ՌՀՀ-ում ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ԹԵՄԱՅՈՎ

Փետրվարի 14-ին Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ Նոյեմբերի 4-ի» քաղաքական գործողության, Ուրալ պետական-հայրենասիրական ակումբի, Ուրալ սոցիալ-պահպանողական քաղաքականության կենտրոնի բանավիճային ակումբների և Ռուսաստանի ու Հայաստանի հանրային կարծիքի առաջնորդների, քաղաքական և պետական շրջանակների, գիտական և հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համատեղ նստաշրջանը՝ «Եվրասիական միություն. հեռանկարներ Հայաստանի համար» թեմայով։
Կլոր սեղանի շրջանակում քննարկվեց երկու հարց.
- Քաղաքացիական հասարակության դերը Եվրասիական միության ձևավորման գործում։
- Միասնական կրթական տարածքի ստեղծման հեռանկարները Եվրասիական ինտեգրման շրջանակում։
Միջոցառմանը մասնակցեցին Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Մ.Վ. Ֆեոդորովը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Ա.Ռ. Դարբինյանը, ՌՀՀ տնտեսության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Է.Սանդոյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գ.Հարությունյանը, Ուրալ սոցիալ-պահպանողական կենտրոնի ղեկավար Վ.Մաշկովը և ուրիշներ։
դեպի ետ