
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Մուշեղ ԼալայանՅուրաքանչյուր կենսունակ՝ իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբռնումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատեւման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջութ-յունը հանդես է գալիս իբրեւ տվյալ ազգի գաղափարախոսություն: Այն նրա համար դառնում է մի տեսակ Ավետարան, որով նա առաջնորդվում է իր գոյության ընթացքում: