03.10.2018 ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ԱՅԼԵՎ՝ ԹԵ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԹԵ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ...
Հարութ Սասունյան
Տարիների ընթացքում, սկսած 1991 թ. Հայաստանի անկախացումից, ես եզակի հնարավորություն եմ ունեցել հարյուրավոր ժամեր անցկացնել երկրի նախկին երեք նախագահների հետ, նրանց հետ անձնապես քննարկելով Հայաստանի բազմաթիվ հիմնախնդիրներ: Ես նրանց առաջարկել եմ իմ մասնագիտական գնահատականները և հաճախ իմ քննադատությունները՝ երկրի կառավարման վերաբերյալ: Թեև նախագահները գոհ չէին, որ մատնացույց էի անում նրանց թերություններն ու սխալները, սակայն հասկանում էին, որ մտադրություն չունեի նրանց նսեմացնել, այլ օգնել նրանց բարելավել բնակչության կենսապայմանները:
28.09.2018 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ
- Հայաստանի վարչապետի այցը Նյու Յորք մեկնարկեց ԱՄՆ համայնքայինկառույցների և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետհանդիպումով, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Սփյուռքհարաբերություններում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլտնտեսական գործունեությունը: Նա հստակ ուղերձ հղեց, որ տնտեսական համակարգըՀայաստանում մաքրվում է կոռուպցիայից և սպասում է ներդրումների: Որքանո՞վկարող է գործնական լինել ՀՀ վարչապետի այս մեսիջը՝ ուղղված ԱՄՆ հայ համայնքին:
24.09.2018 ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Արեստակես Սիմավորյան
Տեխնիկական զարգացման ներկա պայմաններում, տարաբնույթ ճգնաժամերի, բնական և տեխնածին աղետների կանխարգելման, ռիսկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության մշակման գործում էական նշանակություն են ձեռք բերում կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության և բարելավման աշխատանքները։ Նման աշխատանքներում, սովորաբար, տարբեր երկրներում ներգրավված են հանրային նշանակության կարևորագույն օբյեկտների գործունեությունը համակարգող պետական, որոշ դեպքերում՝ մասնավոր սուբյեկտները։
18.09.2018 ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ
Արմեն Մանվելյան
Բրիտանական հայտնի Բրիթիշ փեթրոլիում (BP) ընկերությունը՝ աշխարհի խոշորագույն նավթ և գազ արդյունահանող միջազգային կառույցը, զբաղվում է նաև էներգետիկ համաշխարհային շուկայի ուսումնասիրությամբ։ Այդ ուսումնասիրությունները ամեն տարի հունիսի վերջին ներկայացվում են հանրությանը և դառնում հետազոտական և վերլուծական աշխատանքներ գրելու կարևորագույն աղբյուր։ Նկատենք, որ BP-ն միակ կազմակերպությունը չէ, որ նմանատիպ հետազոտական զեկույցներ է տպագրում։
17.09.2018 ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերն ընդունելը դիտարկվում է զուտ երկկողմ քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների օրինաչափության համատեքստում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:
11.09.2018 FOX ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՎՐԱ
Հարութ Սասունյան
Մինչ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը շիկանում է, Թուրքիայի անխելք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հասկանում, որ շարունակելով կեղծ մեղադրանքներով պահել ամերիկացի պատվելի Էնդրյու Բրանսոնին, նա մեծ հարված է հասցնում Թուրքիայի տնտեսությանը և նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մեկ այլ խելամիտ թուրք ղեկավար արդեն վաղուց արձակած կլիներ պատվելի Բրանսոնին և կպահպաներ ռազմական ու առևտրային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:
05.09.2018 ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Սեպտեմբերի 3-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:
14.08.2018 ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ
«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրով Ադրբեջանն իր համար լուծում է մի քանի կարևոր հարցեր: Նախ՝ վերահսկելով կասպյան էներգակիրների զգալի ծավալներ՝ դրանց արդյունահանումից ու շահագործումից ստանում է զգալի ֆինանսական կապիտալ կուտակելու հնարավորություն, երկրորդ՝ ամրապնդում է իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային էներգետիկ-տրանսպորտային կարևորագույն հանգույցներից մեկը:
13.08.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.
Կարեն Վերանյան
ՅՈւՆԵՍԿՕ-ի 2012թ. զեկույցի վիճակագրական տվյալներով՝ առանձնացված 91 երկրների շարքում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ-НИОКР) ծախսերով Հայաստանը զբաղեցրել է 64-րդ դիրքը (ՀՆԱ ընդամենը 0,27%-ը)։ Զեկույցում Ադրբեջանը զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը, որի ԳՀՓԿԱ ծախսերը կազմել են երկրի ՀՆԱ 0,25%-ը։ Սակայն այստեղ մտահոգիչ է ոչ միայն այն, որ Հայաստանում ոլորտին հատկացվող ծախսերն այդպես էլ չեն գերազանցում ՀՆԱ նույնիսկ 1%-ը, այլ այն, որ երկու երկրների ՀՆԱ ծավալներն իրապես անհամադրելի են։
09.08.2018 ԹՈՒՐՔԻԱՆ ՃՆՇՈՒՄ Է ՈՉ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՎՐԱ, ՈՐՊԵՍԶԻ ՊՆԴԵՆ, ԹԵ ԻՐԵՆՑ ՉԵՆ ՃՆՇՈՒՄ
Հարութ Սասունյան
Իմ վերջին հոդվածներից մեկում գրել էի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցի մասին, որտեղ նշված էր, որ «Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, բացի սունի մահմեդականներից, տառապում են խտրականությունից և հալածանքներից.... Կրոնական փոքրամասնություններն ասում են, որ շարունակում են դժվարություններ կրել հանրակրթական դպրոցներում պարտադիր [իսլամական] կրոնի դասերից ազատվելու, պաշտամունքի վայրերի գործածման կամ բացման, ինչպես նաև հողի ու սեփականության վեճերի լուծման հարցում:
07.08.2018 ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Արա Մարջանյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի իրողությունները ձևավորող բազմաթիվ գործոններից առանձնացրել ենք հետևյալը: «Ռուսաստանի ռազմական դաշնակիցները քիչ են». այսպես են սկսվում Վալդայան ակումբի 2017թ. թիվ 66 «Գրառումները»։ «Պարտավորեցնող պայմանագրեր, երբ մեկ կողմի վրա հարձակումը հավասարվում է հարձակման բոլորի վրա, Ռուսաստանն ունի միայն Աբխազիայի և Հր.Օսիայի հետ»,- ասվում է այստեղ:
02.08.2018 ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հայկ Սարգսյան
Խորհրդային Միության փլուզումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի այն եզակի երկրներից էր, որն ի սկզբանե Հայաստանի Հանրապետության հետ հաստատեց բարիդրացիական հարաբերություններ: Իրանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը 1991թ. դեկտեմբերի 25-ին, իսկ 1992թ. փետրվարի 9-ին երկու երկրների միջև ստորագրվեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունը:
01.08.2018 ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ԿՈՒՌՔ ԴԱՐՁՆԵԼԸ
Հարութ Սասունյան
Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկրպագությունն այնքան չափազանցված է, որ ամերիկացի բլոգեր Անդրեաս Մոզերը Բաքու և Գյանջա կատարած իր այցի ժամանակ ամենուրեք բախվել է «մեծ առաջնորդի» հուշարձաններին և շենքերին: Մոզերը երգիծական զեկույց է գրել իր բլոգում, որից հատվածներ ենք ներկայացնում՝ մեր ընթերցողների զվարճության համար…
31.07.2018 ԻՍԼԱՄԻ ԴԵՐՆ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Գայանե Չոբանյան
Ներկայիս «ադրբեջանական» ազգային ինքնությունը խարսխված է թյուրքականության գաղափարախոսության և այսպես կոչված «մշակութային» կամ «ազգային» իսլամի միաձուլման վրա։ Անկախ կրոնական սկզբունքների և արարողակարգերի իմացությունից և պահպանումից՝ ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունն իրեն համարում է մուսուլման՝ մեծ մասամբ նույնացնելով այդ հասկացությունը ոչ թե կրոնական պատկանելության, այլ էթնոմշակութային ինքնության հետ։
30.07.2018 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻ ԱՄՐԱՊՆԴՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Ռոման Կարապետյան
Ղարաբաղյան հիմնախնդրի գլխավոր բարդություններից մեկն այն է, որ այստեղ ներգրավված արտաքին ակտորները որքան բազմազան, նույնքան էլ տարբերվող են իրենց շահերով և ակնկալիքներով: Հարցի մյուս բարդությունն այն է, որ բանակցող կողմերի՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ դիրքորոշումները հատման կետեր գրեթե չունեն կամ դրանք այնքան աղոտ են, որ գրեթե անտեսանելի են:
Վերլուծություններ 31 - 45 -ը 776-ից
Սկիզբ | Նախորդ | 1 2 3 4 5 | Հաջորդ | Վերջ | Բոլորը