• am
  • ru
  • en
Версия для печати
26.12.2017

ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2017


Հ1` «Օրակարգ», Արմենիա` «Ժամը», Շանթ` «Հորիզոն», Հ3` «Օրը լրատվական» հիմնական թողարկումների օրինակով

Դիանա Գալստյան, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ
Լիլիթ Հակոբյան, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Հեռուստատեսությունը սոցիալական և մշակութային մեծ ազդեցություն ունի հասարակության վրա։ Այդ ազդեցության ամբողջական պատկերը հասկանալու, գնահատելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչ են մատուցում հեռուստաընկերությունները հասարակությանը։ «Տեղեկատվական անվտանգության կրիտիկական ենթակառուցվածքների վերհանում և վերլուծություն» հետազոտության շրջանակներում ծրագրել ենք ուսումնասիրել ամբողջական հեռուստաբովանդակությունը՝ հեռուստալուրերը, վերլուծական հաղորդումները, ժամանցային հաղորդումները, սերիալները, դուրս բերելու համար, թե ինչ վարքային մոդելներ և արժեքներ են հեռարձակվում այսօր հեռուստատեսությամբ։ Այդ նպատակով կանդրադառնանք նշված բաղադրիչներից յուրաքանչյուրին։

Հոդվածի շրջանակներում մասնավորապես կանդրադառնանք լրատվական հաղորդումներին: Ինչպես նշում է Դ.Դոնդուրեյը, «լուրերը ոչ միայն բոլոր մեդիաների հիմքն են, այլ նաև հասարակական կարծիքի, տրամադրության ձևավորման հիմնային մեխանիզմ են»։ Լրատվական նյութերի ընտրության համար հետազոտողները սահմանում են մի քանի ստանդարտ չափանիշներ.

ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (հոդվածն ամբողջությամբ, 608 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր