• am
  • ru
  • en
Версия для печати
11.11.2009

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

   

Էդուարդ Լ.Դանիելյան

1.Dialogue of Civilizations (original)Քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային հասկացությունների հանգուցակետում՝ փիլիսոփայության ընդհանուր համակարգում, մարդկության պատմության հիմնական դարաշրջանների առումով քաղաքակրթություն տերմինը գիտական շրջանառության մեջ է դրվել 18-րդ դարից1։ Քաղաքակրթություն հասկացության հիմնական տարրերի ուսումնասիրությունը հնարավոր է դարձնում անդրադարձ կատարել քաղաքակրթությունների երկխոսությանն արդի համաշխարհային միտումների համատեքստում։

Այս տեսանկյունից էական է մշակույթին տրվող առաջնային նշանակությունը2։ Ծագումնաբանորեն ստեղծագործական սկզբունքով պայմանավորված մշակույթը պատմականորեն ձևավորված յուրաքանչյուր էթնո-սոցիալ միջավայրում ներկայացնում է ճանաչողական և գեղարվեստական, լեզվական և ավանդական, դավանանքային և բարոյական, հասարակայնորեն և օրենսդրորեն կարգավորված հիմունքների ամբողջություն, որը համամարդկային արժեքների համակարգում արտահայտվում է իր բազմակողմանիությամբ։ Այսպիսով՝ մշակույթը ինչպես քաղաքակրթության, այնպես էլ քաղաքարկրթությունների երկխոսությանը նպաստող միջքաղաքակրթական կապերի չափանիշներից է՝ իր ստեղծագործ սկզբունքով կամրջելով քաղաքակրթությունները3։

«Մշակույթի իրավունքների Հռչակագրում» Դ.Ս.Լիխաչովը մշակույթը դիտում է որպես մարդկության պատմության հումանիզացման հիմնական աղբյուր՝ մասնավորապես նշելով. «Մշակույթը անձի և հանրության ստեղծագործ հնարավորությունների իրացման որոշիչ պայմանն է, ժողովրդի բնածին լինելու հաստատման ձևը և ազգի հոգևոր առողջության հիմքը, մարդու և քաղաքակրթության զարգացման հումանիստական ուղենիշը և չափանիշը։ Մշակույթից դուրս ժողովուրդների, էթնոսների ու պետությունների ներկան և ապագան զրկվում է իմաստից»։ Ս.Ն. Իկոննիկովան, ելնելով այս դրույթից, գտնում է, որ միայն հումանիտար մշակույթը կարող է դառնալ էթիկայի և բարոյականության հիմքը4։ Անդրադառնալով քաղաքակրթությունների երկխոսության կարևորությանը՝ Ջագդիշ Չանդրա Կապուրը ժողովուրդների ապագան տեսնում է ազգային ինքնօրինակության պահպանումով մշակութային ստեղծագործության և համագործության ճանապարհով5։

«Մշակույթի իրավունքների Հռչակագրում» ասվում է. «Յուրաքանչյուր ժողովրդի մշակույթն իրավունք ունի մասնակցելու ամբողջ մարդկության հումանիստական զարգացմանը։ Մշակութային համագործակցությունը, երկխոսությունը և աշխարհի ժողովուրդների փոխըմբռնումը արդարության և ժողովրդավարության գրավականներն են»։ Դրանով իսկ պատմամշակութային ժառանգությունը, որպես «մարդկության համահավաք հոգևոր փորձի ամրագրման և փոխանցման ձև», հիմնարար նշանակություն ունի քաղաքակրթությունների երկխոսության բնագավառում։

Հայոց ներդրումը համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության գանձարանում բարձր է գնահատված արվեստի, գիտության և գրականության մեծանուն գործիչների կողմից, ինչը վկայում է Հայաստանի թե՛ քաղաքակրթության բնօրրան6 և թե՛ քաղաքակրթական երկխոսության հնարավորությունների կարևորագույն աղբյուր լինելու մասին։

Մարդկության քաղաքակրթական ապագայի փիլիսոփայական իմաստավորումը հիմնվում է քաղաքակրթական երկխոսության ուղիների որոնման և խորացման գաղափարի վրա։

Աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս փուլում, դիտարկելով պատմական ճշմարտությունը որպես քաղաքակրթական երկխոսության անկյունաքար, Վ.Ի. Յակունինը գրում է. «Մարդկային հանրությունները մշտապես զարգացող ինքնություններ են, որոնք գտնվում են անընդհատ շարժման մեջ։ Նրանց էվոլյուցիայի փիլիսոփայությունը որոշվում է պատմական պայմաններով, որոնցում նրանք ձևավորվել են»7։

Քաղաքակրթությունների երկխոսության հայեցակարգում հիմնարար նշանակություն ունի համաշխարհային անվտանգության ճգնաժամի կանխարգելման սկզբունքը8։ Այդ տեսանկյունից, կարևորագույն տարր է դիտարկվում մշակույթների երկխոսությամբ9 պայմանավորված համագործակցության քաղաքակրթական համակարգը։

1A. Ferguson. An Essay in the History of Civil Society. Edinburgh, 1767; И.Н. Ионов, В.М. Хачатурян. Теория цивилизаций от античности до конца XIX века, СПб, 2002, с. 369, http://abuss.narod.ru/Biblio/ionov_civ.htm

2Spengler Oswald. The Decline of the West. Form and Actuality, vol. 1, 1945, New York. p. 31-32. Will Durant. The Study of Civilization. Part I, Our Oriental Heritage. New York, 1954, p. 1. Arnold Toynbee. A Study of History, vol. II, Oxford University Press, London, New York, Toronto, 1955, p. 1 and vol. IV, p. 57). Клягин Н.В. Происхождение цивилизации (социально-философский аспект), М., 1996, с. 3.

3E.L.Danielyan. Cultural Basis of the Dialogue of Civilization. – Scientific magazine «Logos», Tbilisi, 2008, p. 298-303.

4Иконникова С.Н. История культурологии: идеи и судьбы.- СПб., 1996, http://www.countries.ru/library/uvod/ks.htm.

5Jagdish Chandra Kapur. Dialogue of civilizations: a philosophy for a humane order. – Dialogue of Civilizations in the Contemporary Epoch, authors Vladimir I.Yakunin, Jagdish Chandra Kapur, Nicholas Papanicolaou, Englewood, NJ, 2008, p. 23.

6Lord Byron`s Armenian Exercises and Poetry. From the Letters of Lord Byron. Venice: in the Island of St. Lazzaro, 1907, p. 8. Ñ.Ãëèíêа, Обозрение истории арянского народа, М., 1832. Поэзия Армении, под ред. В.Брюсова, Ереван, 1973, David M. Lang. Armenia Cradle of Civilization. London. George Allen and Unwin LTD, 1970, p. 9.

7Yakunin V. I., Kapur J., Papanicolau N., op. cit., p. p. 141.

8Intercultural Dialogue and Conflict Prevention Project, Expert Colloquy, Dialogue serving intercultural and interreligious communication, Strasbourg, 7 to 9 October 2002, Council of Europe, Role of Religion in the 21st Century. Prevention of Crisis among Civilizations, Contribution by Prof. Masanori Naito, Directorate General IV: Education, Culture and Cultural Heritage, Youth and Sports, Directorate of Culture and Cultural and Natural Heritage, Cultural Policy and Action Department, DGIV/CULT/PREV-ICIR (2002) 4E, 3.

9Lyndon H. La Rouche, Jr. Earth's Next Fifty Years. Executive Intelligence Review. The Dialogue of Eurasian Civilizations, December 19, 2004 http://www.larouchepub.com/lar/2005/3201_next_50_years.html


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր