• am
  • ru
  • en
 
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ (2001-2016թթ.) 24.05.2018

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ (2001-2016թթ.)

Սամվել Մանուկյան, սոց.գ.թ., «Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ

ՆԱԽԱԲԱՆ

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արդի վիճակի վերաբերյալ հետազոտությունները բավական սակավ են։ Առկա հրապարակումները հիմնականում վերաբերվում են այդ հանրապետությունում տեղի ունեցող ռազմա-քաղաքական գործընթացներին և իրադարձություններին։ Ներկայացվող հետազոտության, որը կազմվել է Նախիջևանի, Ադրբեջանի և Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա, նպատակն է վերացնել այդ բացը։

Հետազոտությունում ներկայացված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը և դրա դինամիկան 2000-2016 թթ.։ Տվյալների հասանելիության դեպքում տրված են 2017 թ. տվյալները։ Դիտարկվել են Նախիջևանի ՀՆԱ-ն, բյուջեն, արտահանումն ու ներմուծումը, արդյունաբերությունը, կապիտալ ներդրումների ծավալն ու կառուցվածքը, տրանսպորտը, տուրիզմը, զբաղվածությունը, աշխատավարձերը։

Իրականացվել է բնակչության քանակի և ժողովրդագրական միտումների գնահատում։ Նախիջևանի սոցիալ-տնտեսական վիճակի դինամիկան մի կողմից համեմատվել է Ադրբեջանում առկա դինամիկայի հետ, իսկ մյուս կողմից, տվյալների առկայության դեպքում՝ իրականացվել է Նախիջևանի Ինքնավար հանրապետության շրջանների համեմատություն։ Մի շարք դեպքերում իրականացվել է նաև Հայաստանի համապատասխան ցուցանիշների հետ։

Մանաթով չափվող ցուցանիշներն ընկալելի դարձնելու համար դրանք վերահաշվարկվել են դոլարով՝ կիրառելով Ադրբեջանի Կենտրոնական բանկի տարեկան միջինացված փոխարժեքները։ Մանաթով տվյալներ չեն ներկայացվել նաև այն պատճառով, որ 2015-2016թթ. ընթացքում Ադրբեջանում մանաթն արժեզրկվել է 1 դոլարի դիմաց 0.784-ից մինչև 1.700 մանաթ։ Մանաթով դիտարկման դեպքում կառաջանային դրամական ցուցանիշների դինամիկայի թյուրընկալումներ հատկապես վերջին առավել կարևոր երկու տարիների դեպքում։

Իրականացված վերլուծությունները թույլ են տվել նույնականացնել Նախիջևանի զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական վիճակի թույլ կողմերը։ Այդ արդյունքների հիման վրա նախատեսվում է հետագա ուսումնասիրությունների թիրախավորում։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ (2001-2016թթ.) (1.09 MB)