• am
  • ru
  • en
Версия для печати
09.03.2025

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ Է ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ․ՏՆՏԵՍԱԳԻՏՈԹՅԱՆ ԴՈԿՏՈՐԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՓԱՍՏԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

   

Տասնհինգ ամբողջ ութը տասնորդական միլիարդ դոլարի շեմը գերազանցել է պետական պարտքը, ինչը նշանակում է, որ Հայաստանի բնակչության յուրաքանչյուր քաղաքացի ունի երեք հազար դոլար եւ ավել պարտք, իսկ հայկական տնտեսության վիճակը մեղմ ասած կատաստորֆիկ է,– անդրադառնալով Հայաստանյան տնտեսական իրավիճակին, ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, ընդգծելով․

– Հայաստանին առաջիկայում ծանր շրջափուլ է սպասում, չի բացառվում, որ ինչպես Ուկրաինայի պարագայում Թրամփը՝ ԱՄՆ-ի տրված բոլոր վարկերի դիմաց հիմա պահանջում է Ուկրաինայի ողջ հանքերը, ընդերքը, նույն սցենարը կիրառի Հայաստանի պարագայում։ Մենք Ուկրաինայից էլ վատ վիճակում կարող ենք հայտնել, եթե Ուկրաինան իր պարտքի դիմաց կարող է ընդերքը նվիրաբերել, ապա Հայաստանը երկիրն ամբողջությամբ կարող է նվիրաբերել, որովհետեւ մենք Ուկրաինայի նման հարուստ ընդերք էլ չունենք։ Այսինքն այն ինչ ունենք այսօր, մեղմ ասած, կործանարար կարող է լինել վաղը։ Ունենք արդյունաբերության եւ գյուղատնտեսության բացարձակ զրո արդյունք, այսօր Հայաստանը գոյատեւում է տրանսֆերների հաշվին, ինչը հրամցվում է, որպես ֆիննանսական կայուն իրավիճակ, սակայն իրականությունը բացարձակ ուրիշ է, մեր տնտեսությունը կանգնած է ֆորսմաժորային իրավիճակի առաջ, ինչը առաջիկայում հղի է տնտեսական պայթյունով։

– Ինչի՞ առաջ կարող է կանգնել երկիրը այս իրավիճակում։

– Իխանությունը այսօր իր հասարակությանը պահում է պարտքի հաշվին, բայց այդ պարտքն էլ շուտով կվերջանա, իսկ մենք նոր վարկ վերցնելու հնարավորություն չունենք, ինչը նշանակում է, որ մի օր պետությունը կարող է այլեւս վճարունակ չլինել հասարակությանը աշխատավարձով եւ թոշակով ապահովվելու համար, այ սա ցավը։ Այլ կերպ ասած, կոպիտ ասած, այսօր յուրաքանչյուր քաղաքացի գրավադրված է պետական պարտքի դիմաց։

– Լավ․ որն՞ է ելքը։

– Ելքը, գործող իշխանությունների օտարացումն է, դա նվազագույն պայմանն է, առանց դրա հնարավոր չէ անգամ լուսավոր կետի մասին երազելը։ Ես առհասարակ մտածում եմ, որ իշխանությունները դիտավորյալ պայմաններ է ստեղծում, որպեսզի հայ մարդը թողնի իր երկիրը ու փախնի։ Տպավորություն է, որ ինչպես Արցախը մեկ բաժակ ջու խմելու պես հանձնվեց այդ նույն սցենարը նախատեսվում է Հայաստանի համար։Ցավալի, բայց սա է իրողությունը, ու այս իրավիճակում նրանք շարունակում են գույքահարկ, տրանսպորտ ու նման բաներ թանկացնել․․․

– Պարոն Բոստանջյան, օրինակ գույքահարկի թանկացման հետ կապված Նիկոլ Փաշինյանը հետեւյալ կերպ է արդարացել․ «Հիմա, որ գույքահարկը բարձրացել է, դա նշանակում է, որ Ձեր տան գինն է բարձրացել, այսինքն՝ եթե դուք ավել գույքահարկ եք վճարում, և դա ձեզ շատ է թվում, դա նշանակում է, որ ձեր տան գինը շատ ավելի բարձր է, քան դուք պատկերացնում եք»։

– Դե, նա ինչպես ցանկացած հարցի է այս կերպ պատասխանում, այդպես էլ այս հարցին է պատասխանել։ Տուն ունեցող մարդն այսօր հայտնվել է մի իրավիճակում, որ չգիտի՝ այդ տանն ապրե՞լ, թե՞ չապրել, ու նրան ապակողմնորոշում են, թե՝ ձեր տունը թանկ է, դրա համար գույքահարկը բարձր եք վճարում։ Ի՞նչ կապ ունի այդ թանկացումը, երբ տվյալ պարագայում և տեսանելի հեռանկարում մարդը պարզապես պետք է ապրի այդ տանը ու չունի հնարավորություններ մեծ գույքահարկ տալու։ Տվյալ իրավիճակում մարդու տունը կթանկանա՞, թե՞ չի թանկանա, նրան չի հետաքրքրում։ Իսկ այս ամենի արդյունքում կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մարդը ստիպված իր սեփական տանից կազատվի, որպեսզի ազատվի մեծ գույքահարկից։ Իշխանությունն այս ամենով ինչ է ասում, ասում է՝ ձեր տունը տվեք մեզ, դուք գնացեք ուրիշ երկրում ապրեք։ Եթե մարդն ապրում է բարձր գույքահարկով տան մեջ, սակայն չունի հնարավորություն գույքահարկ վճարելու, նշանակում է՝ այդ տանից պետք է հրաժարվի, իսկ տունը հայտնվի այնպիսի մեծահարուստի ձեռքում, ով ի վիճակի է այդ գույքահարկը վճարել։ Մարդիկ Կենտրոնում ապրում են իրենց բնակարաններում, բարձր գույքահարկը նշանակում է՝ այդ մարդկանց ուղղակի վռնդել իրենց տներից։ Կրկնում եմ, գուցե սխալվում եմ, ստեղծում են պայմաններ, այդ թվում՝ գույքահարկի, հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման միջոցով, որպեսզի Հայաստանը դադարի գոյություն ունենալ։ Ուզում են ասել, որ անշարժ գույքը թանկացավ, դրա համար էլ գույքահարկը թանկացա՞վ. հասակն առած կնոջ համար, ով վաղը հրաժեշտ է տալու այս կյանքին, ի՞նչ տարբերություն, թե իր տան գինը որքան է բարձրացել։

www.iravunk.com


դեպի ետ