
ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ. ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Գիրքը (807 KB) նվիրված է Հայաստանից դուրս գործող հայագիտական կենտրոնների արդի իրավիճակի քննությանը։ Վերջիններս դիտարկվում են ըստ աշխարհի հետևյալ չորս խոշոր տարածաշրջանների՝ Ամերիկա, Եվրոպա, Մերձավոր Արևելք և հետխորհրդային երկրներ։ Ներկայացված են արտերկրում հայագիտական կենտրոնների հիմնման նախադրյալները, այդ կենտրոնների դերը հայության կյանքում, նրանց գործունեության հիմնական ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև արտասահմանյան հայագիտական կենտրոնների արդի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։
Գիրքը նախատեսված է հայագետների, սփյուռքագետների, պատմաբանների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար։