
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կարեն Վերանյան«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
Հետազոտությունը նվիրված է վերջին տասնամյակում հարավկովկասյան տարածաշրջանի երկրների գիտության ոլորտին առնչվող քանակական վիճակագրության համեմատական վերլուծությանը։ Առկա տեղեկատվությունը հիմնվում է գերազանցապես հարավկովկասյան երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների վրա։ Ժամանակագրական տեսանկյունից ուսումնասիրությունը բաժանվում է երկու հիմնական մասերի. առաջին հատվածում տեղ են գտել 2002-2007թթ. ժամանակահատվածին վերաբերող վիճակագրական տվյալները, իսկ երկրորդ մասը վերաբերում է գլխավորապես վերջին տարիներին (2009-2013թթ.) արձանագրված տեղեկատվությանը։
Ուսումնասիրության նման ժամանակագրական տարանջատման նպատակահարմարությունը պայմանավորված է առկա տեղեկատվության անլիարժեքությամբ։ Խնդիրն այն է, որ ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում գրեթե հիմնովին բացակայում են գիտությանը վերաբերող վիճակագրական տվյալները։ Ի դեպ, սա նոր միտում է և դրսևորվել է հատկապես վերջին 3-4 տարիներին, քանզի նախկինում ևս մեր իրականացրած նմանատիպ ուսումնասիրություններում կրկին օգտվել ենք Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում զետեղված համապատասխան տեղեկատվությունից։ Մնում է միայն ենթադրել, որ այս միտումը, թերևս, պայմանավորված է Վրաստանի՝ եվրաինտեգրման և այս ուղղությամբ տարվող բարեփոխումների գործընթացով։ Միևնույն ժամանակ, չպետք է բացառել, որ Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում գիտության ոլորտին վերաբերող տեղեկատվության բացակայությունը խոսում է կա՛մ տվյալ ոլորտի թերի գործունակության, կա՛մ պետական մակարդակով այն համարժեք չարժևորելու, կա՛մ էլ արձանագրվող «չարդարացված» ցուցանիշների մասին։
Նկատենք, որ ներկայում Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում առկա են այլ ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, օրինակ՝ կրթության ոլորտինը, սակայն բացակայում է գիտությանն առնչվող վիճակագրական տեղեկատվությունը։ Լավագույն դեպքում, «Կրթություն և մշակույթ» բաժնում տվյալներ կան սոսկ բուհական համակարգում դասախոսա-պրոֆեսորական կազմի թվաքանակի վերաբերյալ։ Մենք, բարեբախտաբար, իրականացրել և պահպանել ենք նմանատիպ հետազոտությունները, որտեղ առկա են Հարավային Կովկասի երկրների, այդ թվում և Վրաստանի՝ 2002-2007թթ. գիտության վերաբերյալ համեմատական վիճակագրական տվյալները։ Ուստի, հետազոտությունում առանձնացված երկրների վերաբերյալ ամբողջական պատկեր և համեմատելի տեղեկատվություն ներկայացնելու առումով նպատակահարմար ենք համարել ներառել նշյալ ժամանակահատվածին վերաբերող վիճակագրական տվյալները ևս։
Սույն վիճակագրությունը լուսաբանում է զուտ քանակական վերլուծության հարցերը և ամենևին էլ չի արտացոլում նշյալ երկրներում գիտության որակական առանձնահատկությունները։ Նշյալ երկրների գիտության ոլորտի որակական վերլուծությունն առանձին և խոր ուսումնասիրության թեմա է, ինչը չի մտնում սույն վերլուծության բովանդակային շրջանակի մեջ։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]