
ՍՓՅՈՒՌՔԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՀ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Գրքում (1.85 MB) ներկայացված են Հայաստանի համար կարևոր աշխարհաքաղաքական կողմնորոշումների ընտրության հարցում Սփյուռքի որոշ լրատվամիջոցների և առանձին հայ փորձագետների դիրքորոշումները։ Վերլուծվել են Սփյուռքի հետազոտված լրատվամիջոցների՝ ՀՀ ինտեգրման գործընթացների հետ անմիջական կապ ունեցող հոդվածների բովանդակությունում առկա գաղափարականացված կոնստրուկտները (իդեոլոգեմները), դրանց նկատմամբ հուզական երանգավորման՝ վերաբերմունքի քանակական համամասնությունները և որակական բնութագրիչները։ Սփյուռքի տարբեր աշխարհագրական հատվածներում գործող հայ մտավորականների և փորձագետների կարծիքներն ուսումնասիրվել են նրանց հետ հեռակա հարցումների միջոցով։
Գիրքը նախատեսված է ինչպես փորձագիտական հանրության, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար։