
3 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԿՏԱՆ, ԿԽԵԼՈՔԱՆԱՆ, ՀՈՂԵՐԸ ԿՀԱՆՁՆԵՆ, 2020-ԻՆ ԱՍԵԼ Է ՆԻԿՈԼԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԸ․ Ալեն Ղևոնդյան (տեսանյութ)
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը․
«Դատելով նրանից, թե ինչ ճանապարհներ ու բունկերներ է կառուցել Ադրբեջանը վերջին 1,5-2 տարում, հասկանալի է դառնում, որ Բաքուն պատրաստվում է պատերազմի։ Փորձելու են առավելագույնը քամել Հայաստանից, ստանալ մինչև վերջ, մինչև Երևան։
Արցախում վերջին դիվերսիան մի քանի հասցեատեր ուներ՝ հայ հանրույթը, ռուս խաղաղապահները և Հայաստանի իշխանությունները։ Ուղերձն այն էր, որ եթե օպերատիվ չստորագրեք խաղաղության պայմանագիրը, ապա այսպիսի մեթոդներով ենք հասնելու մեր ուզածին։ Իմանալով հանդերձ ադրբեջանական լայնածավալ հարձակման վտանգի մասին, իշխանությունը ոչինչ չի անում պատրաստվելու, դիրքերն ամրակայելու համար։ Էսկալացիան այն գինն է, որին պիտի գնա Փաշինյանը, Հայաստանի սահմանները, ցավոք, փոխվելու են։ Փաշինյանը շարժվում է մեր ուժը մեր թուլությունն է կոնցեպտով, որի հեղինակը ինքը չէ, իր ավագ հայրերն են»,- նշել է քաղաքագետ։
Ղևոնդյանի բնորոշմամբ մենք հիմա կանգնած ենք վատի, ահավոր վատի ու ցեղասպանության ընտրության օրակարգի առջև։ Գտնվում ենք ահավոր վատի ու ցեղասպանության սահմանին։ Իսկ խաղաղության պայմանագիրը գերեզմանաքար է լինելու Հայաստանի համար։
Հարցազույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
դեպի ետ