ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. «ՎԻՐՏՈՒԱԼ» ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (հայերեն հրատարակություն)
Արա ՄարջանյանԳրքում դիտարկվում են Ադրբեջանական Հանրապետության (ԱՀ) ժողովրդագրությանը վերաբերող պաշտոնական վիճակագրական տվյալները: Իրականացվում է այդ տվյալների համեմատական վերլուծություն` մի շարք միջազգային և այլ հեղինակավոր աղբյուրների տվյալների հետ համադրումով: Ցույց է տրվում, որ ԱՀ պաշտոնական աղբյուրները հետևողականորեն խեղաթյուրում են միգրացիոն հոսքերի պատկերը, մահացությունների և ծնելիության վիճակագրությունը՝ արհեստականորեն ավելացնելով ԱՀ բնակչության պաշտոնական թվաքանակը 2.0-2.2 մլն մարդով: Սկսած 1996-97թթ.՝ պաշտոնական Բաքուն խեղաթյուրում է բնակչության աճի տարեկան տեմպի և բնակչության սեռական կազմի մասին տվյալները: Հավատարիմ մնալով տասնամյակներ տևող «ավանդույթներին»՝ պաշտոնական Բաքուն շարունակում է հետևողականորեն կեղծել երկրի բնակչության ազգային կազմի մասին տվյալները։ Ցույց է տրվում, որ պաշտոնական Բաքվի կողմից աղավաղված վիճակագրությունը յուրօրինակ կերպով վավերացվում և տարածվում է միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից:
