• am
  • ru
  • en




22.09.2005 Զարգացումներ Իրանում և նրա շուրջ
Սևակ Սարուխանյան
Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Իրանի նոր նախագահ Մ.Ա. Նեժադի երդման արարողությունը։ Նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո Նեժադի կողմից ձևավորվեց նոր կառավարություն, որը, հավանաբար, կգործի մինչև նախագահի պաշտոնավարության վերջը։ Օգոստոսը շատ կարևոր ամիս հանդիսացավ Իրանի ներքին և արտաքին կյանքում, քանզի Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցան մի շարք կարևոր փոփոխություններ։


28.07.2005 Իրադարձություններ Կովկասում և նրա շուրջ
Դավիթ Հովհաննիսյան
Վերջին ժամանակներս միջազգային տարբեր գիտաժողովներում և քաղաքական քննարկումներում վերստին և հաճախակի սկսել են շրջանառվել «համակովկասյան քաղաքականություն», «կովկասյան տարածաշրջան», «ընդհանուր Կովկաս» և նման իմաստ պարունակող այլ եզրեր: Ամենայն հավանականությամբ, այս ոչ այնքան նոր թեման ներկայիս աշխարհաքաղաքական տեղաշարժերում նոր հնչողություն է ձեռք բերում:


19.07.2005 Ադրբեջան. զարգացման հավանական սցենարներ
Սարգիս Հարությունյան
Եթե 2003թ. ուժերի հարավկովկասյան փոխդասավորվածության վրա զգալի ազդեցություն ունեցան նույն տարվա աշնանը Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց զարգացման տրամաբանությունը մասամբ պահպանվեց 2004թ., ապա այս տարվա սկզբին արդեն իսկ ակնհայտ էր, որ «վրացական գործընթացն» այլևս կորցրել է իր գաղափարախոսական, աշխարհաքաղաքական ռեսուրսը, և այդ առումով հանգուցային կետ է դառնում Ադրբեջանը։


19.07.2005 Թուրքիայի դերը «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծում
Արտակ Շաքարյան
«Մեծ Մերձավոր Արևելք» ամերիկյան նախագիծը հեղինակվել է 2001թ. ահաբեկչական հարձակումներից և դրանց հետևած աֆղանստանյան ու իրաքյան պատերազմներից հետո։ Այն ուղղված է լուծելու ԱՄՆ խնդիրները Մերձավոր և Միջին Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում` մահմեդական պետությունների ժողովրդավարացում, ազատականացում, ինչը թույլ կտա Վաշինգտոնին առավել հեշտությամբ հարաբերվել նրանց հետ և միջամտել նրանց գործերին։


19.07.2005 Իրան. նոր նախագահ, հին խնդիրներ
Սևակ Սարուխանյան
Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքն անակնկալ էր ոչ միայն միջազգային հանրության, այլև այդ երկրի հասարակության մի զգալի շերտի համար: Փորձառու Հաշեմի-Ռաֆսանջանիի պարտությունը, թերևս, շատ քչերն էին կռահում, քանզի նրա վարկը և իսլամական հանրապետության պատմության մեջ խաղացած դերը բավարար էին թվում հաղթանակի համար:


07.07.2005 ԱՄՆ-ն կփորձի Նեջադին նույնացնել Սադամ Հուսեյնին
Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում պահպանողականների հաղթանակի արդյունքում տարածաշրջանային հնարավոր փոփոխությունների, Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացումների շուրջ իր տեսակետներն է ներկայացնում «Նորավանք» հիմնադրամի փորձագետ Սևակ Սարուխանյանը։ -Ինչպե՞ս կմեկնաբանեիք Իրանում պահպանողականների հաղթանակը։ -Իրանի նախագահական ընտրություններն ավարտվեցին իշխանության կոնսոլիդացիայով։


27.06.2005 Իրանի նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ
Հունիսի 26-ին հայտարարվեց Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) նախագահական ընտրությունների նախնական արդյունքների մասին։ Դրանցում հաղթանակ է տարել Մահմուդ Ահմադ Նեժադը։ Ընտրությունների արդյունքներն անսպասելի էին ոչ միայն նախագահի հիմնական թեկնածու, 71-ամյա Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանիի, այլ նաև Իրանի ու Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հարցերով զբաղվող մասնագետների մեծամասնության համար։ Քվեարկության նախօրեին թվում էր, թե նախագահական ընտրարշավի «հետնապահ» Նեժադը «ծանրքաշային» Հաշեմի-Ռաֆսանջանիի հետ պայքարում հաղթանակի հասնելու ոչ մի հնարավորություն չունի։


20.06.2005 Թուրք-իրանական հարաբերություններ
Արտակ Շաքարյան
Թուրքիա–Իրան հարաբերությունները 1980–1990-ական թթ. Իրանական հեղափոխությունից ու Խոմեյնիի իշխանության գալուց հետո թուրք-իրանական հարաբերությունները, որոնք մինչ այդ բավական լարված էին, որակապես փոխվեցին։ Ընդհանրապես, երկու երկրների հարաբերությունների վրա ազդող գործոններից առաջինը գաղափարական է։ Իրանը մինչև այժմ չի հրաժարվել Թուրքիա արտահանել իր «իսլամական հեղափոխությունն» ու ստեղծել այնտեղ «խոմեյնիական» տիպի վարչակարգ։


20.06.2005 Ռազմաքաղաքական զարգացումները Վրաստանում
Կարեն Վերանյան
Վրաստանի ռազմականացումը Հարավային Կովկասում 1990-ական թթ. սկզբներին ծագած ազգամիջյան հակամարտությունների ավարտը սկիզբ դրեց տարածաշրջանի ռազմականացմանը, որն առավել ակտիվացավ հատկապես վերջին 4-5 տարիների ընթացքում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանի ռազմական մրցավազքի զարգացման հիմնական նախաձեռնությունը մինչեւ վերջերս ադրբեջանական կողմինն էր։ 2005թ. Ադրբեջանի իշխանությունները նախատեսում էին բյուջեից ռազմական ծախսերին հատկացնել ավելի քան $250 մլն, ինչը, փաստորեն, գրեթե կրկնակի գերազանցում էր հարեւան երկու պետությունների համապատասխան ցուցանիշները։


14.10.2004 ՀԱՅԱՍՏԱՆ - ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ - ԱՇԽԱՐՀ. թվեր և փաստեր
Արա Մարջանյան
Գաղտնիք չէ, որ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհում» այս կամ այն երկրի մասին պատկերացումների ձևավորման վրա էականորեն ազդում են մի շարք հայտնի միջազգային կառույցների և ազդեցիկ հասարակական կազմակերպությունների կողմից ամեն տարի հրապարակվող ցուցիչներն ու գնահատականները:


13.10.2003 ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արա Մարջանյան
Ներկայացվող հոդվածում քննարկվում են գլոբալ և տարածաշրջանային էներգետիկ ոլորտների զարգացման դինամիկան, առանձնահատկությունները և միտումները: Հոդվածում օգտագործվող մեթոդաμանությունը թույլ է տալիս համարժեքորեն կատարել տաnμեր տարածաշրջանների և երկրների էներգա-տնտեսական համեմատական վերլուծությունը:


Վերլուծություններ 766 - 776 -ը 776-ից
Սկիզբ | Նախորդ | 48 49 50 51 52 | Հաջորդ | Վերջ | Բոլորը