
ՀԻՍՏԵՐԻԱ ԿԻԵՎՈՒՄ. ԻՐԱՆԸ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ` ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կիևում իսկական հիստերիա են սարքել, կապված Ռուսաստանին` Ուկրաինային հարվածելու համար բալիստիկ հրթիռներ տրամադրելու Իրանի ծրագրերի հետ:
Մասնավորապես, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ «դրանք կօգտագործվեն Եվրոպայում պատերազմի համար»։
«Չարի առանցքը ձևավորվել է: Իրանը ծրագրում է հարյուրավոր բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին՝ իմանալով, որ դրանք օգտագործվում են Եվրոպայում պատերազմի համար: Ռուսաստանն էլ Իրանին օգնում է ռազմական (միջուկային) տեխնոլոգիաներով, որպեսզի հրկիզվի Մերձավոր Արևելքը»,- ասել է Պոդոլյակը։
դեպի ետ