03.07.2006 Թուրքիա. հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ
Վերլուծություն։ ՀՀ-ի աշխարհաքաղաքական գլխավոր խնդիրը եղել և մնում է Թուրքիայի հետ կապված հարցերի համախումբը ու մասնավորապես այդ երկրի հարաբերությունները ՀՀ ռազմավարական գործընկերներ Ռուսաստանի և Իրանի հետ։ Այսօր Թուրքիան թևակոխել է շրջադարձային փուլ։ Լինելով ԱՄՆ և Իսրայելի ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում՝ ներկայիս Թուրքիան կարծես թե սկսել է գործել ավելի ինքնուրույն։ Սակայն չպետք է մոռանալ, որ արդի Թուրքիայի «նախագծի» հեղինակը ամերիկյան նեոկոնսերվատորներն են, որոնք ստեղծել և զարգացնում են իրենց վերահսկողության տակ գտնվող «չափավոր իսլամական» շարժումը մահմեդական աշխարհում։
30.06.2006 Հյուսիսային Իրանում վերջին զարգացումների շուրջ
Գոհար Իսկանդարյան
Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում ոչ միայն իր միջուկային ծրագրի, այլև ներքին խնդիրների սրման պատճառով: Ինչպես գիտենք, Իրանը բազմազգ պետություն է: Ոչ իրանական ծագում ունեցող ժողովուրդները՝ ադրբեջանցիները, քրդերը, բելուջները և այլք, կազմում են բնակչության կեսը, սակայն նրանցից ոչ մեկը չի համարվում ազգային փոքրամասնություն և, բնականաբար, չի օգտվում ազգային փոքրամասնություններին տրվող իրավունքներից (օրինակ՝ ունենալ սեփական դպրոցներ):
29.06.2006 Իրան. հնարավոր ռմբահարում և հետևանքներ
Վլադիմիր Վանին
Ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ, Մեծ Մերձավոր Արևելքում նոր պատերազմի նախապատրաստությունն անշեղորեն մոտենում է անշրջելիության կետին: Դրա վկայություններից է Միջազգային հարաբերությունների Չիկագոյան խորհրդում ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի վերջերս ունեցած ելույթը: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հարկ համարեց լսարանի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Վաշինգտոնը ո՛չ Բալկաններում, ո՛չ էլ Իրաքում մարտական գործողությունների անցկացման համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը չուներ:
22.06.2006 Ղարաբաղյան հիմնախնդիր. զարգացման հավանական սցենար
Կարեն Վերանյան
Ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նաև դրա կարգավորման գործընթացը, շարունակում է մնալ Հարավկովկասյան տարածաշրջանի առանցքային զարգացումներից մեկը։ Վերջին տարիներին բովանդակային առումով էապես ընդլայնվել են նաև Ղարաբաղյան հիմնախնդրի՝ տարածաշրջանային այլ գործընթացների հետ փոխկապվածության շրջանակները։ Այսօր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով է մասամբ պայմանավորված մի կողմից՝ Հարավկովկասյան տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունների հետագա ճակատագիրը, մյուս կողմից՝ տարածաշրջանային քաղաքական, ռազմաքաղաքական ակնկալվող վերադասավորումների իրացման արագացումը։
13.06.2006 Թուրք մեսխեթցիները՝ տարածաշրջանային գործոն
Արտակ Շաքարյան
Մեսխեթցիները կամ թուրք մեսխեթցիները թյուրքալեզու մահմեդականներ են, որոնք ավանդաբար բնակվել են Խորհրդային Վրաստանի հարավային շրջանում, որը որոշ աղբյուրներում կոչվում է Մեսխեթ (Սամցխե), ինչից էլ եկել է նրանց անվանումը։
08.06.2006 Թուրք-ամերիկյան հարաբերությունների շուրջ
Սարգիս Հարությունյան
Վերջին տարիներին թուրք-ամերիկյան հարաբերություններում ի հայտ եկած իրողությունները և առկա զարգացումները (ի դեպ, նույնը կարելի է ասել նաև ամերիկա-սաուդյան հարաբերությունների մասին) սառը պատերազմից հետո եվրասիական ենթատարածաշրջաններում աշխարհառազմավարական տրամաբանությունների փոփոխության ամենացայտուն ցուցիչներից են: Ռուսաստանի ուղղությամբ Թուրքիան ԱՄՆ-ի համար այլևս կորցրեց իր նշանակությունը (այդ ուղղությամբ անգամ մեջտեղ եկան հակառակ միտումներ` «Երկնագույն հոսք» գազատար, ռազմատեխնիկական համագործակցություն և այլն):
02.06.2006 Ռուս-վրացական հարաբերությունների շուրջ. հնարավոր հետևանքներ
Կարեն Վերանյան
Վերջին ամիսներին նոր լիցք ստացավ ռուս-վրացական հարաբերություններում օրեցօր խորացող քաղաքական ճգնաժամը, որն այս անգամ ուղեկցվեց տնտեսական հակասություններով։ Խոսքը, մասնավորապես, ռուսական կողմից վրացական գինիների, իսկ այնուհետև՝ «Բորժոմի» հանքային ջրերի՝ Ռուսաստան արտահանման արգելքի սահմանման մասին է։ Ի պատասխան՝ հաջորդեց Վրաստանի իշխանությունների հայտարարությունը Անկախ Պետությունների Համագործակցությունից Վրաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ։
01.06.2006 Իրան–ԱՄՆ. զարգացման հեռանկարներ
Սևակ Սարուխանյան
Իրանի կողմից հարստացված ուրանի ստացումը, նրա հրաժարումը միջուկային հետազոտությունները դադարեցնելուց և ԱՄՆ նոր հայտարարություններն Իրանի միջուկային գործունեությունը կասեցնելու պատրաստակամության մասին` իսլամական հանրապետությանը պահում են միջազգային քաղաքական օրակարգի առաջին տեղում: Իրանական ուրանի հարստացումը տեղի ունեցավ ոչ արդյունաբերական, այլ լաբորատոր ծավալներով:
11.05.2006 Թուրքիայի ժողովրդավարացման ապագան
Արտակ Շաքարյան
Առաջին աշխարհամարտում պարտվելուց ու մեծ ջանքերի շնորհիվ Թուրքիայի Հանրապետություն ստեղծելուց հետո թուրքական վերնախավը, Մ.Քեմալի առաջնորդությամբ, իր հայացքը դարձրեց դեպի Արևմուտք` այն համարելով լավագույն ուղին երկրի զարգացման համար: Արևմտականացման տակ Անկարան նկատի ուներ աշխարհիկությունն ընդդեմ իսլամիզմի և ամենևին նպատակ չուներ հիմնովին փոխառել արևմտյան ժողովրդավարությունը։ Այնուամենայնիվ, Արևմուտքի հետ տևական համագործակցումը ստիպեց Անկարային գնալ ինչ-ինչ քայլերի` նմանակելով ժողովրդավարություն։
04.05.2006 Թուրքիան մարտահրավերների առջև
Սարգիս Հարությունյան
Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ, անվտանգության ապահովման տեսանկյունից, թուրքական պետությունը հայտնվել է աննախադեպ ծավալի մարտահրավերների առջև։ Ներկայումս թուրքական Գլխավոր սպայակույտի (ԳՍ) պատկերացմամբ, գոյություն ունեն առնվազն հինգ կետեր, որոնց շուրջ ընթացող զարգացումները կարող են հանգեցնել Անկարայի կողմից զինված ուժի կիրառման (նման քանակը եզակի է եվրոպական, հետխորհրդային, մերձավորարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջաններում)...
18.04.2006 Զարգացումներ Իրանի շուրջ
Գագիկ Տեր-Հարությունյան
Վերջին ամսվա ընթացքում տեղեկատվական դաշտում կտրուկ աճել է Իրանին վերաբերող վերլուծությունների և մեկնաբանությունների թիվը։ Դա պայմանավորված է ոչ միայն այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ ընթացող քննարկումներով, այլև հետևյալ հանգամանքներով.
13.04.2006 Իրանական ատոմ. իրավիճակային վերլուծություն
Սևակ Սարուխանյան
Մարտի 30-ին ՄԱԿ ԱԽ-ը հանդես եկավ Իրանի միջուկային խնդրի շուրջ հատուկ հայտարարությամբ` կոչ անելով իրանական ղեկավարությանը մեկ ամսվա ընթացքում կանգնեցնել ուրանի հարստացման հետ կապված բոլոր աշխատանքները: ՄԱԿ ԱԽ որոշումը համապատասխան փոխզիջման արդյունք էր` ձեռք բերված Անվտանգության խորհրդի մշտական անդամների միջև:
06.04.2006 Սևակ Սարուխանյանի տված հարցազրույցը «Russia Today»-ին
Ապրիլի 6-ին «Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սևակ Սարուխանյանը անգլիալեզու «Russia Today» հեռուստաալիքով մեկնաբանել է Հայաստանի կառավարության և «Գազպրոմի» միջև ձեռք բերված համաձայնությունը Հայաստանին ռուսաստանյան գազի մատակարարման պայմանների վերաբերյալ։ Հարցազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանին էներգակիրների մատակարարման այլընտրանքի անհրաժեշտության հարցին, ինչպես նաև Իրան-Հայաստան գազատարի անցկացման տնտեսական նպատակահարմարությանն ու Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը։
06.04.2006 Թուրքիայի միջուկային ծրագրերի շուրջ
Արտակ Շաքարյան
Միջուկային էներգիայի զարգացման մասին Թուրքիայում խոսակցություններ սկսվեցին 1953թ.` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Էյզենհաուերի «Ատոմներ հանուն խաղաղության» հայտնի ելույթից հետո։ Սակայն Թուրքիայի փաստացի ներգրավումը միջուկային էներգիայի ոլորտ սկիզբ առավ 1955թ. մայիսին, երբ Անկարան Վաշինգտոնի հետ ստորագրեց երկկողմանի պայմանագիր` «միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման» ոլորտում համագործակցության վերաբերյալ։
20.03.2006 Իրանի միջուկային ծրագրի շուրջ
Սևակ Սարուխանյան
Մարտի 8-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը որոշում ընդունեց ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Մ. Էլ-Բարադեյին հանձնարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկացնել ՄԱԿ-ի ԱԽ:
Վերլուծություններ 736 - 750 -ը 776-ից
Սկիզբ | Նախորդ | 48 49 50 51 52 | Հաջորդ | Վերջ | Բոլորը