• am
  • ru
  • en
Версия для печати
23.10.2023

ԱՐՑԱԽՑՈՒ ՍՈՒՐ ՑԱՎԵՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ, ՑԱՎԵՐԸ ԿԱՀԱԳՆԱՆ, ԵՐԲ ՀԱՍԿԱՆԱՆՔ, ԹԵ ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ԻՐԱԿԱՆՈՒՄ․Արցախի հայաթափման իրական պատճառների մասին բացառիկ զրույց

   

«Յուրաքանչյուր արցախցի այսօր հոգու խորքում բութ, աննկարագրելի ցավ է զգում, հասկանալով, որ սուր ցավերը դեռ առջեւում են։ Ցավերը կահագնանան ժամանակի ընթացքում, երբ հասկանանք, թե ինչ է կատարվել մեզ հետ իրականում, քանի որ 10-ամսյա սովի ու շրջափակման հատվածը, մեզ ամեն կերպ շեղում էր իրականությունից»,- անդրադառնալով այսօր բռնի հայրենի բնօրրանը լքած, կեցության ու գոյատեւելու տարրական խնդիրների լծի տակ ճգնած արցախահայ մեր հայրենակիցների ապրումներին ու ապագային միտված ծրագրերին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց գաղթի ճանապարհի ողջ արհավիրքը սեփական մաշկի վրա զգացած, արցախցի պայքարի առաջամարտիկ, հասարական գործիչ Գեւորգ Առուստամյանը, ընդգծելով․

- Թե ինչ է սպասվում մեզ ապագայում, դեռ վաղ է խոսել, քանզի մինչ օրս արցախցին դեռ չի կարողանում հաղթահարել սոցիալական ու կեցավայրի խնդիրները։ Դժվարանում եմ ասել, արդյո՞ք անշրջելիորեն թերթված է հայկական Արցախի էջը, որովհետեւ ի տարբերության շատ ու շատ քաղաքական գործիչների, ովքեր վստահեցնում են հանրությանը, թե դեռ չի լուծարվել Արցախը, ես շատ ավելի սթափ եմ գնահատում իրականությունը։ Որովհետեւ հենց նույն քաղաքական գործիչների շնորհիվ ու գործողությունների հետեւանքով է, որ մենք կորցրեցինք ե՛ւ Արեւմտյան Հայաստանը, ե՛ւ Նախիջեւանը ե՛ւ ցավոք, այսօր արդեն Արցախը, ուստի երազանքներով ապրել պետք չէ։ Արցախը կրկին նվճաելու համար մեզ ահռելի աշխատանք է անհրաժեշտ, որն, այսօր, ցավոք չեմ տեսնում։

- Պարոն Առուստամյան, այս օրերին հանրության մի զանգված արցախցիներին մեղադրում են , որ հեշտությամբ լքեցին իրենց հայրենիքը, ինչո՞ւ ընդամենը մեկ օր դիմագրավեցի՞ք։ Դուք, որպես այդ ամենի միջով անցած արցախցի, ինչպես կմեկնաբանեք, ինչո՞ւ այդքան զենքեր ունենալով ընդամենը մեկ օր դիմագրավեցիք։

- Նախ մենք ունեինք ՊԲ, որն էլ պարտավոր էր կազմակերպել Արցախի սահմանները պահպաննելու գործողությունները, այսինքն քաղաքացիական անձանց ներքաշել մեկօրյա պատերազմի մեջ եւ ողջ պատասխանատվությունը գցել հետագայում քաղաքացիական անձանց վրա՝ մեղմ ասած, արդար չէ։ Իսկ բանակի կարգուկանոնի, ժամանակակից միջոցներով սպառազինման եւ համալրելու ողջ պատասխանատվությունը կրում էր քաղաքական իշխանություն ու ՊԲ-ն։ Այսինքն, առնվազն ազնիվ չէ այս մեղքը բարդել քաղաքացիական անձանց վրա։

Ինչ մնում է բուն պատերազմի օրվան, ապա քաղաքացիական անձանցից շատ-շատերը լավագույն ցանկության դեպքում անգան չէինք կարող ներգրավվել պատերազմական գործողություններին, որովհետեւ չունեինք զենք, զինամթերք, որպեսզի գոնե մեր սեփական ընտանիքներն ու անձնական անվտանգությունը պաշտպանեինք։ Մենք մեր հայրենիքը բռնի լքեցինք, որովհետեւ չկար քաղաքական էլիտայի պատասխանատվությունը սեփական ժողովրդի նկատմամբ, ոչ ոք չէր զբաղվում ժողովրդով, քաոս էր բառի բուն ու ուղիղ իմաստով, յուրաքանչյուրը ինքն էր իր անվտանգությունը փորձում ապահովվել՝ ջանքեր չխնայելով մեկ ժամ շուտ դուրս գալ այդ դժոխային քաոսից։

- Այս համատեքստում շատ է խոսվում, որ բուն Ստեփանակերտի վրա կրակոցներ չկային, կամ գրեթե չկային, եւ հնարավոր էր գոնե Ստեփանակերտը հայկական պահել այնտեղ մնալով։ Ի՞նչ կասեք այս մասին։

- Հնարավոր է նաեւ Շուշին ու Հադրութն էլ պահել, անհրաժեշտ էր փաթեթեային լուծումներ տալ, եթե լիներ քաղաքական պատասխանատվությունը գուցե այո, հնարավոր լիներ փրկել ե՛ւ Ստեփանակերտը ե՛ւ առհասարակ Արցախն ամբողջությամբ, եթե 25-30 տարի մենք եւս կարողանայինք Ադրբեջանին զուգահեռ զինվել։ Ստեփանակերտը հայկական պահելով եւ Ադրբեջանի դրոշի տակ մնալով ես դեռ մեկ տարի առաջ եմ նկարագրել, թե ինչ վիճակում կլիներ արցախցին։ Կանայք ծննդատներում կկորցնեին իրենց նորածիններին, իսկ տղամարդիկ՝ ամենատարբեր սադրանքների միջոցով ամեն օր կհայտնվեինք Բաքվի բերդերում։ Ըստ այդմ ես ոչ մի կերպ հնարավոր չեմ համարում, որ արցախահայությունը կարող է ապրել Ադրբեջանի դրոշի տակ, եթե Արցախը որեւէ երկրի կազմում կարող էր հայտնվել, դա միայն ու միայն ՀՀ-ի կազմում էր հնարավոր, որպեսզի արցախցին էլ շարունակեր ապրել։

www.iravunk.com


դեպի ետ