«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ» 2000-2012թթ. The Heritage Foundation, The Wall Street Journal. “Index of Economic Freedom”
ՀՀ-ն՝ ԱՊՀ անդամ պետությունների ցուցակում տնտեսական ամենաազատականացված երկիրը 2011-2012թթ.
2011թ. հունվարի կեսերին լույս տեսավ «Տնտեսական ազատության ինդեքսը» հերթական՝ 2011թ. վարկանիշային զեկույցը։ Այս հետազոտությունում ՀՀ-ն շարունակում է պահպանել առաջատար դիրքերը ԱՊՀ անդամ պետությունների շարքում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2011թ. զեկույցում ԱՊՀ անդամ պետությունների շարքում ՀՀ վարկանիշային ցուցանիշը եղել է լավագույնը. ՀՀ-ն 69,7 միավորով և 36-րդ դիրքով գտնվում է զեկույցի միջին ազատության երկրների ցուցակում։ Ընդ որում՝ ՀՀ-ն իր ցուցանիշով ընդհուպ մոտ է հիմնականում ազատ երկրների ցուցակին։ ՀՀ-ն գերազանցել է այնպիսի եվրոպական երկրների, ինչպիսիք են Հունգարիան, Լատվիան, Բուլղարիան, Ռումինիան, Լեհաստանը, Հունաստանը և այլն։ ԱՊՀ անդամ պետությունների շարքից ՀՀ-ին հաջորդում են Ղազախստանն ու Ղրղզստանը, որոնք նույնպես գտնվում են միջին ազատության աստիճանակարգում։ Հիմնականում ոչ ազատ երկրների ցանկում են Մոլդովան և Ռուսաստանը։ Այդ ցանկում է նաև Ադրբեջանը՝ 59,7 միավորով։
Հարավկովկասյան երկրներից լավագույն ցուցանիշը Վրաստանինն է, որը 70,4 միավորով ընդգրկվել է հիմնականում ազատ պետությունների ցուցակում1։
Առավել հանգամանորեն անդրադառնանք 2012թ. վարկանիշային հետազոտության արդյունքներին։
Վարկանիշային 2012թ. հետազոտությունում ՀՀ-ն կրկին պահպանել է առաջատարի դիրքը ԱՊՀ տարածքում և զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը՝ 68,8 միավորով։ Հարավկովկասյան երկրների համեմատականի համատեքստում կրկին լավագույն ցուցանիշը գրանցվել է Վրաստանի պարագայում՝ 34-րդ դիրք։ ՀՀ-ն կրկին տեղակայվել է միջին ազատության աստիճանակարգում, որտեղ, ի դեպ, վերահաստատվել է նաև Վրաստանը։ ՀՀ-ն իր վարկանիշով գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Նորվեգիան, Հունգարիան, Ֆրանսիան և այլն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս 58,9 միավորով մնում է հիմնականում ոչ ազատ երկրների ցուցակում։
Եթե փորձենք ամփոփել նաև վերջին տարիների կտրվածքով մեր կողմից առանձնացված երկրների վարկանիշների համեմատականները, ապա կտեսնենք, որ 2006-2012թթ. Հարավային Կովկասի երկրներում լավագույն վարկանիշային ցուցանիշն արձանագրվել է ՀՀ պարագայում 2006թ.՝ 70,6 ամփոփ ցուցիչ։ Ինչպես տեսնում ենք ստորև պատկերված գրաֆիկից, 2006-2009թթ. ՀՀ-ն, բացառությամբ 2007թ., տնտեսական ազատության վարկանիշով գլխավորել է տարածաշրջանի երկրների ցուցակը (2007թ. զիջել է դիրքը միայն Վրաստանին)։ Սակայն 2010-2012թթ. կտրվածքով Հարավային Կովկասում տնտեսական ազատության վարկանիշով լավագույն արդյունքը գրանցել է Վրաստանը՝ զգալիորեն բարելավելով դիրքերը նախորդ տարիների համեմատությամբ։
Ի դեպ, կարելի է նկատել, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ Վրաստանն իրենց արդյունքներով գտնվում են երկրորդ և երրորդ աստիճանակարգերի հատման կետում (69,9-70)՝ ժամանակ առ ժամանակ «խախտելով» նշյալ երկու աստիճանակարգերի սահմանագծերը։ Ի տարբերություն նշված երկու պետությունների, այս վարկանիշով Ադրբեջանը, որպես կանոն, շարունակել է պահպանել մեր տարածաշրջանում իր արձանագրած ցածրագույն ցուցանիշների զարգացման միտումը։ Նշյալ ժամանակահատվածում այդ երկրի լավագույն արդյունքը գրանցվել է 2011թ.՝ 59,7 ամփոփ ցուցչով։
Աղյուսակ 1
«Տնտեսական ազատության ինդեքսը» 2011թ., ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում
Աղբյուրը՝ Հերիթիջ ֆաունդեյշըն. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2011թ.
Աղյուսակ 2
«Տնտեսական ազատության ինդեքսը» 2012թ., ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում
Աղբյուրը՝ Հերիթիջ ֆաունդեյշըն. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2012թ.
Գրաֆիկ 1
«Տնտեսական ազատության ինդեքսը» 2006-2012թթ., Հարավային Կովկասի երկրների վարկանիշները՝ ըստ ամփոփ միավորների հաշվարկման
Գրաֆիկը կազմվել է «Տնտեսական ազատության ինդեքսը» 2006-2012թթ. զեկույցների տեղեկատվական տվյալների գրաֆիկացման միջոցով։
1Մանրամասն տե՛ս Ара Марджанян, «О ежегодниках индексов экономической свободы «The Heritage Foundation», «21-й Век», номер 1 (7), 2008։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]