
«ՀԱՄԱԿԱՐԳԻ» ՓԼՈՒԶՈՒՄ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Գագիկ ՀարությունյանԳրքում վերլուծված են ԽՍՀՄ փլուզման պատճառները և հետևանքները, ինչպես նաև այն նախադրյալները, որոնք թույլ տվեցին Հայաստանին համարժեք արձագանքել արդի աշխարհի մարտահրավերներին՝ բազմավեկտոր գլոբալացման և բազմագաղափարախոսական հանրությունների ձևավորման պայմաններում։ Ազգային անվտանգության համատեքստում քննարկվում են մտավոր ռեսուրսների դերը և համահայկական հանրության զարգացման ռազմավարությունը։ Վերլուծվում են Հայաստանի տեղեկատվական անվտանգության որոշ ասպեկտներ՝ «տեղեկատվական հանրության» և Ինտերնետում սոցիալական ցանցերի զարգացման ֆոնին։ Ներկայացված են գիտական կանխատեսման և հնարավոր սցենարների մեթոդները Հայաստանի և հայ հանրության համար՝ ելնելով աշխարհի և տարածաշրջանի ռազմաքաղաքական զարգացումներից։
Գրքի ամբողջական տարբերակը (ռուսերեն) 1,77Mb