ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Հանրային կարծիքի և մարքեթինգի ինստիտուտը (Թբիլիսի) Միջազգային հանրապետական ինստիտուտի (Վաշինգտոն) պատվերով Վրաստանի բնակչության ազգային հարցում է իրականացրել։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վրաստանում, բնակչության կարծիքով, հիմնական խնդիրներ են համարվում գործազրկությունը և տարածքային ամբողջականության կորուստը։ Իսկ ապագայի առնչությամբ երկրի բնակիչներն ամենից շատ վախենում են պատերազմից։ Ռուսաստանի հետ պատերազմը և Աբխազիայի ու Հարավայն Օսիայի կորուստը, հարցման ենթարկվածների կարծիքով, գործող կառավարության հիմնական անհաջողություններն են։ Միևնույն ժամանակ, կառավարության աշխատանքի դրական գնահատականներ են նկատվում ֆինանսական ճգնաժամի պայմաններում։
Տեղեկատվություն հարցման մասին
Հարցումն անցկացրել է Հանրային կարծիքի և մարքեթինգի ինստիտուտը՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի անունից, Gallup ընկերության համար։ Հարցմանը մասնակցել է Վրաստանի 18 և ավելի բարձր տարիքի ձայնի իրավունք ունեցող, տարբեր տարիքի ու սեռի, կրթության ու դավանանքի 1500 բնակիչ։
Ընտրության պլանը ներառում էր երկու փուլ.
- 1-ին փուլ. երկրի բաժանում պաշտոնական վարչական շրջանների։
- 2-րդ փուլ. ըստ բնակության վայրի (խոշոր, միջին, փոքր քաղաքներ և գյուղեր) բնակչության խմբերի ընտրություն։ Ընտրության մեկ կետը հավասար է հարցման ենթարկվածների մոտավորապես մեկ տոկոսին (10-12 հարցում)։ Յուրաքանչյուր շրջանում կետերն ընտրվել են այդ նույն շրջանի՝ թվաքանակով տարբեր բնակավայրերում ապրող բնակչության տոկոսային հարաբերակցության հիման վրա։
Հարցման ենթարկվածների ընտրությունը կատարվել է տնային տնտեսությունների պատահական այցելության մեթոդով, կիրառելով մոտալուտ ծննդյան օրվա կանոնը։
Տվյալները հավաքվել են 2009թ. սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակաշրջանում, հարցվողների հետ անձնական հարցազրույցների միջոցով։
Հարցումն անցկացվել է ողջ երկրում՝ ներառյալ մայրաքաղաքը և բոլոր մարզկենտրոնները։
Սխալմունքը չի գերազանցում 3%-ը:
Պատասխանողների մասնակցությունը կազմել է 70%։
Ազգային հարցում Վրաստանում (612 Kb)
Միջազգային հանրապետական ինստիտուտ, Վաշինգտոն
29 հունվարի 2010թ.
http://www.eurasianhome.org
դեպի ետ