
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վաչե ՔալաշյանՈրևէ իրականություն ըմբռնելու համար հարկավոր է ընդգրկել ամբողջը, իսկ պետական իրականությունը ներկայանում է որպես անցյալից եկող անանձնական ժառանգություն: Պետականագիտական միտքն էլ իր պատմական ընթացքում չի սահմանափակվել անցյալի խորքից եկած դոգմաներով, այլ պատմության ներքին տրամաբանությանը համընթաց զարգացում ապրելով՝ նորանոր դրսևորումներ է ունեցել մարդկային իրականության մեջ: