• am
  • ru
  • en

«Ցանցային հետազոտություններ» անվանումն իսկ հուշում է, որ ինստիտուտի շրջանակներում միմյանց հետ համագործակցում են համախոհ և բարձրակարգ վերլուծաբաններ ու փորձագետներ, անկախ իրենց աշխարհագրական պատկանելությունից։ Նրանց կատարած աշխատանքները արդեն իսկ մոտ ապագայում կտեղադրվեն մեր կայք էջում և հուսով ենք, դրանք կնպաստեն արդի համաշխարհային բարդ իրողությունները ավելի բազմակողմանի ու խորը ընկալելուն։

Իսկ ինստիտուտի կազմակերպչական գործունեության հետ կապված խնդիրներով զբաղվում են տնօրեն Գագիկ Հարությունյանը և տեղակալներ Լուսինե Բաղրամյանն ու Արեն Վարդապետյանը։