• am
  • ru
  • en
Версия для печати
02.02.2026

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀԱՐԹԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ՝ ԿԸՆԿԱԼՎԻ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼ․ իրանցի միջազգայնագետը զգուշացնում է

   

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ Միացյալ Նահանգները կարող է հարվածել Իրանին, սակայն Թեհրանն այժմ ավելի լավ է պատրաստ դրան, քան 2025 թվականին։ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհամարձակվի հարվածել Իրանի վրա «Իրավունք»-ը զրուցել հայտնի իրանցի միջազգային հարցերով փորձագետ Խայալ Մուազզինի հետ․

- Տարածաշրջանում զարգացումները ցույց են տալիս, որ լայնածավալ բախումը դառնում է ավելի ու ավելի հավանական։ Միացյալ Նահանգները, գործելով Իսրայելի և մի քանի արևմտյան դաշնակիցների հետ համակարգված, շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը, և դա այլևս չի թաքցվում։ Սա պարզապես ուժի ցուցադրություն չէ, այլ ուղղակի միջամտության նախապատրաստություն։

Սակայն ներկայիս և 2025 թվականի իրավիճակների միջև հիմնարար տարբերությունն այն է, որ Իրանն այսօր գտնվում է պատրաստվածության բոլորովին այլ մակարդակի վրա։ Թեհրան-Մոսկվա-Պեկին ռազմավարական առանցքն արդեն ապացուցել է իր արժեքը անվտանգության և պաշտպանության հարցերում։

Եվրասիական դաշինքի երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը և հետախուզական տվյալների փոխանակումը դարձել են գործոն, որը Արևմուտքը չի կարող անտեսել։

Այո, Թրամփը կարող է հրաման տալ ռազմական գործողության։ Բայց նա չի կարողանա վերահսկել դրա արդյունքը։ Ամերիկան կարող է որոշել պատերազմ, բայց չի որոշի դրա արդյունքը։

- Ի՞նչ դեր կարող է խաղալ Ադրբեջանը հնարավոր պատերազմի դեպքում։

- Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր լայնածավալ հակամարտության դեպքում տարածաշրջանի ոչ մի երկիր չէր կարող մնալ անտարբեր։ Սա այլևս չեզոքության կամ մասնակի ներգրավվածության հարց չէ. ցանկացած ռազմական սրացում կներառի ամբողջ տարածաշրջանը, այդ թվում՝ Հարավային Կովկասը։

Ադրբեջանը, որպես ռազմավարական դիրք ունեցող պետություն և Իրանի հարևան, պետք է հասկանա, որ Իրանի կայունությունը անմիջականորեն ազդում է Բաքվի անվտանգության վրա։

Հետևաբար, Ադրբեջանի դիրքորոշումը պետք է լինի զուսպ, սկզբունքային և հիմնված լինի տարածաշրջանային խաղաղության պահպանման վրա, այլ ոչ թե համաշխարհային խաղացողների ժամանակավոր շահերի վրա։

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Իրանում ծավալվող գործընթացների վերաբերյալ։

- Հայաստանը ավանդաբար համարվել է Իրանի կայուն և բարեկամ գործընկերներից մեկը։ Սակայն, վերջին իրադարձությունների համատեքստում, պաշտոնական Երևանը չկարողացավ ցուցաբերել հստակ և պատասխանատու դիրքորոշում, որը համարժեք կլինի ներկայիս զգայունությանը։

Հատկապես բացասական արձագանք առաջացրին Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց տեղի ունեցած հակաիրանական բողոքի ցույցերը։ Թեհրանում սա ընկալվեց ոչ թե որպես քաղաքացիական ակտիվիզմի դրսևորում, այլ որպես երկկողմ հարաբերություններին սպառնացող պոտենցիալ թույլատրված սադրանք։

Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հասկանան, որ իրենց տարածքը որպես Իրանի վրա ճնշում գործադրելու հարթակ օգտագործելու փորձերը տարածաշրջանում կընկալվեն որպես ընդհանուր անվտանգության դեմ ուղղված քայլ։

Պատմությունն արդեն ցույց է տվել, որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ սիոնիստական լոբբին ի վիճակի չեն դառնալ իսկական դաշնակիցներ. նրանք պարզապես շահագործում են երկրների պահական թուլությունները իրենց նպատակների համար։

Հենց սա է պատճառը, որ Երևանը պետք է ռազմավարական առումով հաշվարկված դիրքորոշում ընդունի՝ թույլ չտալով, որ Հայաստանը գործիք դառնա ուրիշի աշխարհաքաղաքական խաղում

www.iravunk.com


դեպի ետ