
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մհեր ՇահգելդյանԺամանակակից աշխարհում ազգային անվտանգության խնդիրը ազգային քաղաքականության կերտման և ազգային զարգացման համար դառնում է հիմնարար։ Բազմաթիվ երկրներ, ղեկավարելով իրենց քաղաքական համակարգը, առավել մեծ ուշադրություն են դարձնում այդ համակարգի անվտանգությանը՝վերջինս դիտարկելով որպես անվտանգություն-կայունություն-զարգացում եռամիասնական համակարգի հիմքային բաղկացուցիչ։