25.12.2018 ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ
Արմեն Մանվելյան
Աշխարհի խոշորագույն անդրազգային նավթագազային ընկերության՝ Բրիթիշ Փեթրոլիումի տարեկան զեկույցները ռազմավարական նշանակություն ունեն էներգետիկ բնագավառում զարգացումները, դրանց միտումները և հնարավոր հետևանքները հասկանալու համար։ Հետևաբար, պարբերական անդրադարձներն այդ զեկույցներին ու դրանց վերլուծությունը հնարավորություն են տալիս հասկանալու առկա խնդիրները և այն ազդեցությունը, որ էներգետիկ ոլորտն ունի համաշխարհային գործընթացների՝ միջազգային հարաբերությունների, աշխարհատնտեսության ու անվտանգային միջավայրի վրա։
24.12.2018 ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Արամ Սաֆարյան
Ամանորին նախորդող օրերին Եվրասիական փորձագիտական ակումբը ձեւավորված ավանդույթի համաձայն իր ամենամյա ժողովում ամփոփում է կատարված աշխատանքի արդյունքները: Մեր հետազոտողները, ովքեր Հայաստանում եւ, արդեն նաեւ նրա սահմաններից դուրս, ճանաչված, առաջատար մասնագետներ են, ամփոփում են տնտեսական, սոցիալական եւ մշակութային արդյունքները, հող նախապատրաստելով կանխատեսումների եւ հետագա գործունեության ծրագրերի մշակման համար: Այդ ամփոփման նախօրեին գրված այս վերլուծականում փորձենք փոխանցել մեր հետազոտությունների որոշ, արդիական հնչողություն պարունակող ընթացիկ եզրակացություններ:
13.12.2018 ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՏՄ-ՈՒՄ
Արամ Լ. Թավադյան
Հարկային քաղաքականությունն այն ոլորտներից է, որն անմիջապես ազդում է ինչպես ներքին շուկայի, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների վրա: ԵԱՏՄ երկրների տնտեսության կառուցվածքի տարբերությունը հարկային օրենսդրության և վարչարարության տարբերության պատճառներից մեկն է: Որպեսզի այդ տարբերությունները չբերեն էական ոչ հավասար պայմանների ապրանքների հարկման ժամանակ, ԵԱՏՄ պայմանագրում ձևավորվել է հետևյալ հիմնական սկզբունքը. այն երկրում, որտեղ իրականացվում է ԵԱՏՄ անդամ այլ երկրների ապրանքների հարկումը, այն պետք է հավասարազոր լինի նմանատիպ ապրանքների հարկմանը, որոնք արտադրվել են տվյալ տարածքում:
22.10.2018 ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ
Աշոտ Մարկոսյան
Ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և վերարտադրության վիճակն ու գործընթացը բնութագրվում են մի շարք ամփոփ մակրոտնտեսական ցուցանիշների օգնությամբ: Դրանց շարքում կարևորվում են համախառն ներքին արդյունքի (դրա հաշվարկման տարբեր մոդիֆիկացիաներով, օրինակ՝ դրա մեծության չափը, աճի տեմպը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն և այլն), ազգային եկամտի, համախառն ազգային եկամտի և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկը՝ տարբեր մոդիֆիկացիաներով: Սակայն նշված ցուցանիշների հաշվարկման հիմնական թերությունն այն է, որ դրանք, պատկերավոր ասած, բնութագրում են երկրի զարգացման տվյալ պահը՝ առանց ներկայացնելու սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորություններն ու ներուժը:
13.09.2018 ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հարկային առաջարկվող փոփոխությունները նաև հակակոռուպցիոն բնույթ ունեն և կարող են խթանել տնտեսությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
07.09.2018 ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ
Տնտեսագետ Աշոտ Թավադյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձավ հետհեղափոխական Հայաստանի տնտեսության վիճակին՝ մատնանշելով զարգացման ուղիներ: «Ընթացքը ճիշտ է սկսվել, ունենք 12 տոոկոս տնտեսական աճ, բայց դա առաջնահերթ ցուցանիշ չէ… Տնտեսական աճի փոփոխությունները վստահություն չեն ներշնչում: Մեծ ազդեցություն ունի գնաճը, փոխարժեքի փոփոխությունը: Հիմա տնտեսության իրավիճակը լավ է: Ախտորոշման փուլը չի ավարտվել, բայց սկսել ենք ճիշտ. սկսել ենք կոռուպցիայի դեմ պայքարից, բայց պետք է նաև կոռուպցիայի դեմ հակազդելու ճանապարհով գնալ:
04.09.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Արամ Սաֆարյան
2018 թ. օգոստոսին Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ ակումբի անդամներ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի աշխատանքային խմբերը տնտեսագիտական հետազոտություն են անցկացրել նույն «Հայաստանի տնտեսությունը 2018 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» վերնագրով:
04.09.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Աշոտ Թավադյան
Ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը։ Հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չի հանդիսանում։
04.09.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Թաթուլ Մանասերյան
Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագիտական հետազոտություն
2018 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսության զարգացման միտումները կարելի է բացառիկ համարել, հետևաբար դրանք արժանի են ավելի խորն ուսումնասիրության, քան տնտեսական աճի պարզ վերլուծության:
11.07.2018 ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Աշոտ Թավադյան
Զեկուցում «Հայաստան—Ռուսաստան ռազմավարական դաշինք.
իրողություններ և արդի մարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ
7 հուլիսի 2018 թ., ք.Երևան, Հայաստան,
«Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների դահլիճ
12.06.2018 ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Աղասի Թավադյան
Մրցունակության աստիճանի բարելավումն առաջնահերթ խնդիր է: Այն առաջին հերթին արտահայտվում է ՀՆԱ աճով և առևտրային հաշվեկշռի բարելավմամբ, հատկապես փոքր տնտեսությամբ երկրի համար: ՀՀ արտահանման իրական ներուժը, արտահանման առանցքային ճյուղերը գնահատելու և մրցունակությունը բարելավելու համար անհրաժեշտ է դիտարկել ՀՀ դրամի փոխարժեքի դինամիկայի ազդեցությունն առևտրային հաշվեկշռի վրա:
01.06.2018 «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»
Չնայած 7 %–անոց տնտեսական աճի և 25% արտահանման աճի ցուցանիշներին, զարմանալիորեն դրանք իրենց թվային արտահատությունը չունեցան սոցիալական խնդիրների լուծման գործում: Սա որոշակի հակասություններ առաջացրեց, որն այդպես էլ իր բացատրությունը չունեցավ նախորդ կառավարության կողմից: Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանի ներկայացմամբ, նշված ցուցանիշները պետք է արտահատվեին կոնկրետ առանցքային ցուցանիշների համատեքստում:
20.03.2018 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐ
Համլետ Զաքարյան
Մեր երկիրը ներկա կացությունից դուրս բերելու և կայուն ու առաջընթաց զարգացում ապահովելու համար ներկայում անհրաժեշտ է երկու ուղղություններով միաժամանակյա և արդյունավետ գործունեություն: Մի կողմից՝ միջոցառումներ պիտի իրականացվեն խոչընդոտներ հարուցելու երկրից անլեգալ արտահանման իրականացման դեմ, այսինքն՝ արտաքին տնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության ու կարգավորման ուղղությամբ, և...
19.03.2018 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՆՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դավիթ Հախվերդյան
Վերջին տարիներին ԱՄՀ-ն իրականում խրախուսում էր կապիտալի հետ կապված գործառնությունների նկատմամբ սահմանափակումների ներմուծումն ու մակրոպրուդենտալ (համընդգրկուն) քաղաքականության ավելի ակտիվ միջոցառումները: Այս մոտեցումները կարող են օգնել վերացնել երկրորդային էֆեկտների ազդեցությունը, թեև նրանցից յուրաքանչյուրն ունի նաև իր թերությունները:
28.02.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ՀԱՍՆԵԼ ՀՆԱ-ԱՐՏԱՀԱՆՈՒՄ 30% ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ
Ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Նրա խոսքով՝ փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը, իսկ հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չի հանդիսանում։
16.01.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Աշոտ Թավադյան
Ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը։ Հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չի հանդիսանում։ Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ-ի հանդեպ արտահանման 30% հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։
15.01.2018 ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Կառավարությունը կարո՞ղ էր հակազդել գնաճի ազդեցությանն ու գոնե մասամբ կանխել այդ ալիքը:
-Գնաճի հարցում չորս գործոն ունեցել է լուրջ ազդեցություն: Առաջինը վառելիքի աքցիզային հարկի աճն է: Երկրորդը համաշխարհային շուկայում նավթամթերքի գների աճն է: Երրորդը տնտեսության մենաշնորհային բնույթն է, որը հատկապես արտահայտվում է գների աճի ժամանակ: Չորրորդն օբյեկտիվ գործոնն է. խոսքս Ամանորի տոներին վերահսկողության թուլացման մասին է, ինչն առաջին հերթին դրսեւորվում է տաբեր հանձնաժողովների, մասնավորաբար Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:
12.01.2018 ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՍՊԵԿՏԸ
Արա Մարջանյան
Վերջին գրեթե 30 տարում Հայաստանը և մեր ողջ տարածաշրջանը գտնվում են «խզման» վիճակում երկու մեծ ինտեգրացիոն նախագծերի միջև։ Դրանք, պայմանականորեն, կարելի է անվանել «Արևմտյան նախագիծ» (ինտեգրացիա՝ Արևմուտք-Արևելք առանցքով) և «Եվրասիական նախագիծ» (ինտեգրացիա՝ Հյուսիս-Հարավ առանցքով)։ Այս իրավիճակը նոր չէ, դրա ակունքները հասնում են XX դարի սկիզբ՝ մինչև կայսերական Գերմանիայի գլխավոր շտաբի պլանները, այնուհետև 20-30-ական թթ.՝ Անդրկովկասում ՀՌԿ(բ)Կ ազգային քաղաքականության մշակումները և վերջապես 90-ական թվականների սկիզբ՝ Կովկաս-Կասպյան-Միջինասիական տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի «Tier» ծրագիր։
18.12.2017 ԲՐԵԹՈՆ-ՎՈՒԴՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Իշխան Սոխակյան
1944թ. Բրեթոն-Վուդսում տեղի ունեցած խորհրդաժողովը կոչված էր նվազեցնելու սակագները և միջազգային առևտրի այլ խոչընդոտները, ստեղծելու գլոբալ տնտեսական կառույց (framework)՝ պետությունների միջև տնտեսական հակամարտությունները նվազագույնի հասցնելու նպատակով: Խորհրդաժողովի արդյունքում ստեղծվեցին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ):
15.12.2017 ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Արմեն Մանվելյան
Էներգետիկ գործոնը կարևոր տեղ է զբաղեցնում արդի միջազգային հարաբերություններում, հետևաբար էներգետիկ ռեսուրսների վերահսկողության հարցը միշտ էլ վճռական նշանակություն է ունեցել միջպետական հարաբերություններում։ Էներգակիրների կայուն արտահանումը և ներմուծումը դարձել են այդ հարաբերությունների կարևոր բաղկացուցիչը։ Քանի որ էներգակիրները պետությունների տնտեսական զարգացման արյունատար անոթներն են, հետևաբար՝ դրանց կայուն մատակարարման հարցը միշտ էլ վճռական է եղել բոլոր պետությունների համար։
24.11.2017 ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Աշոտ Մարկոսյան, Էլյանորա Մաթևոսյան
1. Զուտ արտահանման ավելացման հիմնախնդիրը
Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)՝ որպես երկրի տնտեսական հզորության գնահատման հիմնական մակրոտնտեսական ցուցանիշի, մեծությունը ծախսային մեթոդով հաշվարկվում է հետևյալ բանաձևով. ՀՆԱ=սպառում+ներդրումներ+պետական գնումներ+զուտ արտահանում:
03.11.2017 ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)
Արմեն Մանվելյան
Էներգետիկ գործոնի դերն արդի միջազգային հարաբերություններում ուսումնասիրման կարիք ունի` պայմանավորված այդ գործոնի նշանակության շարունակական աճով արդի աշխարհաքաղաքական զարգացումներում։ Թեև նավթային շրջանների նկատմամբ վերահսկողության համար պայքարն արդեն հարյուր և ավելի տարիների պատմություն ունի, սակայն միայն այսօր է, որ այս գործոնում, կարելի է ասել, համաշխարհային նոր միտումներ են ի հայտ եկել՝ պայմանավորված էներգետիկ անվտանգության համակարգերի ստեղծման հարցում մոտեցումների փոփոխությամբ, ինչպես նաև այդ համակարգերի կառուցման համար պետությունների միջև` թե՛ մեծ և թե՛ փոքր, ընթացող սուր ու անզիջում մրցակցությամբ:
02.11.2017 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ
Գագիկ Հարությունյան
Հայաստանը 2015թ. հունվարի 2-ին պաշտոնապես միացավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), որի մեջ այսօր մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը։ Սակայն երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այդ քայլը Հայաստանում շատերի համար զուգակցվում է լոկ Ռուսաստանի հետ կապերի հետագա ամրապնդմամբ, ոչ ավելին։ Այս հանգամանքն, իհարկե, առկա է, ինչն էլ տարբեր քաղաքական և հատկապես հասարակական խմբավորումներին շահարկումների առիթ է տալիս։
01.11.2017 ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ
Թաթուլ Մանասերյան
Տնտեսվարման նոր պայմաններում ավելի քան քառորդ դարի ընթացքում արտաքին աշխարհին տպավորելու գայթակղությունը պետական կառավարիչների շրջանում յուրահատուկ «տաբու» է առաջացրել տնտեսության զարգացման ազգային մոդելի ձևավորման հարցում: Ներքին անփորձությանն ու արտաքին խաղացողների նախապայմաններին հավելվել են նաև տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերներ, որոնք ավելացրել են երկրի խոցելիության մակարդակն ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյուններից:
20.09.2017 ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ
Աշոտ Թավադյան
Գնաճի և ազգային արժույթի փոխարժեքի կարգավորման գործընթացն ունի էական ազդեցություն ՀՆԱ-ի, արտահանման աճի և ՀՀ պետական բյուջեի կատարման վրա: ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործմանը նվիրված 12.02.2016թ. ծրագրային ելույթում ընդգծվեց, որ «խիստ կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խելամիտ և էլ ավելի կոորդինացված իրականացումը»:
08.09.2017 ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ
Սակայն ժամանակ է պահանջվում
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը նշանակվելով վարչապետ՝ հայտարարեց, որ երկրի տնտեսության վիճակը վատ է, շատ վատ։ Ի՞նչ հասցրեց այս մեկ տարում շտկել կառավարությունը։
31.08.2017 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ». ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ
Ամփոփելով 2017 թվականի առաջին վեց ամսվա կտրվածքով Հայաստանի տնտեսական իրավիճակը` «Իրավունքը» զրուցեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ, որը նաեւ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ է:
19.06.2017 ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՀՍՏԱԿ ՄԵԽԱՆԻԶՄ ԿԻՐԱՌՎԻ
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվեց կառավարության գործունեության նոր ծրագրի նախագիծը, համաձայն որի նախատեսվում է տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, գործազրկության նվազում 12 տոկոսով, նվազագույն աշխատավարձի աճ 25 տոկոսով: Հանրապետականներն ասում են՝ սրանով գորածադիրը լուրջ հայտ է ներկայացնում: Ձեզ, որպես մասնագետի, ի՞նչ են հուշում այս թվերը, դրանք իրատեսակա՞ն են:
01.06.2017 ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ ԵՎ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ
Աշոտ Թավադյան
Գնաճի և ազգային արժույթի փոխարժեքի կարգավորման գործընթացն ունի էական ազդեցություն ՀՆԱ-ի, արտահանման աճի և ՀՀ պետական բյուջեի կատարման վրա: ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործմանը նվիրված 12.02.2016թ. ծրագրային ելույթում ընդգծվեց, որ «խիստ կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խելամիտ և էլ ավելի կոորդինացված իրականացումը»: Վեցերորդ գումարման Ազգային ժողովին ՀՀ նախագահի 18.05.2017թ. ուղերձում ևս նշվեց, որ համադրված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի:
26.04.2017 ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻՑ
Աշոտ Մարկոսյան,Գրիգոր Կուրղինյան
Տնտեսության ամբողջական պատկերը ստանալու համար ամբողջ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), գործունեությունը վերահսկելու հատկանիշից ելնելով, կարելի է ներկայացնել հետևյալ 3 մասերով` պետական, ազգային մասնավոր և օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող: «Պետական կառավարման մարմինների» կառուցվածքային հատվածի ՀՆԱ-ն դասվում է պետական մասին, «Տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների» և «Տնային տնտեսությունների» կառուցվածքային հատվածների ՀՆԱ-ն` ազգային մասնավոր մասին:
18.04.2017 ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ, ԵԹԵ ԱՅՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ
Տնտեսագետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Աշոտ Թավադյանի գնահատմամբ՝ պետական պարտքը վտանգավոր չէ, եթե այն արդյունավետ է։ «Ժողովուրդն ավելի շատ ուշադրություն է դարձնում պարտքի մեծությանը, քան՝ պարտքային միջոցների արդյունավետ օգտագործմանը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։ Նրա խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես են օգտագործվում վարկային ծրագրերը, դրանք ինչ արդյունք են տալիս։
16.03.2017 ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԸ
Աշոտ Թավադյան
Դրամավարկային քաղաքականության ռեզերվներն այժմ փաստացի ունեն առաջնային ազդեցություն ինչպես մակրոտնտեսական կայունության ապահովման, այնպես էլ ՀՆԱ-ի, արտահանման աճի և ՀՀ պետական բյուջեի կատարման վրա: ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործմանը նվիրված 12.02.2016թ. ծրագրային ելույթում ընդգծվեց, որ «խիստ կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խելամիտ և էլ ավելի կոորդինացված իրականացումը»:
14.03.2017 ՕՊԵԿ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ (պատմաքաղաքական վերլուծություն)
Արմեն Մանվելյան
Նավթի արդյունահանումը և մատակարարումը, տնտեսական գործոն լինելուց բացի, միշտ էլ ընդգծված քաղաքական բաղադրիչ է եղել՝ պայմանավորված այդ ռեսուրսի նկատմամբ պահանջարկի անընդհատ աճով և, որպես հետևանք՝ նավթով հարուստ տարածաշրջանները վերահսկելու մեծ տերությունների ցանկությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, արդյունաբերության բուռն զարգացման շրջանում, նավթը ձեռք էր բերել ռազմավարական նշանակություն, որի նկատմամբ հետաքրքրությունը շարունակաբար աճում էր:
24.02.2017 ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Համլետ Զաքարյան
Զբաղվածությունը կարևոր սոցիալ-տնտեսական հասկացություն է: Ինչքան բարձր է բնակչության զբաղվածության աստիճանը հանրային տնտեսության մեջ, այնքան մեծ է ազգային եկամտի ծավալը և բարձր՝ ժողովրդական սպառման մակարդակը: Պետությունը մշտապես ձգտում է ավելացնել զբաղվածների թվաքանակը հանրային տնտեսության մեջ ի հաշիվ տնային և անձնական օժանդակ տնտեսությունում զբաղվածների ներգրավման՝ բարձրացնելով աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:
09.02.2017 «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ»՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ
Կարեն Վերանյան
Մարդկային կապիտալը (human capital) հասարակության մտավոր, ֆիզիկական, բնական, առողջապահական և այլ ռեսուրսների հավաքական ամբողջությունն է, որը տվյալ հասարակության բարեկեցության ապահովման, երկրի տնտեսության զարգացման անկյունաքարն է: Յուրաքանչյուր պետության մարդկային ռեսուրսների առկայությունը հնարավորությունների լայն դաշտ է ապահովում երկրի կայուն զարգացման համար: Ազգաբնակչության բարեկեցության ապահովման տեսանկյունից, թերևս, էական նշանակություն չունեն առկա մարդկային ռեսուրսների քանակական ծավալները:
23.01.2017 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԵՏ
19.01.2017 ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉՈՒՆԵՆՔ
Սակայն առկա են մոգական քառակուսիները
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Կառավարության 100 օրվա հաշվետվության փաստաթղթում տրված է մեր երկրի տնտեսության մեջ առկա «հիվանդությունների» ախտորոշումը, ինչպես նաեւ դրանց լուծման դեղատոմսերը: Ո՞րն է փաստաթղթի վերաբերյալ ձեր մասնագիտական գնահատականը:
27.12.2016 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՃԻՇՏ ՔԱՅԼԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100-րդ օրը, ավանդույթի համաձայն վերլուծենք այս ընթացքում արածն ու չարածը:
-Առհասարակ 100 օրը կառավարության աշխատանքի գնահատման տեսանկյունից շատ քիչ ժամանակահատված է, եւ ճիշտ կլիներ նախնական գնահատականներ հնչեցնել գոնե կես տարի անց: Բայց քանի որ, ինչպես ասացիք, մեզանում արդեն ավանդույթ է ձեւավորվել, ասեմ հետեւյալը:
02.11.2016 ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է ԿԱՆԽԱՏԵՍԱԾ 3,2 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ
Խորհրդարանում մեկնարկել են 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Առաջին իսկ պահից ակնհայտ դարձավ, որ գարնանը սպասվող խորհրդարանական ընտրություններն իրենց ազդեցությունն ունեն այս քննարկումների վրա. նախընտրական տրամադրությունների մեջ գտնվող պատգամավորների հարցադրումները ոչ այնքան տնտեսական էին, որքան քաղաքական: Իզուր չէ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորեց արդյունավետ քննարկում ծավալել, որպեսզի հնարավոր լինի գալիք տարվա համար ունենալ բյուջետային ռեսուրսների օգտագործման հնարավորինս նպատակային եւ օպտիմալ ծրագիր:
22.09.2016 ԿՈՂՄՆԱԿԻ ԴԻՏՈՐԴԻ ԿԵՑՎԱԾՔՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարեց վերանայել էլեկտրաէներգիայի ու գազի սակագինը։ Դա հնարավո՞ր է։
06.09.2016 ՊԵՏՔ Է ՆԱԽ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵՆՔ
Հարցազրույց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշներով ունենք ընդամենը 4,4 տոկոս տնտեսական աճ: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:
-Նախ, վերջին տարվա ընթացքում վարվող տնտեսական քաղաքականությունը պետք չէ կտրուկ քննադատության ենթարկել, ես դա անընդունելի եմ համարում: Պետք է հասկանալ՝ իրավիճակ է փոխվել, եւ նորմալ երեւույթ է, եթե երկիրը սկսում է ճշգրտել իր տնտեսական քաղաքականությունը:
04.07.2016 ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ԴՐԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԻՋԵՑՈՒՄԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷԼ ԱՎԵԼԻ ԻՋԵՑՈՒՄ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը դրական է գնահատում ՀՀ կենտրոնական բանկի կողﬕց վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը՝ ﬕևնույն ժամանակ շեշտադրելով դրա փուլային նվազեցման անհրաժեշտությունը:
14.06.2016 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Խաչիկ Փափազյան
Արտաքին աուդիտի (կամ արտաքին պետական վերահսկողության) համակարգի բարելավումը և կատարելագործումը ցանկացած պետության հանրային ֆինանսների օգտագործման թափանցիկության և, ընդհանրապես, հանրային կառավարման արդյունավետության բարձրացման կարևորագույն երաշխիքներից է:
10.06.2016 «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ» 2012-2016ԹԹ.
Կարեն Վերանյան
«Տնտեսական ազատության ինդեքսը»/Index of Economic Freedom վարկանիշային հետազոտությունն արդեն գրեթե մեկ տասնամյակ իրականացվում է ԱՄՆ հեղինակավոր «ուղեղային կենտրոններից» մեկի՝ «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի/The Heritage Foundation և «Ուոլ սթրիթ ջորնըլ»/The Wall Street Journal օրաթերթի կողմից։
25.05.2016 ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ Հ1-Ի «ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ
23.05.2016 ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԿԱՊՈՂ ՕՂԱԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի հավաքը, ինչպես հայտնի է, ավելի վաղ էր նախատեսված անցկացնել Երեւանում, սակայն այն Ղազախստանի հետեւողական ջանքերով ուղղակի ձախողվեց: ՌԴ վարչապետ Մեդվեդեւը ապրիլի սկզբին Երեւանում գտնված ժամանակ հայտարարեց, որ ինքն անձամբ ջանքեր կգործադրի մոտ ժամանակներս Երեւանում խորհրդի նիստ անցկացնելու ուղղությամբ: Եվ երեկ Երեւան էին ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները:
04.05.2016 ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Վալերի Բյուգո
Խմբագրի կողմից. Սա ֆրանսիացի հրապարակախոս Վալերի Բյուգոյի երկրորդ հոդվածն է։ Հոդվածում քննարկվում են ազատ առևտրի զարգացման և տարածման հարցերը։ Մեզ երկար համոզում էին, և մենք վարժվել ենք համարել, որ ազատ առևտուրը միշտ լավ է։ Սակայն հեղինակն ուշադրություն է դարձնում ազատ առևտրի բացասական սոցիալական հետևանքների և, մասնավորապես, պետության դերի ու ազգային ինքնիշխանության խարխլման վրա։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, որոնք սկիզբ առան ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի, ինչպես նաև հենց ԵՄ անորոշ ապագայի հետ կապված, կարևոր է պարզել, թե ինչ է այս երևույթը։
09.03.2016 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԵՐԿՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ (2015Թ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ)
Էդուարդ Կիրակոսյան
Զեկուցում՝ կարդացված «Հայաստանի գործարար հանրությունը և ԵԱՏՄ-ն. սպասելիքներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ» գիտաժողովում (2016թ. փետրվարի 26, «Նորավանք» ԳԿՀ)
29.02.2016 ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԱՏՄ-Ն. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Զարա Գևորգյան
Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ արդյունաբերության, հայ գործարարության հնարավորությունների զարգացման հեռանկարները Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում, առկա հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները. այս հարցերը քննարկվեցին անցած ուրբաթ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցած «Հայաստանի գործարար հանրությունը և ԵԱՏՄ-ն. սպասելիքներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ» գիտաժողովի ընթացքում՝ հայտնի փորձագետների մասնակցությամբ։
21.01.2016 ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՄԻԱՅՆ ԳԱԶԻ ԳՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԵՏ
-Օրերս վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայրենական արտադրողները, ներկայացնելով իրենց մտահոգությունները, նշել էին, թե տեղական արտադրանքի մրցունակության վրա էներգակիրների բարձր գները բացասական ազդեցություն են ունենում: Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարների այս մտահոգությունը:
14.01.2016 ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ Հ1-Ի «ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ
16.11.2015 ԵԱՏՄ-ԻՆ ՉԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՅԻՆՔ
Վերջերս Եվրասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի ունեցավ 10-րդ միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ԵԱՏՄ ինտեգրացիոն հիմնախնդիրներին: Կոնֆերանսում Հայաստանը ներկայացրել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ, որ լիագումար նիստում հանդես է եկել «ԵԱՏՄ երկրների տնտեսական քաղաքականության կոորդինացման առանցքային հիմնախնդիրները ճգնաժամային իրավիճակում» ելույթով։
11.11.2015 ՊԵՏՔ Է ՊՆԴԵԼ, ՈՐ ԵԱՏՄ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼՈՎ. ՏՆՏԵՍԱԳԵՏ
Եվրասիական տնտեսական միությունում երկրների միջև ապրանքների առևտուրն ազգային արժույթով իրականացնելու գործընթացի կողմնակից է տնտեսագետ Աշոտ Թավադյանը: Նրա կարծիքով` պարտադիր պետք է պնդել, որպեսզի ԵԱՏՄ շուկայում ռազմավարական ապրանքերի գնումը, օրինակ, գազի դեպքում, կատարվի ռուսական ռուբլով:
15.10.2015 ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «Ա1+» -Ի POST SCRIPTUM ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ
22.09.2015 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՐԳԵՅ ԳԼԱԶԵՎԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ
Աշոտ Թևիկյան
ՌԴ նախագահի խորհրդական, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևը սեպտեմբերի 15-ին ՌԴ Անվտանգության խորհրդի տնտեսական և սոցիալական ոլորտների անվտանգության գծով միջգերատեսչական հանձնաժողովի նիստին (փոխնախարարների և պրոֆիլային պետական կառույցների ղեկավարների մակարդակով) ներկայացնելու էր զեկուցում «ՌԴ տնտեսական անվտանգության սպառնալիքների չեզոքացման լրացուցիչ միջոցառումների մասին՝ միջազգային պատժամիջոցների պայմաններում»...
15.09.2015 «ԱՆՎՃԱՐ ՆԱԽԱՃԱՇԵՐԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
Ալեքսանդր Մեխանիկի գրախոսականը նվիրված է Ջոել Մոկիրի հեղինակած և Գայդարի անվան ինստիտուտի ռուսերեն հրատարակած «Հարստության լծակը. տեխնոլոգիական ստեղծագործականությունը և տնտեսական առաջընթացը» աշխատությանը: Գրախոսականում քննության է առնված տնտեսական առաջընթացի բնագավառում ինովացիոն մոտեցումների և տեխնոլոգիական գործոնների ազդեցությանը Ջ.Մոկիրի տված հեղինակային գնահատականը:
11.09.2015 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Ռազմավարական ապրանքների առեւտրում հրաժարվել դոլարից ու հաշվարկը կատարել ռուբլով. սա վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկն է, որ արվեց ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ:
10.09.2015 ԹԱՎԱԴՅԱՆ. ԴՈԼԱՐԻԶԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՆՀԱՅՏ ԿՇԱՀԻ
«Հայաստանի վարչապետը շատ հստակ պաշտպանում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի այն դրույթները, որոնք ակնհայտ նպաստավոր են մեզ համար և գործում է հենց այդ պայմանագրից ելնելով»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում արված առաջարկին՝ ԵՏՄ-ում առևտրային փոխհարաբերություններում անցնել ազգային արժույթի ու հրաժարվել դոլարից:
31.08.2015 ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ
Փոխարժեքի կտրուկ փոփոխությունն ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի արդյունաբերության վրա, այլև բացասաբար կանդրադառնա սոցիալական ոլորտի վրա։
27.07.2015 ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՍԿՍՈՒՄ Է ՇԱՐԺՎԵԼ
Հարցազրույց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
- Օրերս տեղի ունեցավ արդյունաբերական համաժողով, որը բացառիկ էր գործնական առումով. առաջին անգամ խոսվեց ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության հստակ ձեւաչափի մասին։ Կարծես սայլը տեղից սկսում է շարժվել` ԵԱՏՄ շրջանակներում գործընթացներն առավել գործնական հուն են տեղափոխվում:
22.07.2015 ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵԱՏՄ. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ
Տնտեսագետ Աշոտ Թավադյանը դրական է գնահատում Հայաստանի տնտեսական ակտիվության 3.8 տոկոս աճը, սակայն ընդգծում է, որ երկրի տնտեսական զարգացման սցենարը որոշակի ճշգրտումների կարիք ունի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա հունվարհունիսին տնտեսական ակտիվությունը 3,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
15.07.2015 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԵՐՆ ՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ՝ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊԵԼՈՒ» ՀԵՌԱՆԿԱՐԸ
Բրիտանական «Գարդիան» հանդեսն առանձնացրել էր այն երկրների ցանկը, որոնք գտնվում են արտաքին պարտքի ճգնաժամի մեջ: Ըստ հրապարակման, Հունաստանը միակ երկիրը չէ աշխարհում, որը հասցրել է հսկայական պարտքեր կուտակել: Արտաքին պարտքի ճգնաժամի մեջ գտնվող պետությունների ցանկը գլխավորել է Հայաստանը: Այդ ցանկում են հայտնվել նաեւ Բելիզը, Կոստա Ռիկան, Խորվաթիան, Կիպրոսը, Լիբանանը, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Թունիսը, Ուկրաինան եւ մի քանի այլ պետություններ:
07.07.2015 ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԴԵՖՈԼՏ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ
Հայաստանին որևէ դեֆորլտ չի սպառնում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե չի նույն հունական դեֆոլտը կարող է կրկնվել նաև Հայաստանում:
01.07.2015 ԱՆԱՉԱՌ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՈՒԴԻՏԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ:
- Ինչպես հայտնի է, հանրապետության նախագահը առաջարկել է ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնել եւ պարզել, թե որքանով է հիմնավորված էլեկտրաէներգիայի թանկացումը: Ըստ ձեզ՝ աուդիտի անցկացումը լավագույն ե՞լքն է ստեղծված իրավիճակի համար:
01.07.2015 ՍԱԿԱԳՆԻՆ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ
Թեեւ հոսանքի նոր սակագնի թեման դեռ գտնվում է հանրային բողոքների կիզակետում, այնուամենայնիվ խնդրի զուտ տնտեսական կողմը եւս օրակարգային է: Համենայնդեպս այն, որ նախատեսվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, այդ թվում՝ ռուսական կողմի մասնակցությամբ, արդեն իսկ ակնարկ է, որ տնտեսական հարթակում համակարգի հետ կապված պարզելու դեռ շատ հարցեր կան:
09.06.2015 ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ ԵՎ ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ
Աշոտ Թևիկյան
Հիբրիդային պատերազմի կամ կառավարելի քաոսի (ինձ՝ որպես մաթեմատիկոսի և տնտեսագետի, այս հասկացությունն ավելի հոգեհարազատ է) ֆինանսական և սոցիալ-տնտեսական բաղադրիչների պրոբլեմատիկան համեմատաբար նոր է։
08.06.2015 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ
Հարցազրույց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Պարոն Թավադյան, իրատեսակա՞ն եք համարում Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների բացասական կանխատեսումները.
06.05.2015 ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աշոտ Թավադյան
Ռուսաստանի տնտեսության վիճակը, որի ՀՆԱ-ն կազմում է ԵԱՏՄ երկրների ՀՆԱ 85%-ը, դրամական փոխանցումների (մասնավորապես՝ Հայաստան) կրճատվող ծավալները, ընդհանուր պահանջարկի իջնող մակարդակը հանգեցնում են ՀՆԱ տեմպի աճի նվազմանը և վճարային հաշվեկշռի վատթարացմանը ԵԱՏՄ երկրներում։
29.04.2015 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Սամվել Մանուկյան
Զեկուցում՝ կարդացված երիտասարդ քաղաքագետների և միջազգայնագետների համար, Եվրասիական փորձագիտական ակումբի «Գլոբալ մարտահրավերները և Եվրասիական ինտեգրացիան» թեմայով կլոր սեղանի ժամանակ, 2015թ. փետրվարի 27-ին, «Նորավանք» ԳԿՀ-ում, Երևան։
02.04.2015 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ ՉԻ ԲԽՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ 2 ՊԱՏՃԱՌՈՎ. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ
Ռուսաստանի շահերից չի բխում Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ երկու պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը` անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ նախնական հանդիպումների անցկացման վերաբերյալ տեղեկատվությանը:
26.03.2015 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱ-ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԻՄՔ
Աշոտ Թևիկյան
Հայաստանը միացել է տնտեսական միություն մտնելու քաղաքական գործընթացին, այդ է պահանջում նրա «անվտանգության» և «հետագա զարգացման» ապահովումը։ Այս համատեքստում օբյեկտիվորեն գերակշռող հանդիսացավ ռուսական վեկտորը՝ առավել ակտիվ և Հայաստանի պատմական, քաղաքական ու ռազմական շահերի համակարգին շատ ավելի ներկառուցված լինելու հանգամանքով պայմանավորված։
16.03.2015 ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏՈԿՈՍ. ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ՝ ԼՈՒՐՋ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Արևմտյան տնտեսությունը XXI դարասկզբին բախվեց նոր երևույթի՝ բացասական տոկոսադրույքի բանկային գործողություններում։ Այս երևույթը դեռ լիովին ըմբռնված չէ, ֆինանսիստների և տնտեսագետների ուշադրությունը կենտրոնացած է դրա կարճաժամկետ հետևանքների վրա միայն։ Այնինչ, արևմտյան մի շարք երկրների բանկերի ակտիվ (վարկային) և պասիվ (դեպոզիտային) գործողությունների գծով բացասական տոկոսադրույքները դժվար է պատահական երևույթ անվանել։
09.03.2015 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱ-ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԻՄՔ
Աշոտ Թևիկյան
Հայաստանի տնտեսական քաղաքականությունը. Հայաստանը միացել է տնտեսական միություն մտնելու քաղաքական գործընթացին, այդ է պահանջում նրա «անվտանգության» և «հետագա զարգացման» ապահովումը։
29.01.2015 ՏՆՏԵՍԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ. ՏՆՏԵՍԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԹՈԴ
Աշոտ Թավադյան
Մաթեմատիկան տնտեսագիտական հետազոտություններում հետևողականորեն կիրառվել է XIX դարի սկզբից, սակայն տնտեսական կյանքում պարզ մաթեմատիկական հաշվարկներ և քանակական գրանցումներ կիրառվել են դեռևս փոխանակման սկզբնավորման շրջանից։
22.12.2014 ՉԻՆԱՍՏԱՆ-ԿԺԴՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿ ԱԽ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Մհեր Սահակյան
Շնորհիվ 1978-ից սկսված տնտեսական բարեփոխումների՝ 21-րդ դարում Չինաստանի դերը դարձել է խիստ կարևոր: Դրան նպաստում է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդում (ՄԱԿ ԱԽ) մշտական անդամ լինելը:
24.11.2014 ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԵԱՏՄ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար «Հայաստանի եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ» թեմայով, որին մասնակցեցին քաղաքագետներ, հասարակական գործիչներ, գիտնականներ և վերլուծաբանական կենտրոնների աշխատակիցներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից։ Քննարկվեցին արտաքին քաղաքականության հրատապ հարցեր, ընթացիկ ինտեգրացիոն գործընթացները, Հայաստանի տնտեսության միտումները և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:
06.11.2014 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱԶԴԵ՞Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
Հանրության, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչների շրջանակում լայնորեն շրջանառվում են խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ազդեցությունն անխուսափելիորեն կզգա նաեւ Հայաստանը: Քանի որ պատժամիջոցների ցանկում ներառված ռուսական հայտնի ընկերություններից մի քանիսը սերտ համագործակցության մեջ են Հայաստանի հետ:
13.10.2014 ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աշոտ Թավադյան
Պետությունների տնտեսական միավորումների ձևավորումը երկարաժամկետ տնտեսական քաղաքականության կարևորագույն գործոններից է: Դրա արդյունավետ իրագործումը հնարավոր չէ առանց ինտեգրացիոն գործընթացների զարգացման հայտանիշների և նախընտրելի ուղղությունների բազմակողմանի վերլուծության:
08.09.2014 ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼ ԼՈՒԾՈՒՄԸ
Արդյոք Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն ի չիք չե՞ն դարձնի ԵՏՄ անդամակցությունից ակնկալվող դրական տեղաշարժերը, էլ ավելի չե՞ն բարդացնի մեր երկրի տնտեսական վիճակը։
Այս հարցերի շուրջ է մեր հարցազրույցը տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ:
17.07.2014 «ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՐՑԻՆ ՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԻ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ»
Եվրասիական տնտեսական միությանը «ԵՏՄ» Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, ինչը, ինչպես հայտնի է, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Այս թեմայի շուրջ մեզ իր պարզաբանումները ներկայացրեց տնտեսագիտության դեկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
30.06.2014 ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՎԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ (մաս 2)
Պետք է հստակ ձեւակերպենք մեր շահը
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
26.06.2014 ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՎԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ (մաս 1)
Պետք է հստակ ձեւակերպենք մեր շահը
Հայաստանի Եվրասիական ընտրության «պլյուսները եւ մինուսները», մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ
02.06.2014 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՑՈԼՈՂ ՉՈՐ ԹՎԵՐ
Սերգեյ Մարկով
Դեռևս տասը տարի առաջ Ուկրաինան աշխարհում չորրորդն էր հացահատիկի արտահանման գծով։ Ռուսաստանը 11-րդն էր։ Անցած տարի Ռուսաստանը երրորդ տեղում էր՝ արտադրելով հացահատիկի համաշխարհային արտահանման 20%-ը, այս տարի, փորձագետների կարծիքով, կարտահանի 25%։ Իսկ Ուկրաինան իջել է 14-րդ տեղ։ Միևնույն ժամանակ, տասը տարվա ընթացքում հացահատիկի գներն ավելացել են գրեթե 150%-ով։
26.05.2014 ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Սևակ Սարուխանյան
Վերջին շրջանում ակտիվացել են միջազգային նշանակության տրանսպորտային նախագծերի իրականացման աշխատանքները։ Սա վերաբերում է նաև Հարավային Կովկասի և Կասպյան տարածաշրջաններին, որտեղ ավարտական փուլ կարող են մտնել մի քանի նախագծեր։
28.04.2014 «ՌՈՍՆԵՖՏ». ՆՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Միխայիլ Աղաջանյան
Ռուս-հայկական հարաբերություններում նոր խոշոր բիզնես-նախագիծ է հասունանում։ Մի քայլ է մնացել, որ «Ռոսնեֆտ» կորպորացիան դուրս գա հայկական շուկա։ Հարավային Կովկասում ռազմավարական գործընկերների տնտեսվարող սուբյեկտների միջև մոտ մեկուկես տարի շարունակվող ինտենսիվ բանակցությունների օրակարգում դրված է երկու հիմնական հարց։
17.03.2014 ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)
Սևակ Սարուխանյան
Քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում բուռն քննարկումներ է առաջ բերել Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում ճգնաժամի պատճառների և աշխարհում հնարավոր փոփոխությունների մասին։ Ցավոք, Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր դիմակայության հետևանքների բովանդակալից վերլուծությունը Հայաստանում բավարար չէ, թեև այդ հետևանքները կարող են զգալի լինել։
17.03.2014 «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ» 2012-2014ԹԹ. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կարեն Վերանյան
«Տնտեսական ազատության ինդեքսը» (Index of Economic Freedom) վարկանիշային հետազոտությունն արդեն գրեթե մեկ տասնամյակ իրականացվում է ԱՄՆ հեղինակավոր «ուղեղային կենտրոններից» մեկի՝ «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի (The Heritage Foundation) և «Ուոլ սթրիթ ջորնըլ» (The Wall Street Journal) օրաթերթի կողմից։
20.02.2014 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Աշոտ Ենգոյան
2013թ. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին հղած ամենամյա ուղերձում, իսկ մի փոքր ավելի ուշ պետության ղեկավարի ավանդական տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վ.Պուտինն առաջ է քաշել ռուսաստանյան հանրությունում սոցիալական գործընթացների հանդեպ պահպանողական մոտեցումներն ակտիվացնելու անհրաժեշտության գաղափարը։
06.02.2014 ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սևակ Սարուխանյան
2013թ. դեկտեմբերին հայ-ռուսական գազային պայմանագրի կնքումից հետո աշխուժացել են քննարկումներն Իրանից Հայաստան գազ ներկրելու հնարավորությունների մասին։ Քննարկումների հիմնական թեմաներն են իրանական գազի գինը և հայ-ռուսական պայմանագրի բնույթը, որը, ինչպես ենթադրվում է, հնարավորություն չի տալու հայկական կողմին ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները։
16.01.2014 ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԷՖԵԿՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Սույն հետազոտության նպատակը Մաքսային միության հետ Հայաստանի Հանրապետության՝ տարբեր սցենարներում փոխգործակցության մակրոտնտեսական էֆեկտի վերլուծությունն է և ընդհանուր գնահատականը։
23.12.2013 ՀՀ-ՌԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ
ՀՀ-ՌԴ տնտեսական հետաքրքրությունն իրենն է թելադրում: Երևանի «Կոնգրես» հյուրանոցում շարունակվող «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ընթացքում այս մասին ասաց Երևանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ խոսելով «Հայաստանը և Մաքսային միությունը» թեմայի շուրջ:
22.12.2013 ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 2013Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
Սերգեյ Սարգսյան
2013թ. աշունը քաղաքական իրադարձություններով հարուստ էր Վրաստանում։ Հիմնական իրադարձությունների շարքում անհրաժեշտ է նշել նախագահական ընտրությունները, պաշտոնական քաղաքականությունից վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հեռանալը...
09.12.2013 ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ
«Հայաստանի էներգետիկ շուկայում ռուսական մենաշնորհ կա միայն մասնակիորեն: Ռուսական գազի ոլորտն ամբողջությամբ ռուսական մենաշնորհ է, սակայն էլեկտրաէներգիայի ոլորտը դիվերսիֆիկացված է»,- այս մասին անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում էներգետիկ ոլորտում ձեռք բերված հայ-ռուսական պայմանավորվածություններին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, փորձագետ Սևակ Սարուխանյանը:
09.12.2013 Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական են, առաջին հերթին գների երկարաժամկետ կարգավորման տեսակետից, որովհետև երկու կամ երեք տարի առաջ ոչ ոք չէր կարող պատասխանել, թե որքան կարժենա գազի գինը 3-4 տարի հետո, իսկ հիմա ակնհայտ է, որ առաջիկա 5 և ավելի տարիների ընթացքում գազի գնի ու դրանից կախված էլեկտրաէներգիայի գնի աճ տեղի չի ունենա»...
03.12.2013 ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
Վլադիմիր Դիլանյան
2013թ. սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Վ.Վ. Պուտինի և Ս.Ա. Սարգսյանի բանակցությունների արդյունքներով, հայտարարվեց Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին։
21.10.2013 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ, ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Է. ԼԵՊՅՈԽԻՆ
Մաքսային միությունը ոչ թե կայսերական, այլ տնտեսական նախագիծ է, կարծում է ԵվրԱզԷս Ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Եվրասիական տնտեսական ինտեգրման Գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։
12.09.2013 ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ
Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը կկարողանա բնական գազի ցածր սակագներ ապահովել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը։
12.09.2013 ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՁԵՌՆՏՈՒ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼԸ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
Հայաստանին տնտեսապես ձեռնտու է Մաքսային միությանը միանալը։ Այդ եզրակացությանն է եկել փորձագետների խումբը, որը մի քանի ամիս այդ հարցի շուրջ հատուկ տնտեսական հետազոտություններ է անցկացրել, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
12.09.2013 «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏԱԼԻՍ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ»
Հայաստանի՝ Մաքսային միության մեջ ընդգրկվելու որոշումը տարատեսակ գնահատականների տեղիք տվեց, որոնք հիմնականում քաղաքական էին կամ քաղաքականացված: Տնտեսական առումով ի՞նչ նշանակություն կարող է ունենալ մեր միանալը Մաքսային միությանը եւ ի՞նչ նշանակություն` ԵՄ հետ ասոցիացաման պայմանագիրը:
10.06.2013 «ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆԻՆ, ԲԱՅՑ ԱՅՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է»
Իրանը՝ որպես բնական գազի մատակարար, Հայաստանի համար կարող է դառնալ Ռուսաստանի լիարժեք այլընտրանքը։ Այս մասին REGNUM լրատվական գործակալության թղթակցին ասել է փորձագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սևակ Սարուխանյանը։
30.05.2013 «ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԳԱԶԱՅԻՆ ՄԱՀԱԿ» ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ» Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ИА REGNUM-ԻՆ
Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներն իբր Երևանի հանդեպ օգտագործվող «գազային մահակի» վերաբերյալ՝ անհիմն են։ Ինչպես տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալության թղթակիցը, այս մասին մայիսի 24-ի մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
18.04.2013 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Թաթուլ Մանասերյան
Միաբևեռ աշխարհից բազմաբևեռի անցումն ուղեկցվում է տարբեր քաղաքական և տնտեսական ցնցումներով։ Գլոբալ ֆինանսական ճգնաժամը և «գունավոր» հեղաշրջումների փորձերն արևմտյան քաղաքակրթության սահմաններից դուրս՝ ազդեցության ոլորտների տարածման փորձերի ընդամենը սակավաթիվ օրինակներն են։
16.04.2013 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ. ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թաթուլ Մանասերյան
Մեր տեսակետը ներկայացնելուց առաջ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ քաղաքագետների, քաղաքական գործիչների, գործարար շրջանակների ներկայացուցիչների և դիվանագետների կարծիքներին Եվրասիական տնտեսական ընկերակցությանը (ԵվրԱզԷս-ին) Հայաստանի ներգրավվելու վերաբերյալ՝ հասկանալու համար, թե...
18.03.2013 «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Մարտի 16-ին Երևանում տեղի ունեցավ «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսը, որը կազմակերպել էր «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպությունը։
06.03.2013 «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ» 2012-2013թթ. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կարեն Վերանյան
«Տնտեսական ազատության ինդեքսը» (Index of Economic Freedom) վարկանիշային հետազոտությունն արդեն գրեթե մեկ տասնամյակ իրականացվում է ԱՄՆ առաջատար ու հեղինակավոր «ուղեղային կենտրոններից» մեկի՝ «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի (The Heritage Foundation) և «Ուոլ սթրիթ ջորնըլ» (The Wall Street Journal) օրաթերթի կողմից։
19.02.2013 ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆ, ԲԵԼԱՌՈՒՍ. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ
Արամ Սաֆարյան
Աշխարհի` հատկապես զարգացող աշխարհի շատ երկրներում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ ստեղծված Մաքսային միությունը սկսել են դիտարկել իբրեւ մի յուրօրինակ «քաղցր պատառ», ուր ոչ միայն կարելի է ապրանք մատակարարել, այլեւ որտեղից կարելի է մատչելի հումք արտահանել:
04.12.2012 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 2012-2013թթ. ԶԵԿՈՒՅՑԸ
Կարեն Վերանյան
«Գլոբալ մրցունակության» վարկանիշային զեկույցը հեղինակավոր Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպության կողմից ներկայացվող հիմնական վարկանիշային տարեկան հետազոտություններից է։ Առաջին վարկանիշային զեկույցը հրատարակել է 1979թ.։
30.07.2012 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՈՒՄ 2009-2012ԹԹ.» ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Կարեն Վերանյան
Վերջերս լույս տեսավ «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության «Համաշխարհային առևտրի խթանում» վարկանիշային հերթական՝ 2012թ. տարեկան հետազոտությունը։
10.04.2012 «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ» 2000-2012թթ. The Heritage Foundation, The Wall Street Journal. “Index of Economic Freedom”
Կարեն Վերանյան
2011թ. հունվարի կեսերին լույս տեսավ «Տնտեսական ազատության ինդեքսը» հերթական՝ 2011թ. վարկանիշային զեկույցը։ Այս հետազոտությունում ՀՀ-ն շարունակում է պահպանել առաջատար դիրքերը ԱՊՀ անդամ պետությունների շարքում։
06.04.2012 ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՎԱԼՆԵՐԸ
Ա.Ա. Թավադյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա.Ա. Թավադյանի գրքում ներկայացված են հեղինակի մշակած տնտեսության ինդիկատորների փոխկապակցությունների համակարգման ինտերվալային մեթոդները և գնային ու բնական ինդիկատորների համակարգի համապատասխանության նրա սահմանած սկզբունքը...
20.02.2012 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Աշոտ Թավադյան
Հայտնի է, որ տնտեսության հիմնարար սկզբունքներն են կայուն տնտեսական աճը, հավասարակշռված առևտրային հաշվեկշիռը, զբաղվածության բարձր մակարդակը և գների կայունությունը:
26.01.2012 ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի հարցազրույցը ArmNews հեռուստաընկերությանը։
22.12.2011 ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ
Երկուշաբթի Մոսկվայում մեկնարկել է ԵվրազԵՍ-ի (Եվրոպական տնտեսական ընկերակցություն) գագաթաժողովը, որին կհաջորդի արդեն ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, որը նվիրված է կազմակերպության ձևավորման 20 ամյակին։ Դեկտեմբերյան այս հավաքին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
- ԱՊՀ-ն կազմավորվել է 20 տարի առաջ, երբ հետհեղափոխական իրավիճակ էր, չկար համատարած ինտերնետ, բջջային հեռախոս, և կարծում եմ, որ ԱՊՀ-ն, չնայած կան վարկածներ, թե այն, ի վերջո, չկայացավ, կատարեց իր ֆունկցիաները, որ կարող էր կատարել այդ ժամանակահատվածում։ Ասել, որ արդյունավետ էր, դժվար է, բայց միևնույն ժամանակ, ավելի լավ էր լիներ ԱՊՀ-ն, քան ոչինչ չլիներ։
Վերլուծություններ 1 - 116 -ը 116-ից
Սկիզբ | Նախորդ | 1 | Հաջորդ | Վերջ | По стр.