• am
  • ru
  • en
Версия для печати
«ԳՈՐԾԱԿԱ՛Լ, ԴԵ ՄԻ՛ ԾԱԿՎԻՐ ԱՅԴՔԱՆ ՈՒԺԳԻՆ». Ադրբեջանում ցնծում են 26.09.2024

«ԳՈՐԾԱԿԱ՛Լ, ԴԵ ՄԻ՛ ԾԱԿՎԻՐ ԱՅԴՔԱՆ ՈՒԺԳԻՆ». Ադրբեջանում ցնծում են

Երեկ երեկոյան հայկական լրատվական ու սոցցանցային տիրույթը շոկի ենթարկվեց Նիկոլ Փաշինյանի՝ «Թուրքական տանը» Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ վերջինիս հեղինակած գիրքը գրկած լուսանկարից:

Պարզվում է՝ այդ լուսանկարից մշակութային շոկ են ապրել նաև թշնամական երկրում: Ադրբեջանական տելեգրամ ալիքներն իրենց չեն խնայում այդ լուսանկարը տարածելու ու բոլորիս՝ ողջ հայ ազգին խայտառակող մեկնաբանություններ գրելու գործում:

«Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Նրան է նվիրել իր գիրքը: Նիկոլը երջանիկ է, ինչպես երեխան: Գործակա՛լ, դե մի՛ ծակվիր այդքան ուժգին»,- գրել է ադրբեջանական տելեգրամ ալիքներից մեկը:

168.am