• am
  • ru
  • en
Версия для печати
19.03.2018

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՆՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

Դավիթ Հախվերդյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր:


Վերջին տարիներին ԱՄՀ-ն իրականում խրախուսում էր կապիտալի հետ կապված գործառնությունների նկատմամբ սահմանափակումների ներմուծումն ու մակրոպրուդենտալ (համընդգրկուն) քաղաքականության ավելի ակտիվ միջոցառումները: Այս մոտեցումները կարող են օգնել վերացնել երկրորդային էֆեկտների ազդեցությունը, թեև նրանցից յուրաքանչյուրն ունի նաև իր թերությունները: Օրինակ` կարգավորումը, կապիտալի հետ կապված գործառնությունների նկատմամբ սահմանափակումները և մակրոպրուդենտալ քաղաքականության միջոցառումները նույնպես ունեն իրենց թերությունները. դրանք հնարավոր է շրջանցել, ինչպես նաև դրանք կարող են հանգեցնել ազատ շուկաներում լուրջ աղավաղումների: Այդ միջոցառումները նաև ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդյունավետությունը, թեև կարող է խելամիտ թվալ արժութային փոխարժեքի ճշգրտումների բեռի մեծ մասն իր վրա վերցնելու կանխադրույթը, սակայն արժույթի առքուվաճառքը կարող է երկար ժամանակ հեռացնել ազատ լողացող փոխարժեքը հավասարակշռության մակարդակից` հանգեցնելով տնտեսության մեջ բազմաթիվ ձախողումների: Այլ խոսքերով` «հրաշագործ» միջոցներ գոյություն չունեն:


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՆՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (հոդվածն ամբողջությամբ, 175 KB)


դեպի ետ