• am
  • ru
  • en
Версия для печати
10.06.2016

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ» 2012-2016ԹԹ.

   

Վարկանիշային համեմատական վերլուծություն
The Heritage Foundation, The Wall Street Journal.
“Index of Economic Freedom”

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ


«Տնտեսական ազատության ինդեքսը». մեթոդաբանական հարցեր

«Տնտեսական ազատության ինդեքսը»/Index of Economic Freedom վարկանիշային հետազոտությունն արդեն գրեթե մեկ տասնամյակ իրականացվում է ԱՄՆ հեղինակավոր «ուղեղային կենտրոններից» մեկի՝ «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի/The Heritage Foundation և «Ուոլ սթրիթ ջորնըլ»/The Wall Street Journal օրաթերթի կողմից։ Նշենք, որ «Հերիթիջ ֆաունդեյշըն» կազմակերպությունը ստեղծվել է 1973թ., հետազոտական, կրթական ինստիտուտ է («ուղեղային կենտրոն»), որի հիմնական նպատակներից են ԱՄՆ կառավարական պահպանողական քաղաքականության ձևավորումն ու աջակցումը։

«Տնտեսական ազատության ինդեքսը» վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 10 տնտեսական ցուցիչների վրա, որոնց քանակական միջինացված հաշվարկի միջոցով տրվում է զեկույցում ներառված երկրներից յուրաքանչյուրի տնտեսական ազատության ամփոփիչ վարկանիշը։

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ» 2012-2016ԹԹ. (111 KB)



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր