
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Աղասի Թադեվոսյան20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբում աշխարհում ձեւավորված զարգացման միտումները մշակութային տեսանկյունից առավելապես համահարթեցման տանող գործընթացներ են: Եթե համեմատելու լինենք տնտեսական, քաղաքական ու մշակութաjին գործոնների առաջնայնությունը, ապա հարկ է նկատել, որ գերակա դերակատարություն եւ նշանակություն է տրվում առավելապես տնտեսական ու քաղաքական գործոններին, իսկ մշակութայինը, կարծես թե ձեռք է բերել լավագույն դեպքում երկրորդական կամ ածանցյալ բնույթ: