• am
  • ru
  • en
Версия для печати
27.04.2010

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ռոլան Բլումը բարձրացրել է ջավախքահայության խնդիրները

Երեւան,
26 ապրիլի 2010թ.

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռոլան Բլումը, Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության կազմում 2010թ. ապրիլի 13-16-ին Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում բարձրացրել է ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդիրը: Պատգամավորի կողմից նշվել է, որ վրացական իշխանությունները չեն լուծում ջավախքահայության առջև ծառացած խնդիրները էթնկիական փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Իր հանդիպումների ընթացքում պրն Բլումը հատուկ կենտրոնացել է վրացական իշխանությունների կողմից շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի վրա: Ֆրանսիացի խորհրդարանականի կողմից նշվել է, որ վրացական իշխանությունները, հետապնդելով ջավախքահայ ակտիվիստին, առաջնորդվում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով: Վրացաական պաշտոնյաները չեն ընդունել պատգամավորի փաստարկները՝ փորձելով համոզել պրն Բլումին, որ Վահագն Չախալյանը «մի սովորական խուլիգան» է, որը կրում է իր «արժանի» պատիժը:

Ներկայացնելով Վրաստան այցի շրջանակներում Ջավախքի խնդիրների շուրջ իր ունեցած քննարկումների արդյունքները՝ պրն Բլումը հավաստիացրեց «Երկիր» միությանը, որ նա շարունակելու է ջավախքահայության իրավունքների պաշտպանության իր ջանքերը և մասնավորապես, քայլեր է ձեռնարկելու Վահագն Չախալյանի հարցը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2010թ. ապրիլի 26-30-ի նստաշրջանում բարձրացնելու ուղղությամբ:

«Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միություն
www.yerkir.org


դեպի ետ