
ԿԱՐՈՂ ԵՆՔ ՎԱՆԱՁՈՐԸ ՆՈՐ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ ՍԱՐՔԵԼ. Ռոբերտ Քոչարյան
Գիտեմ, որ Վանաձորում բավական խնդրահարույց է եւ արդյունաբերական հզորությունների աշխատեցնելու, աշխատեղերի առումով, նաեւս ոցիալական վիճակը բարվոք չէ, բայց նաեւ վստահ եմ, որ կարող ենք ամեն ինչ եւս մեկ անգամ տեղից շարժել, կարող ենք Վանաձորը նոր շինհրապարակ սարքել. Այդ ներուժը, այդ ծրագրերը կան, եւ դա հնարավոր չէ անել առանց ձեզ: Այս մասին, մայիսի 28-ին, վանաձորցիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Ես գիտեմ նաեւ, որ մեծ պատասխանատվության տակ եմ մտնում, քանի որ այս վիճակում մտնել պատասխանատվության տակ եւ արդյունք ցույց չտալը ինձ համար կնշանակի ամբողջ կենսագրության վրա մի մեծ խաչ քաշել: Երբ դու հաջողված, լուրջ ցուցանիշներ ցույց տված նախագահ ես, չեմպիոնական տիտղոսն ունես, նոր բեռի տակ մտնել եւ երկիրը առաջ չքաշելը կնշանակի ձախողում: Ես մտնում եմ այս բեռի տակ այն պայմանով, որ մենակ չեմ, կա հզոր թիմ, արհեստավարժների թիմ, որը միավորվել է «Հայաստան» դաշինքի տանիքի տակ, կան մեզ հետ համատեղ այս դաշինքը ձեւավորված կուսակցություններ, եւ կաք դուք, որոնց վրա հենվելով կարող ենք ինչ-որ բանի հասնել»,-ասաց Քոչարյանը:
Նա հիշեց, որ առաջին անգամ Վանաձոր այցելել է 1997-ին, երբ վարչապետ էր. «Ընդհանրապես պատկերացում չունեի, թե ինչպես պետք է շտկեմ իրավիճակը: Հայաստանը տնտեսությունը նույնիսկ չգիտեի: Ղարաբաղը լավ գիտեի, բայց Ղարաբաղից նոր եկել էի Հայաստան, մարդկանց լավ չէի ճանաչում: Այդ ժամանակ Հայաստանի բյուջեն եղել է ընդամենը 300 մլն դոլար: Զրո շինարարություն աղետի գոտում: ՀԲ-ի աջակցությամբ 1-2 շենք էին կառուցում առանց դուռ ու լուսամուտի:
Չգիտեինք, թե ինչպես պետք է վիճակը շտկենք, բայց արել ենք: Բեռի տակ ենք մտել եւ արչել ենք հնարավորը: Մենք աճել ենք տարեկան 10,5 տոկոսով, անցած տարի անկում ենք ունեցել 7,5 տոկոս: Հիմա լրիվ ուրիշ վիճակ է, եւ ծրագրեր ունենք, եւ հզոր թիմ ունենք: Հիմա իմ հավատը, որ ի վիճակի ենք լինելու տնտեսության ոլորտում էական առաջխաղացում գրանցել, 100 տոկոսանոց է: Մենք վաղը երեւի ծրագրի պրեզենտացիան կունենանք Երեւանում»,– ասաց Քոչարյանը:
դեպի ետ