• am
  • ru
  • en
Версия для печати
12.06.2018

ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

   

«21-րդ ԴԱՐ» N 2, 2018


Աղասի Թավադյան
ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի «Դրամավարկային քաղաքականության ազդեցության գնահատումը ՀՀ տնտեսության մրցունակության վրա» հետազոտության ղեկավար, ՀՊՏՀ դասախոս, տ.գ.թ.

Մրցունակության աստիճանի բարելավումն առաջնահերթ խնդիր է: Այն առաջին հերթին արտահայտվում է ՀՆԱ աճով և առևտրային հաշվեկշռի բարելավմամբ, հատկապես փոքր տնտեսությամբ երկրի համար: ՀՀ արտահանման իրական ներուժը, արտահանման առանցքային ճյուղերը գնահատելու և մրցունակությունը բարելավելու համար անհրաժեշտ է դիտարկել ՀՀ դրամի փոխարժեքի դինամիկայի ազդեցությունն առևտրային հաշվեկշռի վրա:

Փոխարժեքի համեմատական կայունությունն արդյունավետ է, երբ տնտեսությունը գտնվում է հավասարակշռության վիճակում: Եթե, իհարկե, առկա չեն տնտեսությունում կուտակված ճգնաժամային միտումներ, որոնք ի վիճակի են զսպանակի պես մի քանի օրվա ընթացքում էապես փոփոխել փոխարժեքը: Ճգնաժամի պարագայում արհեստականորեն պահպանվող թվացյալ կայուն փոխարժեքի լայն տատանումը մեծ բացասական հետևանքներ է բերում միջնաժամկետ կտրվածքով, որոնք արտահայտվում են հիմնականում արտադրության, բիզնես ակտիվության և առևտրային հաշվեկշռի անկմամբ: Ինչպես երևում է Գծապատկեր 1-ից, ՀՀ դրամի փոխարժեքի դինամիկան ունի հիմնականում հակառակ կախվածություն ներմուծում/արտահանում հարաբերությունից: Այսինքն՝ ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման պարագայում երկարաժամկետ կտրվածքով բարելավվում է առևտրային հաշվեկշիռը: Իսկ կարճաժամկետ կտրվածքով արտահանման և ներմուծման ցուցանիշները փոխարժեքի կտրուկ արժեզրկման դեպքում վատթարանում են: Հատկապես դրամի փոխարժեքի կտրուկ արժեզրկման պարագայում առկա է արտադրական և առևտրային ցուցանիշների անկում մինչև մեկ տարի կտրվածքով: Դրանից հետո գործում է վերականգնողական աճ, որի հետևանքով ոչ միայն վերականգնվում է տնտեսությունը, այլ նաև կրճատվում է ներմուծում/արտահանում բացասական հարաբերակցությունը:

 ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ (469 KB)


դեպի ետ