21-րդ դար. աշխարհակարգի ուրվագծեր

Ասիա. ներխուժում համաշխարհային քաղաքականության կենտրոն
Միջազգային քաղաքականության կենտրոնն անշեղորեն տեղափոխվում է Ասիա: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ), որի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), սկսած 1978թ. տնտեսական բարեփոխումների մեկնարկից, աճել է 4 անգամ, շարունակում է ավելացնել իր ներուժը: Չինական տնտեսության աճի ամենամյա տեմպերը տատանվում են 8,5-10%-ի սահմաններում, ընդ որում, ըստ որոշ ենթադրությունների, Պեկինն աճի իսկական ծավալները գիտակցաբար գաղտնի է պահում: Հնարավոր է՝ նա այդպիսով ջանում է թաքցնել պաշտպանական ծախսերի իրական աճը:
Վերլուծաբանների մեծ մասն այն եզրակացությանն է հանգում, որ Չինաստանի զարգացման տեմպերը կմնան բարձր, ու երկիրն առաջիկա 20 տարիներին հիմնական ցուցանիշներով «դատապարտված» է վերածվելու աշխարհի երկրորդ տերության: Նա այժմ էլ ՀՆԱ գնողունակությամբ այդպիսին է: Միայն ՉԺՀ տնօրինության տակ գտնվող ԱՄՆ արժեթղթերի ծավալը այդ երկրին Միացյալ Նահանգների և համաշխարհային ֆինանսական համակարգի վրա ազդելու լուրջ հնարավորություններ է տալիս: Ճիշտ է, շատերը կանխագուշակում են, որ չափից արագ բարեփոխումները կհանգեցնեն անխուսափելի ճգնաժամի, սակայն նման մարգարեություններ արդեն երկու տասնամյակ հնչում են:
Համաձայն մի շարք կանխատեսումների, 2040-2050թթ. Չինաստանին բաժին կընկնի համաշխարհային ՀՆԱ 14-16%-ը: Այս հեռանկարների առկայությունը հանդես է գալիս որպես ՉԺՀ ներկայիս տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության յուրատեսակ բազմապատկիչ՝ լրացուցիչ մեծացնելով Պեկինի միջազգային կշիռը:
Համաշխարհային տերությունների բարձրագույն լիգա է սրընթաց ներխուժում Հնդկաստանը: Վերջին 10 տարիներին նրա տնտեսությունը միջին հաշվով տարեկան աճել է 8%-ով, ընդ որում՝ այդ աճը, որ ապահովվում է առավելապես ներքին, այլ ոչ թե օտարերկրյա ներդրումների հաշվին, համարվում է առավել կայուն և առողջ, քան Չինաստանում: Հնդկաստանը վերածվում է համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի շարժիչներից մեկի, իսկ 20-30 տարի անց այն, համաձայն կանխատեսումների, կդառնա ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո երրորդ համաշխարհային տերությունը: Հնդկաստանը ծրագրային ապահովման և մի շարք այլ բարձր տեխնոլոգիաների համաշխարհային գլխավոր մատակարարներից է: Այստեղ ձև ավորվել է հզոր միջին խավ, որն ավելի մեծաթիվ է, քան Եվրամիությունում:
Անշուշտ, Հնդկաստանն ու Չինաստանը, իրենց աղքատ բնակչության հսկայական զանգվածներով, մնում են համեմատաբար թույլ զարգացած երկրներ: Սակայն մարդիկ այնտեղ չեն սովում, ինչպես 5-10 տարի առաջ էր, ինչը բավական մեծ կայունություն է հաղորդում այդ երկրներին՝ հատկապես Հնդկաստանին, որտեղ տիրում է հաստատուն ժողովրդավարություն:
Հնդկաստանի համեմատաբար համեստ զինված ուժերը (1 մլն զինծառայող. ավելի քիչ, քան Ռուսաստանինն է) ընդունակ են արագ ավելացնել մարտական պատրաստությունը: Ստեղծվում է հզոր նավատորմ՝ հեռանկարում 4 ավիակիր խմբերով: Առկա է Հարավարև ելյան և Պարսից ծոցի տարածաշրջաններում կայունության ինքնուրույն ռազմաքաղաքական երաշխավորի դերի հայտը: Դելին աշխուժացնում է նաև խաղաղարարական գործունեությունը՝ իր ամենախոշոր զորակազմերը տրամադրելով ՄԱԿ համապատասխան գործողությունների անցկացման համար:
Որքանով կարելի է դատել, Հնդկաստանի գլխավոր նպատակը ողջ Ասիայում, այդ թվում՝ նաև նրա անկայուն հատվածներում («ընդլայնված» Մերձավոր Արև ելք՝ հատկապես Իրան և Պարսից ծոցի երկրներ) ազդեցության կարև որ գործոն դառնալն է: Վարելով Չինաստանին աստիճանաբար մերձենալու գիծ՝ Դելին միաժամանակ ձգտում է Պեկինին հակակշռի դեր խաղալ, թեև մտադիր չէ վերածվել նրան զսպելու գործիքի:
Ասիայում առկա է տարածաշրջանային տնտեսական դաշինքի ձև ավորման միտումը՝ ընդունակ տասնամյակներ հետո դառնալ տնտեսական ուժի հզորագույն կենտրոն: Այսպիսի դաշինքը կարող է հիմնվել Հարավարև ելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԷԱՆ) վրա: Այսպես թե այնպես, նոր միավորման կազմավորմանը լուրջ հակազդեցություն ցույց կտրվի (առաջին հերթին՝ ԱՄՆ կողմից), սակայն այս գործընթացը հազիվ թե հնարավոր լինի կանգնեցնել:
Զուգահեռաբար ուժ է հավաքում նոր երև ույթ՝ ազգայնականության աճը, որը դիտվում է տարածաշրջանի զարգացող երկրներում: Այն դրսև որվում է թե՛ Ասիայի պետությունների մակարդակով (հակամարտությունները Ճապոնիայի և Չինաստանի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի միջև ՝ պայմանավորված պատմության տարբեր մեկնաբանությամբ), թե՛, ամենից առաջ՝ Արև մուտքի նկատմամբ: Ասիայի տերությունները, ձեռք բերելով վստահություն սեփական ուժերի նկատմամբ, ձգտում են թոթափել դարեր շարունակ Արև մուտքի կողմից իրենց պարտադրված գաղափարախոսական ու մշակութային տիրապետությունը: Նրանք հայտարարում են տնտեսությունում և քաղաքականությունում կա՛մ հարև անների աջակցությամբ, կա՛մ (առայժմ) միայնակ ինքնուրույն գիծ վարելու պատրաստակամության մասին:
Վերն ասվածի համատեքստում՝ կասկածի ենթակա չէ, որ ասիական տարածաշրջանի վրա ազդեցության համար մրցակցությունը (ինչպես նախորդ դարերում Եվրոպայի համար պայքարը) դառնում է միջազգային քաղաքականության գլխավոր բաղադրիչը:
Միացյալ Նահանգներ. թուլացում՝ հզորության պահպանումով
ԱՄՆ-ը ապրում է ժողովրդականության (որի վրա էր դեռ վերջերս հիմնվում նրա միջազգային ազդեցությունը) աննախադեպ անկման ժամանակաշրջան: Վերջին տարիների իրադարձությունների արդյունքում՝ Վաշինգտոնի հեղինակությանը և ազդեցությանը զգալի վնաս հասցվեց:
21-րդ դարասկզբում Միացյալ Նահանգները կրկնակի «դրույք» կատարեց: Առաջինը՝ միջազգային հարաբերությունների «չվերահսկվող անկայունության» և այդ իրադրությունում իր ռազմական գերակշռության օգտագործման, երկրորդը՝ ահաբեկչության սպառնալիքի նվազեցման ու տարածաշրջանում սեփական դիրքերի ուժեղացման նպատակով՝ Մեծ Մերձավոր Արև ելքի ժողովրդավարացման վրա:
Սակայն այս նպատակներին հասնելու փորձը՝ մասնավորապես Իրաք ներխուժելու ճանապարհով, անհաջող ստացվեց: Իրաքյան գործողությունը կապեց Վաշինգտոնի ձեռքերը՝ սահմանափակելով մյուս ճգնաժամերի (Իրան, Հյուս. Կորեա, պաղեստինա-իսրայելական հակամարտություն) վրա ազդելու նրա հնարավորությունները: Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ամերիկյան վերնախավն արտաքին քաղաքականության հարցում պառակտվեց: Պարզվում է, որ Միացյալ Նահանգներն ունի բավարար ռազմական ուժ, որպեսզի շահի ցանկացած պատերազմ, բայց քաղաքական նպատակներին հասնելու, «խաղաղություն շահելու» համար չեն բավականացնում պաշարները: Նոր Օռլեանի ողբերգական դեպքերը դրսևորեցին սեփական տարածքում բնական աղետների դեմ ամերիկյան պետական մեքենայի անարդյունավետությունը և ցուցադրեցին միակ գերտերության հնարավորությունների սահմանները:
Թեև ԱՄՆ-ն ու Եվրոպան մնում են որպես մեկ քաղաքական-տնտեսական և մշակութային քաղաքակրթության մասեր, սակայն նրանց միջև տարանջատումը հաղթահարել չհաջողվեց և արդեն դժվար թե հաջողվի: Վաշինգտոնը գործնականում չի թաքցնում եվրոպական այնպիսի ինտեգրմանը խոչընդոտելու իր մտադրությունը, որը Հին աշխարհը կդարձնի համաշխարհային կարգի ռազմաքաղաքական «խաղացող»: Միացյալ Նահանգներն ավելի պարզորոշ կերպով է հրաժարվում դեպի Եվրոպա՝ որպես հիմնական գործընկերոջ, կողմնորոշումից՝ հեռանկարային «դրույք» կատարելով Ասիայի վրա: Ամենայն հավանականությամբ, մոտակա տարիներին հենց ասիական ուղղությունն է լինելու ամերիկյան քաղաքականության գլխավոր գիծը:
ԱՄՆ-ը Հնդկաստանի վրա ազդեցության համար ծավալվող մրցակցությունում հանդես է բերում աննախադեպ ակտիվություն: Վաշինգտոնը Դելիին առաջարկում է ոչ միայն «հատուկ հարաբերություններ», տեղ «Մեծ ութնյակում» և ՄԱԿ Անվտանգության խորհրդում, այլև նորագույն սպառազինություն: Ամերիկան պատրաստ է մասնակցել հնդկական ԱԷԿ-ների շինարարությանը. առաջարկը ստացվել է General Electric և Westinghouse ընկերություններից, որոնք վայելում են Սպիտակ տան աջակցությունը: Եվ դա՝ չնայած նրան, որ Հնդկաստանի կողմից միջուկային տերության կարգավիճակի ձեռքբերումը դաժան հարված հասցրեց «չտարածման» պայմանակարգին:
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական դժվարությունները խորացվում են ամերիկյան տնտեսության կառուցվածքային խնդիրներով: Առաջվա պես աճում են ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին պարտքերը, ձև ավորվել է նոր «փուչիկ»՝ անշարժ գույքի վերագնահատումը: Միաժամանակ, լոկ խոսքերով գերազատական ԱՄՆ վարչակազմը պետական պարտքի մեխանիզմի օգնությամբ «հետին դռնով» տնտեսությունը լցնում է փողով ու ներդրումներով՝ այդպիսով ապահովելով բավական բարձր և կայուն աճ: Նոր «փուչիկը» կարող է հանգիստ ուռչել, բայց կարող է նաև պայթել՝ առաջացնելով սոցիալական ցնցումներ:
ԱՄՆ-ը որակյալ կրթության և կարև որագույն տեխնոլոգիաների ամենախոշոր արտահանողն է աշխարհում: Միաժամանակ, ամերիկյան փորձագետներին անհանգստացնում է երկրում տեխնիկական կրթության մակարդակը: Պակասը լրացվում է (ճիշտ է՝ մասնակիորեն) ի հաշիվ կրթված ներգաղթյալների ներգրավման, ինչպես նաև ՝ տեխնոլոգիապես զարգացող երկրներում պատվերների բաշխման ճանապարհով:
Ամենայն հավանականությամբ, Ամերիկան բախվելու է տնտեսական լուրջ խնդիրների, սակայն տեսանելի ապագայում մնալու է առավել հարաճուն (դինամիկ) հասարակությունը և գլխավոր համաշխարհային գերտերությունը՝ տնտեսական, ռազմական, դիվանագիտական, նաև գաղափարախոսական իմաստով: Միացյալ Նահանգների հրաժարումը ակտիվ գլոբալ դերից քիչ հավանական է. ներկայիս եռանդուն զավթողական քաղաքականությանը սատարում են նաև այն շրջանակները, որոնք ավանդաբար պաշտպանում են մեկուսացման գաղափարախոսությունը: ԱՄՆ մասնակի թուլացումն օգտագործելու փորձերը չափազանց վտանգավոր են. այն թանկ կնստի ցանկացած պետության վրա:
Եվրոպական Միություն. հնարավոր հրաժեշտ ամբիցիաներին
Համաեվրոպական Սահմանադրության հանրաքվեների ձախողումը Ֆրանսիայում և Նիդեռլանդներում ի հայտ բերեց ԵՄ կառուցվածքային շատ թերություններ՝ կուտակված տարիների ընթացքում: Մասնավորապես, դրանք են՝ տնտեսական դանդաղ աճը, գործազրկության կայուն բարձր մակարդակը («հին Եվրոպայի» երկրների մեծ մասում՝ շուրջ կամ նույնիսկ 10%-ից ավելի), ազատական բարեփոխումներ իրականացնելու անկարողությունն ու բնակչության մեծամասնության կողմից դրանց չընդունումը: Ընդ որում, չնայած ճգնաժամային իրավիճակի և աճի ցածր տեմպերի կործանարարության գիտակցմանը, տնտեսական ու սոցիալական քաղաքականության կտրուկ նորացման հնարավորությունները շատ փոքր են: Եվրոպան չափից ավելի բարձր է գնահատում սեփական բարեկեցությունը, որպեսզի գնա ցավոտ բարեփոխումների: Համաշխարհային պատերազմներ ծնող պատճառները հաղթահարված են, կոմունիստական ազդեցության հետ պայքարելու հարկ չկա: Եվրոպացիները հասել են գրեթե ամեն ինչի, որին ի սկզբանե ձգտում էր ինտեգրման նախագիծը: Իշխանության է եկել մի սերունդ, որը ստեղծված բարենպաստ կացությունն ինքնին հասկանալի է համարում: Ճիշտ է, «նոր եվրոպացիները» «հին Եվրոպային» կդրդեն բարեփոխումների, սակայն նրանց ազդեցության ներուժը սահմանափակ է:
Հանրաքվեների տապալումից հետո քաղաքական միության կամ կեղծ պետության (եվրոպացիների հին սերնդի վերջին խոյանքը) ստեղծման գործընթացը, թերև ս, առնվազն մի քանի տարով դադարի: ԵՄ հետագա ընդարձակումը չի առաջացնում կառավարող վերնախավի խանդավառությունը և չի աջակցվում բնակչության զգալի մասի կողմից: 2007թ. այս կազմակերպության մեջ Բուլղարիայի ու Ռումինիայի մտնելու որոշումը, որոնց հետ պայմանագրերն արդեն ստորագրված են, ընդունվել է կուլուարներում, եվրոպական հանրությունից գրեթե գաղտնի՝ պետությունների արտաքին գործերի նախարարների, այլ ոչ թե նախագահների մակարդակով՝ ինչպես սովորաբար է: Թուրքիայի անդամակցության հարցը առաջիկա տարիների օրակարգից գործնականում հանված է, Ուկրաինայի թեկնածությունը լրջորեն չի քննարկվում, Ռուսաստանինն՝ առավել և ս:
ԵՄ-ն իր ապագայի մասին բանավեճերի վրա կարող է և ս 4-5 տարի վատնել՝ այդպիսով կորցնելով բարեփոխումների անցկացման համար այդքան անհրաժեշտ ժամանակը: Առաջիկա տարիներին քիչ հավանական է միասնական արտաքին կամ, առավել և ս, պաշտպանական քաղաքականության ձև ավորումը: Արդյունքում՝ մյուս կենտրոններից Եվրոպայի հետ մնալու միտումը, հավանաբար, կխորանա և կդառնա անշրջելի: Ենթադրվում է, որ 2030-2050թթ. միացյալ Եվրոպան ՀՆԱ ծավալով ոչ միայն կզիջի ԱՄՆ-ին, այլև Չինաստանին:
Աշխարհում, որտեղ ռազմական ուժի գործոնը կրկին ստանում է կարև որ նշանակություն, ԵՄ-ը ստեղծում է «հետպատերազմյան զինված ուժեր»՝ թվով միլիոն մարդ, որոնք, փաստորեն, ոչ միայն կռվելու, նույնիսկ խաղաղարար գործողությունների մեծ մասին արդյունավետ մասնակցելու անընդունակ են:
Չնայած բարեկամական ճարտասանությանը, այս պայմաններում ԵՄ-ն «ապավինեց» Ռուսաստանի հետ մերձեցման գործընթացի փաստացի սառեցմանը և սկսեց վարել «խաղաղ գոյակցության», իսկ տնտեսական ոլորտում՝ նաև կոշտ մրցակցության քաղաքականություն: Մի շարք վերջնական լուծում չստացած խնդիրների ֆոնի վրա՝ կապված գյուղատնտեսական նպաստների, էներգակիրների գների, կալինինգրադյան տրանզիտի հետ, նաև փորձեր են արվում թուլացնել ռուսական քաղաքացիական ավիացիայի և ավիացիոն արդյունաբերության մրցունակությունը: Եվ դա՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանն արձագանքեց Բրյուսելի դիմումին ու համաձայնեց ստորագրել Կիոտոյի արձանագրությունը: ԵՄ-ը ձգտում է Ռուսաստանի հաշվին տպավորություն ստեղծել, թե իբր ինքն, այնուամենայնիվ, միասնական արտաքին քաղաքականություն ունի, և այն նույնիսկ արդյունավետ է:
Այստեղից էլ՝ «սառեցված ճգնաժամերի» կամ, ավելի ճիշտ, «չճանաչված պետությունների» խնդիրների կարգավորման գործում որպես դատավոր հանդես գալու փորձերը և այնտեղից ռուսական զորքերի դուրսբերման մշտական պահանջները: Սրան է վերաբերում նաև «Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցչի» նշանակումը: Եվրախորհրդարանը գրեթե միշտ բալթյան երկրների կողմն է, որոնք հակառուսական դիրքորոշում ունեն, ինչպես նաև պաշտպանում է «հյուսիսային տարածքների վերադարձման» Ճապոնիայի պահանջները:
Սակայն Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերություններում «պատմության վերջը» չի հասել: Ապագայում ԵՄ արժեքային պաշարները կարող են փոփոխվել. հնարավոր է, որ քաղաքական միավորման հետագա կառուցման փոխարեն տեղի ունենա վերադարձ «ընդլայնված ընդհանուր շուկա և սոցիալական միություն՝ գումարած միասնական արժույթ» մոդելին: Բացի այդ, Բրյուսելն ինքը, տեսնելով իր համաշխարհային դիրքերի թուլացումը, վերջապես կարող է Ռուսաստանի հետ ռազմավարական մերձեցման ուղի վերցնել: Ուստի ԵՄ-ի հետ սերտ համագործակցումը մնում է ռուսական քաղաքականության հրամայականը:
(տպագրվում է կրճատումներով)
«Россия в глобальной политике», N5, 2005
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԵՏԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՓՈՐՁՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ[01.06.2012]
- ԱՇԽԱՐՀ. ՔԱՈՍԻ ԽՈՐԱՑՈՒՄ[02.11.2011]