
ՀԱՊԿ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նպատակներն են խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումը, հավաքական հիմքով անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը, որոնց հասնելու գործում գերակայությունը տրվում է քաղաքական միջոցներին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն օժանդակում է միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների վրա հիմնված արդար, ժողովրդավարական աշխարհակարգի ձևավորմանը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքական համագործակցության համակողմանի զարգացումը, ռազմական բաղադրիչի զարգացումը և կատարելագործումը, հակազդեցությունը միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, թմրանյութերի, զենքի ապօրինի շրջանառությանը և այլ սպառնալիքներին։