
ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ (1850-ԱԿԱՆ ԹԹ. - 1920Թ.) /ռուսերեն թարգմանություն/
Խաչատուր Դադայան
Գրքում ( ռուսերեն) ներկայացված է ամենատաղանդաշատ ու ստեղծարար համայնքներից մեկի՝ բաքվահայության պատմությունը: Փաստված է այն վիթխարի ներդրումը, որ կատարել են հայերը նավթարդյունաբերությունում, առևտրատնտեսական ոլորտում և քաղաքի մշակութային կյանքում:
Փաստագրական նյութի հիման վրա նկարագրված է 1918թ. թուրքերի և ադրբեջանցիների կողմից Բաքվում իրականացված հայոց ցեղասպանությունը։ Ներկայացված են արխիվային փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Թուրքիայի փոխհատուցման չափը Բաքվի հայերի կրած նյութական վնասների դիմաց կազմում է ավելի քան 3,5 մլրդ ֆունտ ստերլինգ։
Հայ համայնքների պատմության գծով հայտնի փորձագետ Խաչատուր Դադայանի «Հայերը և Բաքուն» գիրքը նախատեսված է ոչ միայն պատմաբանների ու հասարակական-քաղաքական խնդիրներով զբաղվողների, այլև ընթերցողների լայն շրջանակի համար: