• am
  • ru
  • en
 
30.07.2014

ԻՍԼԱՄՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՆ

Արաքս Փաշայան


Մենագրությունում փորձ է արվել քննարկել Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ իսլամին առնչվող խնդիրներ: Ընդհանուր գծերով լուսաբանվել են երկրի հասարակական, քաղաքական և սոցիալական կյանքում իսլամի դերակատարությունը, «ադրբեջանական իսլամի» առանձնահատկությունները, Ադրբեջանում արտաքին իսլամական ազդեցություններն (հատկապես թուրքական, իրանական և արաբական) ու դրանց ունեցած նշանակությունը, ինչպես նաև Իսլամական համագործակցություն կազմակերպության աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության հարցում: Անդրադարձ է կատարվել նաև «ցարական իսլամի» և «խորհրդային իսլամի» առանձնահատկություններին:


Նախատեսված է հասարակագետների, արևելագետների, դիվանագետների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար:


   

EnglishРуский