09.04.2018 ԱԼԻԵՎԸ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԿՐԱԿՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ երեկ` օրվա ընթացքում, և անցած գիշեր նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:
30.03.2018 ՓՈՐՁԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԿՍՏԵՂԾԻ 10-20 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ»
Ռուսաստանի Դաշնության «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի» հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գործիչ, փորձագետ ծագումով հայ Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ առաջիկա 10-20 տարիների ընթացքում Թուրքիան կստեղծի միջուկային զենք։ Այդ մասին Բաղդասարովը հայտարարել է ռուսական ռադիոյի եթերում։
28.03.2018 ԹՈՒՐՔԻԱՆ ՀՈՐԱՏՈՂ ՆԱՎ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԿԻՊՐՈՍԻ ԱՓԱՄԵՐՁ ԳԱԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ
Թուրքիայի իշխանությունները որոշել են հորատող նավ ուղարկել, որը գազի որոնողական աշխատանքներ կիրականացնի Կիպրոսի ափամերձ տարածքում, տեղեկացնում է The Guardian-ը։
23.03.2018 ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ «ՄԵԴԻԱ ԲԱՆԱԿԸ» ԱՆՑՆՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպությունը՝ «Դողան մեդիա խումբը» (Doğan Media Grubu) վաճառվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից մեկին՝ մեծահարուստ գործարար Է. Դեմիրորենին պատկանող «Դեմիրորեն խմբին» (Demirören grubu):
28.02.2018 ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ԱՄՆ ՌՕՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական ծագումով ամերիկացի Ջեֆրի Հարիգյանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
28.02.2018 ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԵՌԵԼ Է 3 ԼԵԶՈՒ, ԵՎՍ 15-Ը՝ ՎՏԱՆԳՎԵԼ
UNESCO-ի ամենամյա զեկույցում՝ Թուրքիային նվիրված բաժնում, թվարկվել են բոլոր այն 15 լեզուները, որոնք անհետացման եզրին են հայտնվել Թուրքիայում: Ըստ զեկույցի՝ 3 լեզու արդեն անհետացել է Թուրքիայում։
21.02.2018 ՊՐՈՖ. ԳԷՈՐԳ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԸ ԻՐԱՆԻ 2017 ԹՒԱԿԱՆԻ ԼԱՒԱԳՈՅՆՆ ԸՆՏՐՒԱԾ ԳԻՏԱՀԵՏԱԶՕՏՈՂ
«Ամիր Քաբիր» համալսարանի դասախօս պրոֆ. Գէորգ Կարապետեանը արժանացել է էներգետիկայի բնագաւառում Իրանի 2017 թւականի լաւագոյնն ընտրւած գիտահետազօտողի կոչմանը:
20.02.2018 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ
Կարեն Կարապետյանի հանձնարարականը թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշների և գործողությունների վերաբերյալ էր: «Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ։
19.02.2018 ԱՄՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ F-35-Ի ՎԱՃԱՌՔԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Ամերիկայի հելլենական խորհուրդը (HALC) և ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) քարոզարշավ են նախաձեռնել՝ հորդորելով ԱՄՆ Սենատի անդամներին չեղարկել աստիճանաբար ավելի անհետևողական ու հակաամերիկյան կեցվածք դրսևորող Էրդողանի վարչակազմին ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչներ վաճառելու ծրագրված գործարքը:
15.02.2018 ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինչպես հաղորդում է Կ.Պոլսի «Նոր Մարմարա» օրաթերթը, թուրքական Եվրասիական հետազոտությունների կենտրոնը հրատարակել է Ալբանիայում, Չինաստանում և Ավստրալիայում Թուրքիայի նախկին դեսպան Բիլալ Շիմշիրի գիրքը՝ «Հայկական քարոզչության ամերիկյան չափորոշիչները» վերտառությամբ։
01.02.2018 ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՆԱԽԻՋԵՎԱՆԸ՝ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ-2018-Ի ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ԿԱՅՔԸ
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մշակույթի և տուրիզմի նախարարության և կապի ու նոր տեխնոլոգիաների նախարարության կողմից ստեղծվել է «Նախիջևանը՝ իսլամական մշակույթ-2018-ի մայրաքաղաք» կայքը՝ imp.nakhchivan.az, ադրբեջաներեն և անգլերեն, երեքշաբթի տեղեկացրել են նախարարությունում։
31.01.2018 ՆԱԽԻՋԵՎԱՆ-ՄԵՇԽԵԴ Ե/Գ ԵՐԹՈՒՂԻՆ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ
«Ադրբեջանական երկաթուղի» (ԱԵՈւ) ՓԲԸ-ն հունվարի 11-ից կվերաբացի արագընթաց գնացքի երթևեկությունը Նախիջևան-Մեշխեդ (Իրան)-Նախիջևան երթուղով, ասվում է ԱԵՈւ հաղորդագրությունում։ Երթուղին գործելու է շաբաթը մեկ, հինգշաբթի օրերին»,- նշվում է տեղեկատվության մեջ։
30.01.2018 ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ (ՌՈՒԵ) ԲԱՔՎԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԵՄԸ ԿԱՐՈՂ Է ԾԽԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԲԱՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ՆԻՀ)
«Օրերս Նախիջևանում էի։ Առաջարկություն ստացա այնտեղ ծուխ բացել»,- ասաց Բաքվի և Ադրբեջանի արքեպիսկոպոս Ալեքսանդրը Բաքվի և Ադրբեջանի թեմի ամենամյա թեմական ժողովում՝ նվիրված 2017թ. արդյունքների ամփոփմանը։ Հոգևորականի խոսքով՝ Նախիջևանում ծուխ բացելու համար «որևէ խոչընդոտ չկա ՆԻՀ Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի կողմից»։
29.11.2017 ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։ Նոյեմբերի 28-ի առավոտյան պատվիրակությունը հյուրընկալվել է Բելառուսի պաշտպանության նախարարությունում։
09.11.2017 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 2-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Նոյեմբերի 6-ին Երևանում մեկնարկեց Համահայկական 2-րդ գիտաժողովը։ Այն նվիրված է Հայկական առաջին հանրապետության 100-ամյակին։ Հյուրերի թվում են ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը՝ Մենդելեևի աղյուսակում 118-րդ տարրի հեղինակը, ում դասախոսությամբ էլ մեկնարկեց գիտաժողովը, Արտյոմ Օգանովը, որը...
Փաստեր և իրադարձություններ 46 - 60 -ը 268-ից
Սկիզբ | Նախորդ | 2 3 4 5 6 | Հաջորդ | Վերջ | Բոլորը