• am
  • ru
  • en
Версия для печати
16.11.2022

ԻՆՖՈՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԽՈՒՆՏԱՆ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՈՍՈԽԻՆ

   

Ֆեյսբուքը, իր բոլոր վատ կողմերով հանդերձ, մի օգտակար հատկություն ունի` հիշեցնում է, թե ինչ գրառում ես արել այդ օրը մեկ, երկու և ավել տարի առաջ: Եվ ահա Ցուկերբերգ Ֆեյսբուքիչը բերեց իմ մեկ տարվա վաղեմության գրառումը. «Թշնամու ամենամեծ հենակետը Երևանի կենտրոնում է՝ Հանրապետության հրապարակում»: Փաստորեն մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել...

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՐՈՀ` ՀՕԳՈՒՏ ԹՈՒՐՔԻ

Այն, որ Հ1-ով կապիտուլյանտի ինքնահարցազրույցը, բացի տիեզերական ստերից, ծառայում էր ադրբեջանաթուրքական նարատիվների առաջխաղացմանը, շատ է ասվել: Դրա մասնակի «հերձումը» ներկայացրել էինք նախորդ համարում, և դրան մնում է հավելել թերևս այս տարօրինակ գաղափարը` «Ինչո՞ւ մինչև հիմա չենք բարձրաձայնում, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է»: Օրինակ, կարո՞ղ եք պատկերացնել Ճապոնիայի որևէ վարչապետի, որ ասի. «Ինչո՞ւ մինչև հիմա չենք բարձրաձայնում, որ Կուրիլյան կղզիները ՌԴ-ի կազմում է»: Կամ` կիպրոսցի հույն գործչի, որ այդպես արտահայտվի Թուրքիայի զավթած Հյուսիսային Կիպրոսի մասին... օրինակներն անչափ շատ են աշխարհով մեկ, պարզապես այլոց չի վիճակվել ունենալ Նիկոլ և ՔՊ:

Եվ դա այն պայմաններում, երբ ռազմական փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Ադրբեջանի տեղեկատվական ճակատում Հայաստանի նկատմամբ բառապաշարը սրվում է: Թե այս հանգամանքը ինչքանով է կապված առաջնագծում սպասվող նոր զարգացումների հետ, դժվար է միանշա-նակ ասել, սակայն այն, որ սա Հայաստանի դեմ նոր շանտաժի այս փուլի մեկնարկ է՝ միանշանակ է: Որքան, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կուլմինացիան մոտենում է, այնքան իրադարձություն-ներն առավել անկանխատեսելի ընթացք են ստանում»: Եվ այդ պայմաններում խունտայի ձեռքն ընկած պե-տական ռեսուրսը քիչ է, որ չի պատասխանում թշնամուն հակահարված տալու համար, մի բան էլ խանգարում է մեր փորձա-գետների և ընդդիմադիրների ջանքերին: Փաստորեն, ՀՀ քաղաքացիների հավաքական մտահոգությունն արտահայտող գործիչները ոչ միայն կռվում են և՛ իրենց, և՛ պետական ռեսուրսի փոխարեն, այլև ստիպված են չեզոքացնել թրքահպատակ խունտայի գրոհները:

Armenian info բլոգի դիտարկմամբ` «Ֆեյսբուքից» «Թվիթեր» չված Նիկոլը վերջին գրառմամբ արձանագրել է, թե ինչ-պես է Ադրբեջանը, որ Արցախի հայերին իր քաղաքացիներն է կոչում, կրակում նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գրանցվել է սպանության փորձի 54 դեպք, սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել 16-ը: Արդյո՞ք սա է ադրբեջանական կողմի՝ «ԼՂ հարցը լուծված է» նարատիվի կյանքի կոչումը»,- հայտնել է «վիճակագիր» Նիկոլը: Բլոգը հարցադրում է. «Ենթադրենք՝ Ադրբեջանը մտավ ու ցեղասպանեց արցախահայությանը, էլի Նիկոլը վիճակագրությո՞ւն է հրապարակելու՝ մուննաթ գալով օտարների վրա, թե՞ վերջապես քրտնած հետույքը շարժելու է՝ կյանքի նշաններ ցույց տալով»:

Սակայն կապիտուլյանտը «կյանքի նշաններ» ցույց է տալիս միայն եթե մի բան սպառնում է անձամբ իր աթոռին: Նա «կյանքի նշաններ» ցույց չի տալիս նաև պոզիտիվ իրադարձությունների դեպքում: Օրինակ` Ֆրանսիայի Սենատի գրեթե միաձայն բանաձևը: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի ԱԳՆ-ն արդեն հայտնել են իրենց երախտա-գիտությունը, սակայն թրքահարճ ՔՊ-ի «գլոբուսի» վրա կարծես թե Ֆրանսիա չկա, թեև Նիկոլը ամսի 19-ին պիտի հանդիպի Մակրոնի հետ:

Սենատի կողմից ընդունված բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հա-յաստանի և Արցախի նկատմամբ: Փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով: Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը:

...Եվ լիքը այլ հաճելի բաներ, որոնք Արցախի, ՀՀ իշխանության և սփյուռքի քրտնաջան աշխատանքի դեպքում կարող են դառնալ ուժգին հարված Բաքվի արյունոտ մռթին: Սակայն ՀՀ իշխանությունն այդ գործընթացում բացակայող, անգամ խոչընդոտող միավոր է:

ԻՆՉՈՒ ՀՀԿ-Ն ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Ֆեյսբուքը նաև հիշեցրեց, որ 2018-ին կառավարության ընդլայնված նիստին Ալիևը գլուխ է գովացել, որ մեծ ներդրում է ունեցել «թավշիստների» հաղթանակի և Սերժ Սարգսյանի հեռացման գործում: Դե, Ալիևը չի ստում, Նիկոլը իրենց խամաճիկն է: Պատկերացնում եք, չէ՞ ինչ գործունեություն կծավալվեր Ֆրանսիայի Սենատի բանաձևի շուրջ, և ինչ առաջընթաց կարձանագրվեր, եթե պետության գլուխ լիներ Սերժ Սարգսյանն իր թիմով: Իսկ սրանք ընդունակ են միայն սրիկայության: Մամուլն արդեն գրել է, որ խունտան կատաղությունից փրփրել է «Իշխանություն 2» ֆիլմի ցուցադրության փաստից, և ասում են, որ սրանք փնտրում են ֆիլմի ստեղծողների վրա քրեական գործեր կարելու ուղիներ:

Պետական արտաքին քաղաքական ջանքերի վակուումի պայմաններում էլ ընդդիմությունը վերադարձավ ԱԺ: Էդուարդ Շարմազանովը փաստում է, որ նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ի վերադարձն արդարացված է. «Ինչու՞ են հանրապետականները վերադառնում խորհրդարան:

Ակնհայտ է՝ կա նոր իրողություն:

Փաստ է, որ 1,5 ամիս տեւած ակտիվ փողոցային պայքարն իր վերջնական նպատակին չի հասել:

Իսկ նպատակը՝ Նիկոլի հեռացումն էր:

Հանրապետականի նպատակը մնացել է նույնը, բայց փողոցային պայքարի ոչ լիարժեք ակտիվության պայմաններում հրաժարվել խորհրդարանական գործիքակազմից (վերահսկողությունից, խորհրդարանա-կան դիվանագիտության ընձեռած հնարավորություններից) առնվազն տարակուսելի կլիներ:

Միջազգային ակտորները պետք է լսեն ազգային ու պետական շահ սպասարկող փաստարկված խոսք:

Նիկոլիստական ռեժիմը դա ոչ կարող է ու ոչ էլ ցանկանում է անել:

Ու եթե հանրահավաքների ժամանակ այդ խոսքը հնչում էր հարթակից, ապա հիմա այն չհնչեցնելը խորհրդարանական դիվանագիտության խողովակներով հավասարազոր կլինի հանձնվելուն:

...ՀՀԿ բոլոր պատգամավորները ապացուցել են, որ եղել են ու կան պայքարի առաջնագծում: Այսօր, երբ պայքարի խրամատը անցնում է նաեւ խորհրդարանական վերահսկողության ու դիվանագիտության ճակատով՝ հանրապետական պատգամավորները կլինեն այնտեղ»:

Նաև Նարեկ Սամսոնյանը տրամաբանական առարկություն է ներկակացնում բոլոր այն տնայնաբույծ ամենագետիկնե-րին, ովքեր ոչինչ չանելով, բերանը ծռելով ասում են` վերադառնում են, որ ի՞նչ անեն... Եթե խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում փողոցով իրականացնել իշխանափոխություն, ապա ԱԺ-ի բոյկոտը դառնում է ինքնանպատակ և ա-վելին` այն շարունակելու դեպքում ընդդիմությունը, չանելով իշխանափոխություն, զրկվում է մանդատներից: Մանդատներից զրկվելուց հետո խորհրդարանական ընդդիմությանը փոխարինելու են գալիս (արտահերթ ընտրությունների միջո-ցով) արամսարգսյաններն ու արմանբաբաջանյանները և նման այլ քաղաքական թափոնները: Արդեն արտախորհրդարանական դարձած ներկայիս ընդդիմությունը դրանից հետո նորից չի կարողանում փողոցով իշխանափոխություն անել, բայց արդեն ԱԺ-ում և՛ նոր, ըստ էության գրպանային ընդդիմությունը, և՛ իշխանությունը կողմ են լինում ադրբեջանաթուրքական քիրվայությանը և դեպի նոր ցեղասպանություն տանող «խաղաղության օրակարգին»:

Այնպես որ, ազնիվ կույսի կեցվածք որդեգրած «ընդդիմության ընդդիմություն» խաղացողները լավ էլ գիտակցված, ինֆոպատերազմում նպաստում են Նիկոլին, հետևաբար` ոսոխին: Իսկ եթե չեն գիտակցում` ավելի վատ... Չե՞ք օգնում` գոնե մի՛ խանգարեք, և առաջնորդվեք «Shut up» կամ «Заткнитесь» բանաձևով` ձեր ճաշակին համապատասխան...

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ