
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Նախագծի ղեկավար և գլխավոր խմբագիր՝ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ձեռնարկում դիտարկվել են տեղեկատվական հեղափոխությունների և քաղաքականության դերն ու նշանակությունը մարդկության զարգացման ընթացքում։ Քննարկվել են տեղեկատվական գործողությունների և պատերազմների հայեցակարգերը, գործնականում դրանց կիրառման մեթոդները և տեղեկատվական անվտանգության հիմունքները։ Ներկայացվել են ԶԼՄ տեսական հիմնադրույթները և լրատվամիջոցներում օգտագործվող ներազդման մեթոդները, ինչպես նաև կիբեռտարածքում ձևավորված նոր տիպի սպառնալիքների առանձնահատկությունները, դրանցից պաշտպանվելու տեխնիկական և օրենսդրական հնարավորությունները։
Նախատեսված է տեղեկատվական ոլորտի փորձագետների, ուսանողների և տեղեկատվական խնդիրների հետ առնչվող լայն հանրության համար։
