• am
  • ru
  • en




18.10.2017 ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ԷՐ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Ապրիլյան պատերազմից 1,5 տարի հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպումը դրական կարելի է գնահատել կողմերի միջև առկա լարվածությունը թուլացնելու տեսանկյունից:


17.10.2017 ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱԷԿ
2017թ. հուլիսի 7-ին «Եվրամիության էներգաարդյունավետության օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում Երևանում կայացավ արեգակնային պանելից սնվող հասարակական տրանսպորտի կանգառի բացումը: Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին: Միջոցառման նպատակն էր՝ ցույց տալ, թե ինչպես կարելի է լիցքավորել բջջային հեռախոսը՝ արեգակից, և կիսվել էներգաարդյունավետության (ԷԱ) ու վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) զարգացման ուղությամբ «Եվրոպական լավագույն փորձով»:


04.10.2017 ԻՆՉԻ՞Ն Է ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵԼ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ
Սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում Մինսկի խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակը հայտարարեց, թե նախարարը՝ Էլմար Մամեդյարովը, հավանություն է տվել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած որոշ նոր առաջարկություններին:


28.09.2017 «ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ, ԱՊԱ ԴԱ ՄԻԱՅՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ». ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Նորավանք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը բովանդակային վերլուծության է ենթարկել ՄԱԿ-ում Ադրբեջանի նախագահ Ալիեւի ելույթը ու եզրահանգել՝ ելույթը պարտվողական էր, ուղղված էր ցույց տալու իրենց վճռականությունը, հաղթանակի հասնելու մեծ ցանկությունը:


20.09.2017 «ԱՄԵՐԻԿԱՆԱ»-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՎԻՃԵԼԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները և Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի բարձրաստիճան ղեկավարները հանդիպեցին սեպտեմբերի 5-ին և համաձայնեցին իրենց հետագա հարաբերությունները ավելի լավ հիմքերի վրա դնել:


05.09.2017 ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՉԺՀ պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են հայ-չինական բանակցությունները։


05.09.2017 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։


01.09.2017 ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱԿՏԻՎ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ. ՓՈՐՁԱԳԵՏ
Նախիջևանն այսօր գտնվում է ռազմական տեխնիկայի և սպառազինության կուտակման ակտիվ փուլում, սակայն հայկական կողմը կարողանում է համապարփակ քայլերի ձեռնարկման միջոցով հակազդել այդ գործընթացին:


31.08.2017 «ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ՆԱԽԱՁԵՌՆՈՂԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ». ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ
«Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանի կարծիքով՝ Նախիջևանի հարցին պետք է մոտենալ համընդգրկուն՝ դիտարկելով թե՛ վտանգները, թե՛ դրական պոտենցիալը, որ կարող է խաղալ Նախիջևանը։


31.08.2017 ՀՈԳԼԱՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` ամերիկացի համանախագահները երբեւէ խիստ շահագրգռված չեն եղել արցախյան խնդիրների լուծմամբ. «Ներկայումս էլ օրինակ է բերվում, թե Հոգլանդին հաջորդող համանախագահը լավ մասնագետ է, զբաղվել է Կիպրոսի խնդրով:


29.08.2017 ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ Է ՍՈՉԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ
Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր հարցազրույցներից մեկում կասկածի տակ էր դրել Հայաստանի Հանրապետության ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություններին եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն կշարունակի Հայաստանի գործիքներ տալ` ինքնիշխան որոշումներ կայացնելու համար:


28.07.2017 ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ «ՆՈՐԱՎԱՆՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «21-ՐԴ ԴԱՐ» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ, ՊՐՈՖԵՍՈՐ ԷԴՈՒԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Էդուարդ Դանիելյանը, լինելով Հայոց հին և միջնադարյան պատմության խնդիրների խոշոր գիտակ, զուգահեռաբար մեծ ուշադրություն էր հատկացնում նաև արդի տեղեկատվական պատերազմներում կարևոր դերակատարում ձեռք բերած պատմական և քաղաքակրթական բնույթի հիմնահարցերին։


26.07.2017 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՍՓՅՈՒՌՔՈՒՄ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ»
2017թ. հուլիսի 22-ին տեղի ունեցավ «Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առանց գիտաժողովը», որի նպատակն էր միավորել և կապեր հաստատել աշխարհի տարբեր բուհերում աշխատող և սովորող երիտասարդ գիտնականների միջև, ներկայացնել Հայկական աշխարհի զարգացման վերաբերյալ նրանց տեսլականը։


21.07.2017 ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
2017թ. հուլիսի 22-ին տեղի կունենա հումանիտար և հասարակական ոլորտներում Սփյուռքի երիտասարդ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը։ Ելույթներով հանդես կգան երիտասարդ հայ գիտնականներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Չինաստանից, Պաղեստինից։


20.07.2017 ՄԵՐԻ ՓԱՓԱԶՅԱՆԸ` ՍԱՆ ԽՈՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ
Կալիֆոռնիայի նահանգի Սան Խոսեի համալսարանի ռեկտոր է նշանակվել Մերի Փափազյանը։ Հայուհի Մերի Փափազյանն առաջին հայուհին է Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի ռեկտորի պաշտոնում և պատմության մեջ երրորդ կինը, որը ղեկավարել է ուսումնական այս հաստատությունը։ Այս մասին հայտնում է Massis Post-ը: Դոկտոր Փափազյանն իր ելույթում խոսել է հայկական արմատների մասին՝ սկսելով Ցեղասպանության պատմությունից, որի մասին նրան պատմել են իր տատն ու պապը։


Փաստեր և իրադարձություններ 61 - 75 -ը 268-ից
Սկիզբ | Նախորդ | 3 4 5 6 7 | Հաջորդ | Վերջ | Բոլորը