
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՍՈՎ ԿԱ, ԼՈԶՈՒՆԳՆԵՐԸ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ․ Տիգրան Թորոսյան (տեսանյութ)
2018-ից սկսած արվել է ամեն ինչ խափանելու համար արցախյան բանակցային գործընթացը։ Անգամ փաստաթղթերն էին փորձում կեղծել։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։
Նրա խոսքով, խնդիրը Հայաստան-Ադրբեջան դաշտ բերելը Ադրբեջանի վաղեմի երազանքն էր, որն այսօր իրականություն է դարձել։ Հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, Թորոսյանը լուրջ վտանգ է տեսնում Մինսկի խմբի համանխագահության հետագա գործունեության առումով։
Խոսելով իշխանությունների հռչակած խաղաղության դարաշրջանի մասին, ԱԺ նախկին նախագահը նշել է, որ խաղաղությունը ուժեղի պարտադրանքն է և ագրեսորին կարող ես խաղաղություն պարտադրել միայն այն դեպքում, երբ հաղթում ես նրան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
դեպի ետ