպառնալիքների առանձնահատկությունները, դրանցից պաշտպանվելու տեխնիկական և օրենսդրական հնարավորությունները։
19.12.2017 ԻՍՐԱՅԵԼԻ, ԻՐԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան, Կարեն Վերանյան
Գիրքը նվիրված է սփյուռքի նկատմամբ Իսրայելի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականության վերլուծությանը։ Անդրադարձ է կատարվում հիշյալ երկրների սփյուռքերի ձևավորմանն ու արդի խնդիրներին։ Քննարկվում են քաղաքականության, տնտեսության, գիտության և այլ ոլորտներում պետություն-սփյուռք փոխգործակցության հիմնահարցերը։
22.06.2017 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ 2016թ. ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական արդյունքները. Հիմնադրամի վերջին տարիների աշխատանքների ուղղվածությունը թելադրվում է այն իրողությամբ, որ Հայաստանը ներքաշված է գլոբալ և տարածաշրջանային հարթություններում ընթացող «հիբրիդային պատերազմներում», որոնցում մասնակիցների անվտանգությունը մեծ չափով պայմանավորված է նրանց ունեցած մտավոր ռեսուրսներով և մարդկային կապիտալի որակով (վերջիններս դասվում են այսպես կոչված «կրիտիկական ոլորտների և ենթակառուցվածքների» շարքին)։ Այդ համատեքստում Հիմնադրամի 2016թ. հիմնական արդյունքները հետևյալն են.
27.12.2016 ԱՆՁՆԱԿԱՆ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
Սամվել Մարտիրոսյան
Աշխատությունում ներկայացված են կիբեռանվտանգության այն հիմունքները, որոնք թույլ կտան համակարգչային օգտատերերին հնարավորինս խուսափել վիրտուալ ոլորտում արդեն սովորական դարձած հարձակումներից և տարաբնույթ այլ վտանգներից։
27.12.2016 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱՆԻՆ
Հրաչյա Արզումանյան
Գիրքը նվիրված է ռազմավարական վերլուծության և պլանավորման գործիքանու և մեթոդաբանության ձևավորման արտասահմանյան փորձի վերլուծությանը։ Հիմք է ծառայել ամերիկյան ՌԵՆԴ կորպորացիայի՝ օտարերկրյա ամենահայտնի գիտական կենտրոններից մեկի գիտական ժառանգությունը, որի կոլեկտիվին են պատկանում մի շարք կարևոր հայտնագործություններ բարդ ադապտիվ համակարգերի տեսության, գործողությունների տեսության, հավանականության տեսության և ռազմավարական պլանավորման ոլորտներում:
26.12.2016 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Արմեն Ղալեչյան
Գիրքը մտածված է որպես մեթոդական ուղեցույց, որտեղ համառոտ՝ վերլուծական հոդվածների տեսքով, ներկայացված են ռազմական ոլորտում տեղեկատվական պայքարի դրսևորումները և հիմնական խնդիրները։ Հատուկ ուշադրություն է դարձվել առաջատար պետությունների զինված ուժերի կողմից տեղեկատվական պատերազմներ վարելու մեթոդների ուսումնասիրությանը՝ կարևորելով այս խնդրում մարդկային կապիտալի գործոնը, բարձրակարգ մասնագետներ ունենալու և պատրաստելու կարևորագույն հանգամանքը։
16.11.2016 ԻՍՐԱՅԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կարեն Վերանյան
Հետազոտությունը նվիրված է Իսրայել պետության փորձի ուսումնասիրությանը, որն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի հայկական իրականության հետ։ Անդրադարձ է կատարվում հարավկովկասյան ռազմաքաղաքական զարգացումներում Իսրայելի դերակատարման, Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներին։ Լուսաբանվում են Իսրայելի զինվորականության բարոյահոգևոր դաստիարակության իրավական նորմերը, որոնք արժեքաբանական առումով կարող են ուսանելի լինել։ Ներկայացվում է սփյուռք-պետություն համագործակցության, հայրենադարձության կազմակերպման, արտերկրի համայնքների գիտակրթական պոտենցիալն ի շահ պետության կիրառելու իսրայելական փորձը, ինչը նույնպես կարող է դրական օրինակ ծառայել։
16.11.2016 ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ 1950-1980-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
Տիգրան Ղանալանյան
Գիրքը նվիրված է XXդ. երկրորդ կեսին հայկական սփյուռքում ծավալված ներքին տեղաշարժերին։ Այդ գործընթացը դիտարկվում է վեց երկրներից (Հունաստան, Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս, Լիբանան, Սիրիա) հայերի արտագաղթի օրինակով։ Լուսաբանվում են գաղթերի պատճառները, դրանց ընթացքը, ծավալները, դերակատար կազմակերպությունները։ Համակողմանիորեն ներկայացվում են արտագաղթերի հետևանքներն ինչպես ելքի, այնպես էլ նոր երկրներում։
14.07.2016 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ – ՌՈՒՍԵՐԵՆ – ՀԱՅԵՐԵՆ ՀԱՆՐԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
Էդուարդ Ա. Ղազարյան
Սույն անգլերեն-ռուսերեն-հայերեն բառարանը ներառում է 2772 թարգմանված եզրույթ, որոնք ուղեկցվում են հայերեն բացատրություններով և մեկնություններով։ Դրանք վերաբերում են արդի տեղեկատվական անվտանգության և հարակից այլ ոլորտներին։ Բառարանը նախատեսված է ինչպես մասնագիտական-փորձագիտական, այնպես էլ հանրության լայն շրջանակների համար։
27.01.2016 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ 2015Թ. ՍԵՂՄ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2015թ. Հիմնադրամի 4 հետազոտական կենտրոնների (Հայագիտական, Քաղաքական և Տեղեկատվական հետազոտությունների, Ուսումնական) 15 փորձագետները և 3 արտահաստիքային խորհրդականները (պրոֆ. Ա.Թավադյան, տ.գ.թ. Ա.Թևիկյան և ս.գ.թ. Ս.Մանուկյան) հեղինակել և հրատարակել են 84 հոդված և 3 գիրք, տարբեր գիտաժողովներում և սեմինարներում հանդես են եկել 43 զեկույցով։ Հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամը կազմակերպել է 12 սեմինար և 6 գիտաժողով, ինչպես նաև Ուսումնական ծրագրով դասընթացներ՝ 19 դասախոսություն։ 2015թ. «Նորավանք» ԳԿՀ-ն հրատարակել է 24 համար ամսագիր։
02.12.2015 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
Արդի դարաշրջանի քաղաքական, տնտեսական, սոցիոմշակութային մարտահրավերների համատեքստում կարևորվում է բուհական-ակադեմիական միջավայրում գործող հետազոտական, վերլուծական, հատկապես հասարակական և հումանիտար կենտրոնների դերը: Այդ խնդրի ուսումնասիրությանն է նվիրված «Հայաստանի բուհական վերլուծական կենտրոնները» հետազոտությունը, որը կատարվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համատեղ իրականացվող «Տարածաշրջանի վերլուծական կենտրոնները» հետազոտության շրջանակներում:
06.11.2015 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 50-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ավագ Հարությունյան
Հայ պատմագրության մեջ առաջին անգամ արխիվային սկզբնաղբյուրների, պարբերական մամուլի և գրականության լայն ու համակողմանի օգտագործմամբ ներկայացվել և վերլուծվել են 1965թ. Հայաստանի Երկրորդ Հանրապետությունում Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի ոգեկոչման պատմա-քաղաքական գործընթացը, կուսակցական-պետական հանդիսություններն ու համաժողովրդական ցույցերը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Գրողների միության դերակատարությունը, Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնումը և Սփյուռքի կոմիտեի ձևավորումը, ինչպես նաև Արցախյան հարցի վերարծարծումը և 1970-1980-ական թվականներին Հայոց ցեղասպանության ոգեկոչման մանրամասները:
29.10.2015 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա)
Սառը պատերազմի կանոններով ընթացող արդի քաղաքական-հասարակական գործընթացների իրողություններում ցանկացած հանրության անվտանգության գրավականն էապես պայմանավորված է տվյալ հանրության մտավոր և լայն առումով՝ ստեղծագործական ռեսուրսներով։
23.03.2015 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (հետազոտական ծրագիր)
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Ժողովրդագրություն, զարգացման ռազմավարություն և տեխնոլոգիաներ)
Հայաստանում արտագաղթի տեմպերը խիստ բարձր են, ուստի ժողովրդագրական ներկա իրավիճակը (ԺԻ) անհրաժեշտ է դասել ՀՀ քաղաքական ու սոցիալ-տնտեսական կայունությանն ու անվտանգությանն սպառնացող առաջնային մարտահրավերների շարքում։
08.12.2014 ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ. ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Գիրքը նվիրված է Հայաստանից դուրս գործող հայագիտական կենտրոնների արդի իրավիճակի քննությանը։ Վերջիններս դիտարկվում են ըստ աշխարհի հետևյալ չորս խոշոր տարածաշրջանների՝ Ամերիկա, Եվրոպա, Մերձավոր Արևելք և հետխորհրդային երկրներ։ Ներկայացված են արտերկրում հայագիտական կենտրոնների հիմնման նախադրյալները, այդ կենտրոնների դերը հայության կյանքում, նրանց գործունեության հիմնական ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև արտասահմանյան հայագիտական կենտրոնների արդի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։
08.12.2014 ՍՓՅՈՒՌՔԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՀ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Գրքում ներկայացված են Հայաստանի համար կարևոր աշխարհաքաղաքական կողմնորոշումների ընտրության հարցում Սփյուռքի որոշ լրատվամիջոցների և առանձին հայ փորձագետների դիրքորոշումները։ Վերլուծվել են Սփյուռքի հետազոտված լրատվամիջոցների՝ ՀՀ ինտեգրման գործընթացների հետ անմիջական կապ ունեցող հոդվածների բովանդակությունում առկա գաղափարականացված կոնստրուկտները (իդեոլոգեմները), դրանց նկատմամբ հուզական երանգավորման՝ վերաբերմունքի քանակական համամասնությունները և որակական բնութագրիչները։ Սփյուռքի տարբեր աշխարհագրական հատվածներում գործող հայ մտավորականների և փորձագետների կարծիքներն ուսումնասիրվել են նրանց հետ հեռակա հարցումների միջոցով։
05.09.2014 ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ
Գրքում «Նորավանք» հիմնադրամի հրատարակած «Մեր հաղթանակները» քառահատորի հիման վրա համառոտ ներկայացված է Հայաստանի մոտ հինգհազարամյա ռազմական պատմությունը։ Գրքում տեղ է գտել շուրջ հարյուր պատերազմների և ճակատամարտերի նկարագրությունը՝ սկսած Բելի դեմ Հայկ Նահապետի վարած ճակատամարտից մինչև Արցախյան պատերազմ։
30.07.2014 ԻՍԼԱՄՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՆ
Արաքս Փաշայան
Մենագրությունում փորձ է արվել քննարկել Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ իսլամին առնչվող խնդիրներ: Ընդհանուր գծերով լուսաբանվել են երկրի հասարակական, քաղաքական և սոցիալական կյանքում իսլամի դերակատարությունը, «ադրբեջանական իսլամի» առանձնահատկությունները, Ադրբեջանում արտաքին իսլամական ազդեցություններն (հատկապես թուրքական, իրանական և արաբական) ու դրանց ունեցած նշանակությունը, ինչպես նաև Իսլամական համագործակցություն կազմակերպության աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության հարցում:
02.04.2014 ARMENIA AND THE CUSTOMS UNION: IMPACT OF ECONOMIC INTEGRATION
This report provides the assessment of the macroeconomic impact of Armenia joining the Customs Union. Quantitative analysis has demonstrated that, as a result of integration with the CU, the additional growth in Armenian GDP will approximate 4%. Armenia’s integration with the CU and SES is preferable regardless of which economic development strategy the country opts for: improving the domestic demand or choosing an export orientated development . As a fully-fledged member of the Customs Union, Armenia will be in a position to effectively solve pressing socioeconomic problems and step onto the trajectory of sustainable and balanced growth.
05.02.2014 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ 2013թ. ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2014թ. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2013 թվականին «Նորավանք» ԳԿՀ-ի մասնակցությամբ պատրաստվել է ՀԱՊԿ-ին և Մաքսային միությանը վերաբերող 3 զեկույց (տե՛ս Հավելված 1), գործընկերների հետ համատեղ կազմակերպվել են 5 միջազգային գիտաժողով և սեմինար (տե՛ս Հավելված 2)։ Հրատարակվել են 4 գիրք (տե՛ս Հավելված 3) և 24 ամսագիր՝ 12 համար «21-րդ ԴԱՐ» և 12 համար «Գլոբուս» (ընդհանուր առմամբ «Նորավանքը» հրատարակել է 49 գիրք, 251 ամսագիր և հատուկ թողարկում), հրապարակվել է 76 հոդված (տե՛ս Հավելված 4)։
23.01.2014 ՀԱՊԿ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նպատակներն են խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումը, հավաքական հիմքով անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը, որոնց հասնելու գործում գերակայությունը տրվում է քաղաքական միջոցներին։
20.01.2014 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ
Սոցիոլոգիական հետազոտություն
5-11 հոկտեմբերի 2013թ.
Ս.Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ, Գ.Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ա.Վ. ՍԱՖԱՐՅԱՆ
16.01.2014 ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԷՖԵԿՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Սույն հետազոտության նպատակը Մաքսային միության հետ Հայաստանի Հանրապետության՝ տարբեր սցենարներում փոխգործակցության մակրոտնտեսական էֆեկտի վերլուծությունն է և ընդհանուր գնահատականը։
ՄՄ-ին Հայաստանի միանալու հետևանքների էֆեկտների քանակական վերլուծությունը ցույց է տվել, որ ՄՄ-ի հետ ինտեգրման գործընթացում Հայաստանի ՀՆԱ հավելյալ աճը կկազմի տարեկան մոտ 4%։
19.12.2013 ԿԱՐԻՆԻ ՆԱՀԱՆԳԸ XIX ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ
Հովհաննես Զատիկյան
Հովհաննես Զատիկյանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» աշխատությունը ծավալուն անդրադարձ է նահանգի 19-րդ դ. երկրորդ կեսի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությանը, նահանգի գավառների պատմությանը և ժողովրդագրությանը։ Գրքին հատուկ կարևորություն են հաղորդում ներկայացված ժողովրդագրական աղյուսակները, տեղագրական և ժողովրդագրական հարուստ նյութը։
19.12.2013 ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ
Հետազոտությունը նվիրված է Սփյուռքի գիտավերլուծական ներուժի բացահայտմանն ու գնահատմանը։ Փորձ է կատարվել վերհանել արտերկրի ակադեմիական կառույցներում և «ուղեղային կենտրոններում» աշխատող հայկական մտավոր ռեսուրսները։ Ձևավորվել է գիտավերլուծական աշխատանքով զբաղվող սփյուռքահայ մասնագետների տվյալների շտեմարան։
28.10.2013 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Արա Մարջանյան
Գրքում դիտարկվում են Ադրբեջանի սոցիալ-տնտեսական համակարգի որոշ տարրեր (նավթային ոլորտ, ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշներ, պետբյուջե, ռազմական ծախսեր): Քննվում են Ազերի-Չիրագ-Գյունեշլի դաշտից նավթի արդյունահանման ցուցանիշները, ոլորտի խնդիրները և հեռանկարները: Վեր են հանվում երկրի ռազմականացման տրամաբանությունը, հիմնական փուլերը և ցուցանիշները:
06.06.2013 ԻԴԵՈԼՈԳԵՄՆԵՐԸ ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Գրքում ներկայացվում է ավանդական և ինտերնետային որոշ լրատվամիջոցների կողմից իդեոլոգեմների (գաղափարական-արժեքային իմաստավորումներով հասկացությունների) տարածման ուսումնասիրությունը։ Վերլուծության են ենթարկվել հետազոտված զանգվածային լրատվամիջոցների բովանդակության մեջ առկա իդեոլոգեմների համամասնությունները, դրանց որակական բնութագրիչները, իմաստավորման համատեքստերը և հուզական երանգավորման կշիռները։
20.12.2012 ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐ
Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան
Աշխատությունում լուսաբանվում են Թուրքիայի հայ կաթողիկե և ավետարանական համայնքների ծագումը, պատմական զարգացման ընթացքը և արդի գործընթացները։ Փորձ է արվել վերհանել Թուրքիայի հայ կաթողիկե և ավետարանական համայնքների ներուժը՝ մարդկային, կազմակերպչական և այլ տեսանկյուններից։
06.12.2012 «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ» ՀԱՏՈՐ Դ
«Մեր հաղթանակները» քառահատորի նպատակն է հանրությանը ներկայացնել հայոց ռազմարվեստի պատմությունը: Այս հատորում ընդգրկված է XVIII-XXդդ. ժամանակաշրջանը:
31.07.2012 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. «ՎԻՐՏՈՒԱԼ» ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (անգլերեն հրատարակություն)
Արա Մարջանյան
Գրքում հետազոտվել է ժողովրդագրական իրավիճակն Ադրբեջանական Հանրապետությունում (ԱՀ)։ Վերլուծության հիմքում ընկած է ոչ միայն ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը, այլև հեղինակավոր միջազգային կազմակերպությունների տվյալները։
31.07.2012 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. «ՎԻՐՏՈՒԱԼ» ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ռուսերեն հրատարակություն)
Արա Մարջանյան
Գրքում հետազոտվել է ժողովրդագրական իրավիճակն Ադրբեջանական Հանրապետությունում (ԱՀ)։ Վերլուծության հիմքում ընկած է ոչ միայն ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը, այլև հեղինակավոր միջազգային կազմակերպությունների տվյալները։
08.05.2012 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. «ՎԻՐՏՈՒԱԼ» ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (հայերեն հրատարակություն)
Արա Մարջանյան
Գրքում դիտարկվում են Ադրբեջանական Հանրապետության (ԱՀ) ժողովրդագրությանը վերաբերող պաշտոնական վիճակագրական տվյալները: Իրականացվում է այդ տվյալների համեմատական վերլուծություն` մի շարք միջազգային և այլ հեղինակավոր աղբյուրների տվյալների հետ համադրումով:
28.12.2011 ՍՓՅՈՒՌՔԻ ԴԱՎԱՆԱՆՔԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գիրքը նվիրված է Սփյուռքի Հայության կրոնադավանական հատվածների՝ կաթողիկե, ավետարանական և իսլամացված հայերի խնդիրների ուսումնասիրությանը։
28.12.2011 ԲԱՐԴ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՑԱՆՑ. ՈՉԳԾԱՅՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԴԻԳՄԸ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Հրաչյա Արզումանյան
Մենագրությունում ներկայացվում են բարդ մտածողության, բարդության գիտության և ոչգծայնության պարադիգմի հիմքերը, որոնք թույլ են տալիս նկարագրել արդի աշխարհի անվտանգության տուրբուլենտ միջավայրը։
06.12.2011 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԴԱՎԱՆԱՆՔԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Աշխատությունում լուսաբանվում են Ռուսաստանի Դաշնության հայ կաթողիկե և ավետարանական համայնքների պատմական զարգացման ընթացքը և արդի գործընթացները։
06.12.2011 «ՀԱՄԱԿԱՐԳԻ» ՓԼՈՒԶՈՒՄ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Գագիկ Հարությունյան
Գրքում վերլուծված են ԽՍՀՄ փլուզման պատճառները և հետևանքները, ինչպես նաև այն նախադրյալները, որոնք թույլ տվեցին Հայաստանին համարժեք արձագանքել արդի աշխարհի մարտահրավերներին՝ բազմավեկտոր գլոբալացման և բազմագաղափարախոսական հանրությունների ձևավորման պայմաններում։
06.12.2011 ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Գիրքն անդրադառնում է Արևելյան Եվրոպայի երկրների հայերի ներկայացվածությանը և ակտիվությանը վիրտուալ սոցիալական ցանցերում, հայ համայնքների մտավոր ներուժին, ինչպես նաև նրանց տեղեկատվական և կազմակերպչական ռեսուրսներին։
02.05.2011 «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ» հատոր Գ
«Մեր հաղթանակները» նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել Հայաստանի ռազմարվեստի պատմությունը։ Այս հատորում ընդգրկված է XI-XIIIդդ. Հայոց Բագրատունիների թագավորության, հայկական իշխանությունների և Կիլիկյան թագավորության օտար նվաճողների դեմ մղած պայքարում...
27.12.2010 ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ժողովածուում ներկայացված են 2010թ. ամառային դպրոցի (որն ավանդաբար կազմակերպվում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից) զեկուցումները և հարակից նյութերը՝ նվիրված Հայաստանի և Հայության անվտանգության հիմնախնդիրներին։
10.12.2010 ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՄՆ-ՈՒՄ
Աշխատությունում լուսաբանվում են ԱՄՆ հայության ներկայիս գիտական ներուժին, գիտակրթական ոլորտի զարգացման գործում հայ գիտնականների ու հայագիտական կենտրոնների ունեցած ներդրումներին առնչվող հարցեր։
30.11.2010 ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Գրքում ուսումնասիրվել են Հարավային Ռուսաստանի (ՀՌ) հայության բազմաշերտ խմբերը և նրանց ինքնակազմակերպան հարցերը։ Հետազոտությունն ամփոփում է տեղեկատվություն ՀՌ հայության ինքնակազմակերպման պատմական...
25.11.2010 ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
Գրքում ներկայացվել և վերլուծվել են հետխորհրդային երկրների հայերի համայնքային ինքնության և ինքնակազմակերպման խնդիրները՝ հիմնականում ՌԴ-ում բնակվող հայ երիտասարդների հետ հեռակա հարցման արդյունքների հիման վրա։
14.06.2010 ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հայկարամ Նահապետյան
Գրքում ներկայացվում է Թուրքիայի և Ադրբեջանի արտասահմանյան կառույցների հակահայ ձեռնարկների ակտիվացման գործընթացը: Զուգահեռ արծարծվում է հայկական սփյուռքի կողմից իրականացվող հակազդման աշխատանքների թեման:
Գիրքը նախատեսված է փորձագիտական հանրության և ընթերցողների լայն շրջանակների համար:
10.06.2010 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Կարեն Վերանյան
Գիրքը նվիրված է տարբեր միջազգային կազմակերպությունների տարեկան վարկանիշային հետազոտություններում ՀՀ և հարակից ու համադրելի այլ երկրների միջազգային վարկանիշների համեմատական վերլուծությանը։ Աշխատությունում առանձնացվել են ՀՀ վարկանիշավորման արդյունքներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական, պետական կառավարման, մարդու իրավունքների և ժողովրդավարության, էներգե տիկայի և այլ ոլորտներ։
04.02.2010 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ժողովածուում ներկայացված են. Հայաստանի և Հայության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը քաղաքակրթական եզրաբանության համատեքստում, Ադրբեջանի համակարգային հակահայկական տեղեկատվական քաղաքականության վերլուծությունը և այդ երկրի կողմից կիրառվող տեղեկատվական գործողությունների մեթոդիկաների նկարագրությունը, ինչպես նաև դիտարկված է աշխարհի առաջատար երկրների՝ տեղեկատվական պատերազմների ոլորտում ունեցած փորձը։ Գիրքը նախատեսված է ինչպես մեդիա և տեղեկատվական ոլորտի մասնագետների, այնպես էլ տեղեկատվական անվտանգության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար։
29.12.2009 «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ» Հատոր Բ
«Մեր հաղթանակները» նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել Հայաստանի հարուստ ռազմական պատմությունը։ Այս հատորում ընդգրկված է IV-Xդդ. պարսկական և արաբական գերտերությունների դեմ մղած պայքարում մեր բանակի տարած հաղթանակների համառոտ նկարագրությունը։ Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար։
28.12.2009 ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Տեղեկատվական և մշակութային ռեսուրսներն ազգային անվտանգության ապահովման առաջնահերթություններից են, մինչդեռ Հայաստանի և Հայության պարագայում դրանք բավարար ուսումնասիրված չեն։ Հետազոտությունը մի փորձ է՝ համախմբելու և համակարգելու հետխորհրդային երկրների հայության ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությունը և դասակարգելու նրանց սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները։ Գիրքն ուղղված է ինչպես փորձագիտական հանրությանը, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակներին։
25.12.2009 ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ Թուրքիայի իսլամացված հայության խնդրի ուսումնասիրություն
Սույն գրքույկում փորձ է արվում ընդհանուր գծերով ներկայացնել հիմնականում Հայոց ցեղասպանության տարիներին բռնի կրոնափոխված հայության պատմության առանձին դրվագներ, նրանց սերունդների շրջանում ներկայումս տեղի ունեցող գործընթացները, թուրքական պետական և գիտական որոշ շրջանակների մոտեցումները հարցին։ Նախատեսված է պատմաբանների, արևելագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար։
23.12.2009 ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐ
Իսրայելի հայ համայնքի վերաբերյալ Հայաստանի հանրության պատկերացումները, տարբեր պատճառներով, հեռու են ամբողջական լինելուց։ Գրքում անդրադարձ է կատարվում Իսրայելի հայությանն առնչվող մի շարք խնդիրների, որոնց թվում՝ հայ համայնքի և եկեղեցու կարգավիճակը Երուսաղեմում, հայ-իսրայելական հարաբերությունների հիմնահարցեր, հայագիտությունն Իսրայելում և այլն։
21.12.2009 ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ Ջավախահայության դավանանքային և տեղեկատվական վիճակի ուսումնասիրություն
Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան
Ուսումնասիրությունը նվիրված է Ջավախքի հայ կաթոլիկ գյուղական համայնքների անցյալին և ներկա խնդիրներին՝ ընդգրկելով պամության և հոգևոր-եկեղեցական ոլորտները։ Շոշափվում են հայերի կաթոլիկացման պատճառները, համայնքների ձևավորման գործընթացը, հայ կաթոլիկների նկատմամբ իրականացված վրացականացման քաղաքականությունը։ Անդրադարձ է կատարվում Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիների հետևորդների փոխհարաբերություններին, Հայ Կաթոլիկ եկեղեցու իրավական կարգավիճակի և դրանից բխող այլ խնդիրներին։ Հետազոտությունը հիմնված է առկա գրականության ուսումնասիրության և դաշտային աշխատանքների արդյունքների վրա։ Գիրքը նախատեսված է փորձագետների և ընթերցող լայն շրջանակների համար։
24.09.2009 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հայկական հանրությունում շարունակաբար ընթանում են քննարկումներ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից ՀՀ-ի, ԼՂՀ-ի և ընդհանրապես Հայության դեմ սանձազերծված տեղեկատվական սադրանքների և տարաբնույթ այլ գործողությունների շուրջ։ Անհրաժեշտ է փաստել, որ մինչև վերջերս այդ խնդիրը կարծես չէր ընկալվում որպես լուրջ մարտահրավեր մեր ազգային անվտանգությանը։ Հնարավոր է` նման իրավիճակը մասամբ պայմանավորված էր նրանով, որ ադրբեջանական տեղեկատվական գործողություններն իրենց բովանդակությամբ մտացածին էին և հեռու որևէ քաղաքական, փաստագրական կամ գիտական իրողությունից։ Մինչդեռ հայտնի է, որ արդի ժամանակաշրջանում իրադարձությունների համապատասխան մեկնաբանումը և հոգեբանական ընկալումը հաճախ ավելի կարևոր են, քան տեղի ունեցածի էությունը և բովանդակությունը։
23.06.2009 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԲԻԶՆԵՍ-ԷԼԻՏԱՆ (կենսագրական տեղեկատու)
Խաչատուր Դադայան
Մեկ գրքում ի մի բերված հայ ձեռնարկատերերը հայ-ռուսական բազմադարյա առևտրատնտեսական կապերի կրողներն են, հայ և ռուս ժողովուրդների, Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության ու համագործակցության շարունակողները։ Գիրքը կենսագրական բիզնես-տեղեկատուի ստեղծման, սփյուռքահայության տնտեսական ներուժի «գույքագրման» առաջին փորձն է։ XIX-XXդդ. սփյուռքում հրատարակվել են բազմաթիվ տարաբնույթ կենսագրական տեղեկատուներ և տեղեկատու-տարեգրքեր։ Կուզենայի հատկապես հիշատակել Մ.Պոտուրյանին (Ռումինիա), Թեոդիկին (Կոստանդնուպոլիս ու Փարիզ), Վ.Զարդարյանին ու Թ.Գուշակյանին (Եգիպտոս), Ա.Խաշմանյանին ու Մ.Սերոբյանին (ԱՄՆ), Կ.Գևորգյանին (Հունաստան), Ի.Տեր-Աբրահամյանին (Դոնի Ռոստով), Ա.Տեր-Աստվածատրյանցին (Թիֆլիս)։
27.02.2009 «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ»
«Մեր հաղթանակները» քառահատորը նվիրված է մարտադաշտերում հայ ժողովրդի տարած հաղթանակների լուսաբանմանը: Առաջին հատորն ընդգրկում է հայոց պատմության հնագույն շրջանից մինչև Ք.հ. III դ. վերջը պատերազմների, արշավանքների ու ճակատամարտերի ընթացքում հայոց զինուժի տարած ռազմավարական և մարտավարական հաղթանակների համառոտ նկարագրությունը: Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար:
09.04.2008 ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ (Հարցազրույցների ժողովածու)
Հասմիկ Հմայակյան
Հարցազրույցների այս ժողովածուն, որում որպես հեղինակ և հարցազրուցավար հանդես է գալիս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Հ.Հմայակյանը, նվիրված է հայ արվեստի ու մշակույթի մի շարք ճյուղերին (առասպելաբանություն, գորգարվեստ, հայ հնագույն երգ ու երաժշտություն, միջնադարյան մանրանկարչություն և ճարտարապետություն, հայ արդի գրականություն, կինո և խեցեգործություն, ինչպես նաև հուշարձանների պահպանության խնդիրներ):
13.12.2007 ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԵՎ ՊԱԿ-Ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՀՈՒՇԵՐ
Վաչե Հովսեփյան
Անվտանգության գնդապետ, արդեն հանգուցյալ Վաչե Հովսեփյանի գրքում շարադրված է հայ ականավոր ազգային և քաղաքական գործիչ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ) կյանքի ամենադրամատիկ շրջաններից մեկի վավերական պատմությունը, երբ նա 1952-1953թթ. գտնվում էր ՀԽՍՀ պետանվտանգության նախարարության Երևանի բանտում։
29.10.2007 ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ (1850-ԱԿԱՆ ԹԹ. - 1920Թ.) /ռուսերեն թարգմանություն/
Խաչատուր Դադայան
Գրքում ներկայացված է ամենատաղանդաշատ ու ստեղծարար համայնքներից մեկի՝ բաքվահայության պատմությունը: Փաստված է այն վիթխարի ներդրումը, որ կատարել են հայերը նավթարդյունաբերությունում, առևտրատնտեսական ոլորտում և քաղաքի մշակութային կյանքում: Փաստագրական նյութի հիման վրա նկարագրված է 1918թ. թուրքերի և ադրբեջանցիների կողմից Բաքվում իրականացված հայոց ցեղասպանությունը։
24.07.2007 ՀԱՅՐԵՐ, ՄԱՅՐԵՐ, ՈՐԴԻՆԵՐ (Քրիստոնեական դաստիարակություն)
Կարինե Տեր-Գրիգորյան
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող այս գրքույկն ամենևին չի հավակնում սպառիչ պատասխան տալ ընտանիքում հոգևոր-բարոյական դաստիարակությանն առնչվող բոլոր հարցերին: Այն սոսկ համեստ մի փորձ է` ուրվագծելու, մեր համոզմամբ, մեզանում հրատապ հնչողությամբ այդ խնդիրը նաև հրավեր` միասին մտորելու դրա լուծման ուղիների շուրջ:
16.11.2006 Հայերը և Բաքուն (1850-ական թթ. - 1920թ.)
Խաչատուր Դադայան
Այս գիրքը ամենատաղանդաշատ ու ստեղծարար համայնքներից մեկի՝ բաքվահայության պատմությունն է: Փաստված է հայոց վիթխարի ներդրումը նավթարդյունաբերությունում, առևտրատնտեսական գործունեության այլ ոլորտներում, Բաքվի կայացման գործում: Ներկայացված է 1918թ. թուրքերի և ադրբեջանցիների կողմից Բաքվում իրականացված հայոց ցեղասպանության ողջ զարհուրանքը, առաջադրված են դրանից բխող ֆինանսանյութական փոխհատուցման իրավական հիմքերը: Վեր են հանվել և նորովի վերլուծվել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական փոխհարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմական արմատները: Նախատեսված է պատմաբանների, հասարակական-քաղաքական խնդիրներով զբաղվողների, ընթերցողների լայն շրջանակի համար:
15.11.2006 Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում. տեսական հարցադրումներ
Հարություն Մարության
Ներկայացվող աշխատությունում ազգաբանական տեսանկյունից անդրադարձ է կատարվում կոլեկտիվ և պատմական հիշողության հիմնարար հասկացություններին և բաղկացուցիչ տարրերին, դրանք ձևավորող գործոններին և դրսևորման հիմնական ձևերին, կառուցման և փոխանցման մեխանիզմներին, փոխակերպման ուղիներին, էթնոմոբիլիզացիոն ներուժին և քաղաքական վերնախավի կողմից օգտագործումների ձևերին, անցյալի և ներկայի փոխհարաբերություններում խաղացած դերին, տրավմատիկ հիշողության որոշ խնդիրների։ Աշխատանքը նախատեսված է ազգագրագետների, պատմաբանների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակների համար։
30.10.2006 Ռուսաստան և Իրան Միջուկային համագործակցության 10 տարի
Սևակ Սարուխանյան
Գիրքը նվիրված է միջազգային ոլորտում ռուս-իրանական համագործակցության պատմությանն ու հիմնախնդիրներին։ Ուսումնասիրությունը նախատեսված է միջուկային չտարածման, արտահանման վերահսկողության բնագավառի մասնագետների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներով հետաքրքրվող ընթերցողների համար։
22.06.2006 Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը
Արման Կիրակոսյան
Պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանն իր «Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը» պատմաիրավական տեղեկանքում Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանն ու միջազգային ճանաչման ներկայիս գործընթացին վերաբերող խնդիրները դիտարկում է դիվանագիտական պատմության և իրավապայմանագրային տեսանկյունից: Այն ընթերցողին է ներկայացվում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով և նախատեսված է դիվանագետների, պատմաբանների, քաղաքագետների, միջազգային իրավունքի մասնագետների, ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար:
13.03.2006 Հայոց ազգածագման հարցեր
Արմեն Պետրոսյան
Ժողովածուի հոդվածներում, որի հեղինակն է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Ա.Պետրոսյանը, քննարկվում են Հայկական լեռնաշխարհի հնագույն էթնիկական պատմության, լեզուների և մշակութային առնչությունների մի շարք խնդիրներ: Առաջարկվում են որոշ կարևոր հարցերի նոր լուծումներ, ներկայացվում է հայոց ազգածագման խնդրի արդի վիճակի քննական տեսությունը:
21.10.2005 Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները. մեթոդաբանություն և արդյունքներ
Աշոտ Մարկոսյան
Աշխատությունը վերաբերում է տնտեսական անվտանգության հիմնախնդիրների ամբողջ սպեկտրին և հնարավորություն է տալիս մտորել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ՀՀ տնտեսական անվտանգության ռազմավարությունը, տնտեսական անվտանգության գնահատումը, ապահովման ուղղություններն ու մեխանիզմները, երկրի տնտեսական շահերի ապահովումը տարածաշրջանում: Տեսական մոտեցումներից և անվտանգության ժամանակակից մեկնաբանություններից բացի, գրքում ներկայացվել է տնտեսական անվտանգության որոշակի՝ ընտրված ցուցանիշների (տնտեսական, սոցիալական, քաղաքական) և ամբողջ համակարգի վիճակը Հայաստանի Հանրապետությունում և Հարավկովկասյան տարածաշրջանում:
06.10.2005 Ժամանակակից տեղեկատվական և hաղորդակցական տեխնոլոգիաների տարածումը և զարգացումը Հայաստանում
Հրաչ Բայադյան
Աշխատությունում համակողմանի վերլուծվել են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ընթացիկ իրավիճակը և դրանց զարգացման հեռանկարները Հայաստանում։ Համաձայն հեղինակի դիտարկումների, սկսած 2001թ.՝ հանրապետությունում ՏՀՏ դաշտում տեղի է ունենում վերակողմնորոշում ԱՊՀ շրջանակներից դեպի եվրոպական համագործակցության ասպարեզ։ Միևնույն ժամանակ, միջազգային կազմակերպությունների ազդեցության աճը ՏՀՏ-ին վերաբերող խնդիրներում վկայում է նաև այն մասին, որ տեղական կողմի մասնակցությունն առայժմ կրավորական բնույթ է կրում, ինչն, իր հերթին, նվազեցնում է իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Այսինքն՝ Հայաստանի համար ՏՀՏ զարգացման հեռանկարը պետք է տեսնել սեփական հնարավորությունների ճշգրիտ գնահատման և կիրառման դաշտում։
17.02.2005 Ղարաբաղյան հակամարտություն Առանցքային հասկացություններ և ժամանակագրություն
Ալեքսանդր Մանասյան
Առանցքային հասկացությունները, որոնցով ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա կարգավորման համար առաջարկվող սկզբունքները դիվանագիտական և քաղաքական շրջանակներում տարբեր կերպ են մեկնաբանվում։ Մինչդեռ հակամարտության՝ հանրածանոթ փաստաթղթերում արտացոլված պատմությունը շատ դեպքերում թույլ է տալիս հարթել բանակցային գործընթացը խոչընդոտող տարակարծությունները։ Գիրքը նպատակ ունի ճշտել այդ հասկացություններն ու սկզբունքները՝ վերջիններս դիտարկելով հակամարտության պատմության ստույգ հայտնի և հանրածանոթ փաստերի համատեքստում։
15.02.2005 Երիտասարդական հասարակական կազմակերպությունների դերը Հայաստանում
Թամարա Վարդանյան, Կարեն Ավետիսյան
Աշխատությունը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեությանը, առանձնահատկություններին, ՀԿ դաշտի հիմնախնդիրներին, այս ոլորտում միջազգային կազմակերպությունների, պետության դերի ու գործունեության լուսաբանմանը։ Նախատեսվում է ՀԿ սեկտորի ներկայացուցիչների, հասարակագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար։
15.12.2003 ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Գագիկ Հարությունյան
Հասարակության զարգացման ներկայիս փուլին բնորոշ է տեղեկատվական ոլորտի աննախադեպ զարգացում: Այսօր տեղեկատվական համակարգի զարգացման մակարդակից մեծապես կախված է ցանկացած պետության և ազգի քաղաքական, գաղափարախոսական, հոգեբանական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտների անվտանգությունն ու հետագա առաջընթացը:
15.11.2003 ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վաչե Քալաշյան
Որևէ իրականություն ըմբռնելու համար հարկավոր է ընդգրկել ամբողջը, իսկ պետական իրականությունը ներկայանում է որպես անցյալից եկող անանձնական ժառանգություն: Պետականագիտական միտքն էլ իր պատմական ընթացքում չի սահմանափակվել անցյալի խորքից եկած դոգմաներով, այլ պատմության ներքին տրամաբանությանը համընթաց զարգացում ապրելով՝ նորանոր դրսևորումներ է ունեցել մարդկային իրականության մեջ:
29.10.2003 ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Մուշեղ Լալայան
Յուրաքանչյուր կենսունակ՝ իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբռնումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատեւման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջութ-յունը հանդես է գալիս իբրեւ տվյալ ազգի գաղափարախոսություն:
05.10.2003 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մհեր Շահգելդյան
Ժամանակակից աշխարհում ազգային անվտանգության խնդիրը ազգային քաղաքականության կերտման և ազգային զարգացման համար դառնում է հիմնարար։ Բազմաթիվ երկրներ, ղեկավարելով իրենց քաղաքական համակարգը, առավել մեծ ուշադրություն են դարձնում այդ համակարգի անվտանգությանը՝վերջինս դիտարկելով որպես անվտանգություն-կայունություն-զարգացում եռամիասնական համակարգի հիմքային բաղկացուցիչ։
11.09.2003 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Համլետ Քոչարյան
Պատմական տարբեր փուլերում յուրաքանչյուր տնտեսական համակարգի զարգացում անպայմանորեն իրականացվել է գերակայությունների առանձնացմամբ: Ժամանակի ցանկացած կոնկրետ հատվածում տնտեսական գերակայությունների սահմանումը բավականին բարդ և կարևոր խնդիր է:
08.07.2003 ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Գեւորգ Խուդինյան
Ղարաբաղյան շարժման եւ ԽՍՀՄ փլուզման արդյունքում հայ ժողովուրդը կրկին ձեռք բերեց պետականորեն ինքնակազմակերպվելու հնարավորություն, որի իրացման ավելի քան տասնամյա գործընթացում նա անխուսափելիորեն կանգնեց ոչ միայն նոր քաղաքական կառույցներ ու տնտեսական հարաբերություններ...
28.06.2003 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Գագիկ Գագյան
Ազգային անվտանգության կապը տնտեսության զարգացման հիմնախնդիրների հետ ունի երկակի բնույթ. ազգային արժեքների պահպանման եւ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական հիմքի ապահովում, տնտեսական գործունեության նկատմամբ պատերնալիստական մոտեցում՝ պայմանավորված ազգային անվտանգության պահանջներով:
10.06.2003 ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Իգոր Բաղիրյան
Ապագայի գիտակցված պլանավորումը պետականության կարևորագույն հատկանիշն է։ Ավելին, այդ գործընթացի արդյունավետության մակարդակը հստակ համահարաբերակցվում է ազգային պետականության մակարդակի հետ։
07.05.2003 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Է. Ա. Հարությունյան
Քաղաքական համակարգը ֆունկցիոնալ կախվածության սկզբունքով ձևավորված հասարակության քաղաքական կազմակերպման ինստիտուցիոնալ եղանակ է, որի հիմնական խնդիրներից մեկը կայունության ու կարգավորվածության քաղաքական ամենօրյա արտադրության կազմակերպումն է:
25.04.2003 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արմեն Աղայան
Մարդկության պատմությունը հարուստ է ազգերի ու պետությունների վերացման բազում օրինակներով և յուրաքանչյուր դեպքում դա կարելի է մեկնաբանել որպես ազգին ուղղված վտանգները չկանխելու արդյունք: Սակայն անվտանգության խնդիրները մինչև XX դարը նույնացվել են երկրի պաշտպանունակության հետ:
10.04.2003 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԵՄԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ)
Ստյոպա Սաֆարյան
1991թ. օգոստոսի 23-ին ՀՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումով և նույն թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով կազմավորեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը:
25.03.2003 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Արմեն Աղայան
Քաղաքական համակարգ ասելով` հասկանում ենք որոշակի տեսակի պետական իշխանություն վերարտադրող համակարգ, որը իր զարգացման ընթացքում, թեկուզ ենթակա է որոշակի փոփոխությունների, սակայն անփոփոխ պահպանում է հիմնական բնութագրիչները, որոնցով և տարբերվում է այլ համակարգերից: Այն կարելի է դիտարկել լայն և նեղ առումներով:
17.03.2003 ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ
Աղասի Թադեվոսյան
Աղքատության հիմնախնդիրը հետխորհրդային տարածքում ձեւավորված անկախ պետությունների սոցիալական բնույթի հիմնահարցերի մեջ առանցքայիններից է: Ընդհանրապես այն բնորոշ է անցումային շրջանում մտած հասարակական-քաղաքական համակարգերին:
01.03.2003 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Աղասի Թադեվոսյան
20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբում աշխարհում ձեւավորված զարգացման միտումները մշակութային տեսանկյունից առավելապես համահարթեցման տանող գործընթացներ են: Եթե համեմատելու լինենք տնտեսական, քաղաքական ու մշակութաjին գործոնների առաջնայնությունը...
05.02.2003 ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Գաբրիելյան Մխիթար,Դաբաղյան Արտակ,
Թադեւոսյան Աղասի,Մարգարյան Նիկոլ
Անկախության ձեռք բերումից հետո Հայաստանի համար ամենից բնութագրական երեւույթը կյանքի բոլոր ոլորտների փոփոխականությունն է։ Փոփոխականությունն ինքնին դրական երեւույթ է, սակայն կարեւոր է, երբ դա կազմում է բնականոն վերարտադրական գործընթացի մաս:
15.01.2003 Հասարակական համակարգի զարգացման հիմնախնդիրները
Հովհաննես Հովհաննիսյան
Աշխատանքը նվիրված է 20-րդ դարի վերջին և 21-րդ դարասկզբին արմատական փոփոխությունների ենթարկված հասարակական համակարգերի հիմնախնդիրների լուսաբանմանն ու վերլուծությանը։ Քաղաքակրթության զարգացումը ներկայացնելով որպես հասարակական համակարգերի փոխակերպումների ու զարգացման արդյունք՝ հեղինակն ընդգծում է դրանց զարգացման հիմնական վեկտորների համակարգման, վերլուծության և կանխատեսման անհրաժեշտությունը։ Նշելով նման հետազոտությունների առանձնակի հրատապությունը հետխորհրդային տարածքի երկրների համար՝ Հովհ. Հովհաննիսյանն իր աշխատանքում կատարում է ՀՀ հասարակական համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ վերլուծություն։
Գրքեր 1 - 89 -ը 89-ից
Սկիզբ | Նախորդ | 1 | Հաջորդ | Վերջ | По стр.