• am
  • ru
  • en
 
20.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ

«ԻՆՏԵԳՐԱՑԻԱ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ (ռուսերեն) (2.26 Mb)

Սոցիոլոգիական հետազոտություն
5-11 հոկտեմբերի 2013թ.

Ս.Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ, Գ.Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ա.Վ. ՍԱՖԱՐՅԱՆ


ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Հետազոտության նպատակներն են եղել.

  1. Հայաստանի հասարակության ընդհանուր դիրքորոշումների համեմատական գնահատականը Ռուսաստանի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության հարցերում։
  2. Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Հայաստանի հասարակության դիրքորոշումների գնահատականը։
  3. Ռուսաստանի և Եվրամիության հետ Հայաստանի համար կենսականորեն կարևոր ոլորտներում համագործակցության վերաբերյալ Հայաստանի հասարակության նախապատվությունների համեմատական գնահատականը, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրամիության առանձին առաջարկությունների կարևորության համեմատությունը։
  4. Ռուսաստանի և Եվրոպայի հանդեպ Հայաստանի հասարակության մշակութային-լեզվական ընդհանուր դիրքորոշման համեմատական գնահատականը։

   

EnglishРуский