
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
Գրքում ներկայացվել և վերլուծվել են հետխորհրդային երկրների հայերի համայնքային ինքնության և ինքնակազմակերպման խնդիրները՝ հիմնականում ՌԴ-ում բնակվող հայ երիտասարդների հետ հեռակա հարցման արդյունքների հիման վրա։ Հետազոտությունը ներառում է հետխորհրդային երկրներում հայկական համայնքների և ԶԼՄ-ի վերաբերյալ պատմական և արդի տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ վիրտուալ ցանցերում հայերի դերակատարման մասին։
Գիրքն ուղղված է ինչպես Հայության հարցերով զբաղվող փորձագիտական հանրությանը, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակներին։