25.12.2018 ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻ. ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
...Ինչպես հայտնի է, 1978թ. դեկտեմբերին, ՉԿԿ Կենտկոմի 11-րդ գումարման 3-րդ պլենումում, Չինաստանի ականավոր պետական գործիչ պարոն Դեն Սյաոպինի նախաձեռնությամբ տրվեց պատմական՝ բարեփոխումների և բաց դռների քաղաքականության մեկնարկը։ Ինչպես նշեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինփինը, «բարեփոխումների և բաց քաղաքականության անցկացումը վճռորոշ է Չինաստանի համար։ 30 տարվա ընթացքում տեղի են ունեցել Չինաստանի կերպարի վիթխարի փոփոխություններ»։
18.12.2018 ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ
Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան
Գիրքը նվիրված է Հայաստան-սփյուռք համագործակցության մոդելներին։ Հայկական և միջազգային փորձի հիման վրա մատնանշվում են տարբեր ձևաչափեր, գնահատվում է դրանց կիրառականությունը հայ իրականության մեջ։ Ցույց են տրվում նաև մոդելների գործարկման ուղիները։ Հատուկ ուշադրություն է դարձվում սփյուռքի ինքնակազմակերպման խնդրին, որի լուծման համար նույնպես առաջարկվում են որոշ մոդելներ։
13.12.2018 ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Գիրքը նվիրված է հայկական երկու պետությունների (ՀՀ և ԼՂՀ) և սփյուռքի դեմ ուղղված քարոզչական թեզերի, դրանց ծագման և տարածման մեթոդների բացահայտմանը, ուսումնասիրմանն ու հակազդեցության հնարավոր միջոցների վերհանմանը։ Մանրամասն հետազոտված են հակահայկական քարոզչության առանձնահատկությունները, դրանց թույլ և ուժեղ կողմերը։ Գրքում ներկայացված է նաև գիտական և կազմակերպչական այն ռեսուրսը, որը հնարավորություն է ստեղծում աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար հակազդել իր դեմ ուղղված քարոզչությանն ու ապահովել սեփական տեղեկատվական անվտանգությունը։
10.12.2018 ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Գրքում ներկայացված են «Նորավանք» հիմնադրամի փորձագետների ուսումնասիրությունները, որոնցում վերհանվել և վերլուծվել են Հայաստանի որոշ կրիտիկական ոլորտներին և ենթակառուցվածքներին ուղղված մարտահրավերները և հնարավոր սպառնալիքներն ազգային անվտանգության տեսանկյունից։ Միջդիսցիպլինար մեթոդաբանության կիրառմամբ ուսումնասիրվել են գիտական, կրթական, գաղափարախոսական, հասարակական, տեղեկատվական, ժողովրդագրական և տնտեսական ոլորտների կրիտիկական ենթակառուցվածքները, առաջարկվել են դրանց անվտանգության բարձրացման հնարավոր ուղիները։
06.12.2018 ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ (ՄԱՐՏԱԿԱՆ) ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿ
Արմեն Ղալեչյան
Աշխատությունը ռազմամասնագիտական համառոտ (առավել կարևոր գաղափարների և հասկացությունների) ուսումնասիրությունների և նորարարական մոտեցումների համախումբ է, ռազմական ոլորտում տեղեկատվական պայքարի և դրա՝ որպես զինված ուժերի համակողմանի (մարտական) ապահովման տեսակի դիտարկում: Հասցեագրված է ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիրներին և դասախոսական անձնակազմին, զինված ուժերի զորատեսակների սպայական կազմի այն հատվածներին, որոնք անմիջական գործունեություն են ծավալում ռազմատեղեկատվական ոլորտում: Կարծում ենք, ռազմական տեղեկատվական ապահովման սկզբունքների և ձևերի իմացությունը կարևոր է նաև ողջ հայ հասարակության համար:
05.12.2018 ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՐԵՈՒԹՅՈՒՆ-ԲԱՆԱԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ-ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԴԵՐԸ
Սույն հետազոտությունում ներկայացրել ենք տեղեկատվություն հասարակություն-բանակ հարաբերություններում իսրայելական փորձի վերաբերյալ, հարցի նկատմամբ Իսրայել պետության պաշտոնական մոտեցումներն ու հրեա և այլազգի փորձագետների վերլուծությունները, գնահատականները, որոնք, ըստ մեզ, կարող են օգտակար և ուսանելի լինել հայ զինվորականության համար։ Բնութագրվում են հասարակություն-բանակ հարաբերություններում իսրայելական փորձի ռազմաքաղաքական, կրթական, հոգևոր-բարոյական (տեղեկատվական, սոցիալ-հոգեբանական), հրեա զինվորականության մոտիվացիային վերաբերող հարցեր։
24.05.2018 ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ (2001-2016թթ.)
Սամվել Մանուկյան
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արդի վիճակի վերաբերյալ հետազոտությունները բավական սակավ են։ Առկա հրապարակումները հիմնականում վերաբերվում են այդ հանրապետությունում տեղի ունեցող ռազմա-քաղաքական գործընթացներին և իրադարձություններին։ Ներկայացվող հետազոտության, որը կազմվել է Նախիջևանի, Ադրբեջանի և Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա, նպատակն է վերացնել այդ բացը։