
ԿՐՈՆՆԵՐԻ ՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔՆԵՐՆ ԷԼ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՍՊԱՍԱՐԿՈՂԻ ՁԵՌՔԵՐԸ ԼԻՆԵՆ ՏԱՔ ԵՎ ՄԱՔՈՒՐ. ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ 20 ՀԶՈՐ ՄՏՔԵՐԸ, ՈՐ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱ ՈՒ ՍՈՎՈՐԻ ԱՄԵՆ ՀԱՅ
Հայ ազգային-քաղաքական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհն իր հակասական կերպարով միշտ էլ մնացել է պատմության հորձանուտի քննարկումների կիզակետում, սակայն նրա ավանդն ուրանալն անընդունելի կլինի յուրաքանչյուրիս կողմից։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 20 հզոր մտքերին, որ պետք է կարդա ու սովորի ամեն հայ։
1. Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:
2. Չի կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
3. Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:
4. Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնո՞ւմ ես․ դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
5. Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:
6. Ուժն է ծնում իրավունք:
7. Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա:
8. Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքուր:
9. Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական մշակույթի զարգացման ձևով:
10. Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:
11. Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ:
12. Մահ չկա, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:
13. Ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել:
14. Մի ժողովուրդ` մի ընտանիք:
15. Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանում:
16. Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է:
17. Իմ հոգին զույգ հենարաններ ունի` Աստված և հայրենիք:
18. Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
19. Միայն ազնիվն է զորավոր:
20. Ամեն հայ դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ:
դեպի ետ