ԱՄՆ ֆինանսական աջակցությունը հարավային Կովկասին Վիճակագրական վերլուծություն

«Ազատության աջակցման մասին» ակտը
1992թ. ապրիլի 1-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց այսպես կոչված «Ազատության աջակցման մասին» ակտը (“Freedom support act”), որտեղ հստակորեն սահմանվում էր Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը հետխորհրդային պետությունների նկատմամբ։ Փաստաթղթում մասնավորապես նշվում էր. «Խորհրդային Միության փլուզումը ԱՄՆ ղեկավարությանը հնարավորություն է ընձեռում տարածել ժողովրդավարության սկզբունքներն ու ազատության չափանիշները Ռուսաստանի ու Եվրասիայի տարածքներում՝ տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացնելով տնտեսական գործարքներ ու ներդրումներ»։ Ըստ ծրագրի, պաշտոնական Վաշինգտոնը հետխորհրդային երկրների համար նախատեսում էր հատկացնել հումանիտար օգնություն՝ ապահովելով հետխորհրդային պետությունների բնակչությանը սննդով ու դեղորայքով, ստեղծել ազատ շուկայական տնտեսություն, զարգացնել հետխորհրդային պետությունների մասնավոր սեկտորը։ Ստորև ներկայացված են այդ օգնության վիճակագրական տվյալները։
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, 1996-2001թթ. ընկած ժամանակահատվածում Ադրբեջանին հատկացված ամերիկյան կառավարական աջակցության ցուցանիշները, որպես կանոն, զգալիորեն զիջել են հարավկովկասյան մյուս երկու հանրապետությունների արձանագրած արդյունքներին։ Սա գերազանցապես պայմանավորված է 1992թ. հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված «Ազատության աջակցման մասին» ակտի 907-րդ հոդվածի կիրառմամբ։ Որոշումը հաստատում է, որ Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սահմանել է տրանսպորտային շրջափակում, ուստի արգելում է Ադրբեջանին տրամադրել ուղղակի կառավարական օգնություն՝ ներառյալ ռազմական ոլորտը։ 907-րդ հոդվածում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի կողմից «Հարավային Կովկասի հայկական համայնքների» դեմ ամերիկյան օգնության օգտագործումն անթույլատրելի է։
Ելնելով ԱՊՀ տարածքում և մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանում ունեցած քաղաքական, ռազմավարական և տնտեսական նշանակության շահերից՝ պաշտոնական Վաշինգտոնը, այնուհանդերձ, փորձում է շրջանցել 907-րդ հոդվածը և Ադրբեջանին հատկացնում է հումանիտար ու կառավարման «առաքելության» օգնություն։ 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո իրավիճակը որոշակիորեն փոխվեց (դա երևում է նաև վիճակագրական ցուցանիշներից դատելով)։ Մասնավորապես Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն իր լիակատար աջակցությունը հայտնեց Աֆղանստանի դեմ ամերիկյան օդային հարվածներին, դեռ ավելին, նա առաջարկեց Վաշինգտոնին օգտագործել իր երկրի օդային տարածքը` դեպի Կենտրոնական Ասիա զորքերի փոխադրման նպատակով։ Արդյունքում պաշտոնական Վաշինգտոնը որոշակիորեն «վերանայեց» իր հարավկովկասյան քաղաքականությունը. 2002թ. հունվարին ԱՄՆ Կոնգրեսում կրկին քննարկման առարկա դարձավ 907-րդ հոդվածը, որի պահպանմանը կողմ քվեարկեցին 53, դեմ՝ 45 սենատորներ։ Այնուհանդերձ, ԱՄՆ նախագահ Ջ.Բուշը 2002թ. հունվարի 25-ին ոչ թե վերացրեց, այլ ուղղակի դադարեցրեց 907-րդ հոդվածը մեկ տարի ժամանակով, իսկ 2004թ. սկզբին երկարաձգեց 907-րդ հոդվածի պատժամիջոցի դադարեցման մասին հրամանը` հիմնավորելով իր որոշումը միջազգային ահաբեկչության պատերազմով, Ադրբեջանի սահմանների պահպանությամբ և որ պատժամիջոցի դադարեցումը «չի խզի ու չի սառեցնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերման աշխատանքները, իսկ տրամադրվող օգնությունը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակների համար»։
Պաշտոնական Վաշինգտոնը ֆինանսական ծրագրեր է իրականացնում նաև Լեռնային Ղարաբաղում։ Միջոցները հիմնականում հատկացվում են հումանիտար առաքելությամբ։ 2002թ. կեսերին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացվող ֆինանսական աջակցության ծրագիրը՝ կազմելով $19.8 մլն հումանիտար օգնություն։ Ծրագրի միջոցներն ուղղվելու էին ոչ թե այն ոլորտներին, որոնք նպաստում են Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացմանը, այլ ներդրվելու էին հանրապետության տների վերակառուցման, բնակչության առողջական վիճակի բարելավման, ջրմուղ ցանցի արդիականացման ոլորտներում։ Իսկ 2004թ. նոյեմբերի վերջին ԱՄՆ Սենատի կողմից «Արտաքին աջակցման մասին» ամենամյա օրենքի շրջանակներում 2005թ. նախատեսվում էր ԼՂՀ-ին հատկացնել և՛ս $3 մլն հումանիտար օգնություն։
Նկատառումներ
«Արտաքին ռազմական աջակցություն» ծրագիրը նախատեսում է ՆԱՏՕ-ին նոր անդամակցած պետությունների՝ կազմակերպությանը ներգրավմանն ու ինտեգրմանը, նպաստում այն երկրներին, որոնք ձգտում են անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչպես նաև աջակցություն ցուցաբերում Աֆղանստանում և Իրաքում գտնվող կոալիցիոն այլ գործընկերներին։ Բացի այդ, ռազմական ծրագրի ֆինանսական միջոցներն ուղղվում են այդ թվում և Կենտրոնական Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (Partnership for Peace) ծրագրի շրջանակներում՝ նպաստելով այդ պետությունների պաշտպանական բարեփոխումներին, ՆԱՏՕ-ին անդամակցության, գործընկերության և անհատական համագործակցության ծրագրերի իրականացման հարցերում։
Ուսուցում և զինում ծրագիրը Եվրոպայում և Եվրասիայում ԱՄՆ ռազմավարական շահերի առաջմղման հիմնական միջոցներից մեկն է, որը նախատեսում է մի շարք ռազմական միջոցառումներ, ինչպես, օրինակ, ռազմական պրոֆեսիոնալիզմի ապահովում, խաղաղապահ զորամիավորումների վերապատրաստում, հակաահաբեկչության դեմ պայքար և այլն։
Հապավումներ, անգլ.
PKO - Peacekeeping Operations
IMET -International Military Education Training
FMF - Foreign Military Financing
NADR - Nonproliferation, Anti-terrorism, Demining, and Related Programs
NADR-EXBS - Export Control and Related Border Security Assistance (EXBS) program funded through the Nonproliferation, Anti-terrorism, Demining, and Related Programs-NADR
NADR-ATA - Anti-Terrorism Assistance
NADR-HD - Humanitarian Demining Program
NADR-SA/LW - Small Arms and Light Weapons
P.L. 480 Title II - Public Law 480, Food For Peace Program
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]