
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Արմեն ԱղայանՔաղաքական համակարգ ասելով` հասկանում ենք որոշակի տեսակի պետական իշխանություն վերարտադրող համակարգ, որը իր զարգացման ընթացքում, թեկուզ ենթակա է որոշակի փոփոխությունների, սակայն անփոփոխ պահպանում է հիմնական բնութագրիչները, որոնցով և տարբերվում է այլ համակարգերից: Այն կարելի է դիտարկել լայն և նեղ առումներով: Նեղ իմաստով քաղաքական համակարգը պետության սահմանադրական կարգով պայմանավորված իշխանության մարմինների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացի-ընտրողների փոխհարաբերություններն են, իշխանության ձևավորման և իրականացման իմաստով նրանցից յուրաքանչյուրի իրավունքների և պարտավորությունների ամբողջությունը: