
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԵՎ ՊԱԿ-Ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՀՈՒՇԵՐ
Վաչե Հովսեփյան
Անվտանգության գնդապետ, արդեն հանգուցյալ Վաչե Հովսեփյանի գրքում շարադրված է հայ ականավոր ազգային և քաղաքական գործիչ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ) կյանքի ամենադրամատիկ շրջաններից մեկի վավերական պատմությունը, երբ նա 1952-1953թթ. գտնվում էր ՀԽՍՀ պետանվտանգության նախարարության Երևանի բանտում։ Այդ ժամանակ բանտարկյալ «Զուբրի» (այս մականունն էին տվել Նժդեհին սովետական չեկիստները) հետ անմիջականորեն շփվում էր այն ժամանակ դեռևս երիտասարդ կապիտան, ՀԽՍՀ պետանվտանգության նախարարության Առաջին (հետախուզական) բաժնի պետի տեղակալ Վաչե Հովսեփյանը։ Հենց նրա հուշերն են ընկած գրքի հիմքում։ Միևնույն ժամանակ, գրքում ներկայացված է բացառիկ արժեքավոր փաստաթղթերի (ծառայողական գաղտնի գրություններ և նամակներ, հարցաքննությունների արձանագրություններ և այլն) մի ամբողջ շարք, որոնք առավել ամբողջական պատկերացում են տալիս Գարեգին Տեր-Հարությունյանի անձի և գործունեության մասին ընդհանրապես։
Գիրքն ամբողջությամբ (ռուսերեն)