
ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՄՆ-ՈՒՄ
Աշխատությունում լուսաբանվում են ԱՄՆ հայության ներկայիս գիտական ներուժին, գիտակրթական ոլորտի զարգացման գործում հայ գիտնականների ու հայագիտական կենտրոնների ունեցած ներդրումներին առնչվող հարցեր։
Ներկայացվում է Միացյալ Նահանգներում լոբբինգի ինստիտուտի ձևավորման և հետագա զարգացման իրավաքաղաքական հիմքերի վերլուծությունը։ Ուշադրություն է դարձվում ԱՄՆ հայկական լոբբիստական խմբերի ու կազմակերպությունների գործունեությանը, ԱՄՆ որոշումների կայացման գործընթացի վրա հայկական լոբբինգի ազդեցությանը վերաբերող խնդիրներին։ Համեմատականներ են անցկացվում երկրում գործող հայկական և այլ էթնիկ լոբբիստական խմբերի (թուրք-ադրբեջանական, հունական, հրեական) գործունեությունների միջև։
Գիրքը նախատեսված է վերլուծական հանրության և ընթերցողների լայն շրջանակների համար։