Իրան–Վրաստան գազամուղի շուրջ

2006թ. հունվարի վերջին սկսված իրանական գազի մատակարարումները Վրաստան, ռուս-վրացական հայտնի «գազային վեճերի» առկայությամբ, Թեհրանի էներգետիկ ռազմավարության խորքային կերպափոխման ազդանշան հանդիսացան:
Չնայած Ռուսաստանի և Իրանի` որպես երկու խոշորագույն գազային հսկաների (պաշարներով` համապատասխանաբար առաջին ու երկրորդ տեղերը աշխարհում) օբյեկտիվ մրցակցությանը, Թեհրանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի «էներգետիկ» երկխոսությունը կողմերին միշտ բերել է փոխշահավետ արդյունքներ. նրանք գլոբալ էներգետիկայի առանցքային հարցերում հանգել են ակտիվ համագործակցության հաստատման անհրաժեշտությանը, համաձայնեցրել իրենց դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային գազի շուկաներում, հանդես եկել սուր մրցակցությունից հրաժարման, էներգետիկ համագործակցության փոխշահավետ բազայի կառուցման օգտին:
Այնուամենայնիվ, աշխարհատնտեսական ու աշխարհագրական գործոնների ուժի մեջ մտնելու դեպքում գազային հոսքերի ռուսական և իրանական երթուղիները Մոսկվային ու Թեհրանին անխուսափելիորեն կհանգեցնեն մրցակցության: Գազի սպառման երկու խոշորագույն շուկաները` րոպան ու Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (ԱԽՏ), երկու երկրների համար էլ առաջնային նշանակություն ունեն: ԱԽՏ-ում դեռ չափազանց վաղ է խոսել Իրանի և Ռուսաստանի հնարավոր մրցակցության մասին. մշակման ընթացքում գտնվող Իրան-Պակիստան–Հնդկաստան գազամուղի նախագիծը, որը կարող է դառնալ ԱԽՏ-ում Թեհրանի բազմահամալիր գազային ռազմավարության իրագործման առաջին փուլը, կարող է իրականացվել 2010թ. ոչ շուտ, իսկ Ռուսաստանը նոր միայն ձեռնամուխ է եղել արևելաասիական ուղղությամբ իր գազային հոսքերի բաշխման (դիվերսիֆիկացման) հնարավորությունների ուսումնասիրմանը: րոպայում Ռուսաստանի և Իրանի մրցակցային դիմակայությանը պետք է սպասել ավելի շուտ: Փաստորեն, այսօր այդ մրցակցության առաջին ծիլերը կարող ենք տեսնել Թուրքիայում, որտեղ մատակարարվում է ինչպես իրանական (Իրան–Թուրքիա գազամուղ), այնպես էլ ռուսական («Երկնագույն հոսք» գազամուղ) գազը: Բացի այդ, Թեհրանն արդեն իսկ Բուլղարիայի ու Լեհաստանի հետ վարում է աշխույժ «էներգետիկ» երկխոսություն` այդ պետությունների վրայով Արևմտյան րոպայի երկրներ իրանական գազի տարանցումը կազմակերպելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի (ներառյալ Կասպյան) տարածաշրջաններին, ապա Ռուսաստանի և Իրանի էներգետիկ հետաքրքրություններն այստեղ արդեն այսօր են հատվում: եթե մինչև այժմ, շնորհիվ վստահելի քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, կողմերին հաջողվում էր գտնել էներգետիկ խնդիրների փոխզիջումային լուծումներ (օրինակ` Տաջիկստանում Սանգդտուդինի ՀԷԿ-ի առաջին և երկրորդ բլոկների շինարարության առաջնահերթությունների սահմանափակում, Ռուսաստան–Իրան– Ադրբեջան ձևաչափով եռակողմ էներգետիկ համագործակցության հաստատում, «Իրան-Հայաստան» գազամուղի նախագծին ռուսական կողմի միացում), ապա Վրաստան իրանական գազի մատակարարման հետ կապված ներկայիս կացությունն առնվազն տարօրինակ է երևում:
Տվյալ իրավիճակում Թեհրանում առաջին պլան են մղել վերնախավի տնտեսական շահերը, թեև այդ քայլում, անշուշտ, կա ավելի խոր աշխարհաքաղաքական ենթատեքստ: Ընդառաջելով վրացական ղեկավարությանը (որին, ի դեպ, Թեհրանը բազմիցս խարանել է և համարել ՆԱՏՕ-ամետ)` Իրանի քաղաքական ղեկավարությունը հաշվարկել է ոչ միայն ամրապնդել իր տնտեսական դիրքերն Անդրկովկասում, այլև այդ հարևան ռազմավարական տարածաշրջանում ընդլայնել քաղաքական ազդեցությունը: Օգտվելով ռուսական գազի մատակարարման խաթարումների հետևանքով Անդրկովկասի էներգետիկ դաշտում բացված «ճեղքվածքից»` իրանցիներն անմիջապես շտապեցին զբաղեցնել այդ «խորշը»` Վրաստանին երաշխավորելով «երկնագույն վառելիքի» անխափան մատակարարում:
Հատկանշական է, որ Թեհրանի կողմից իրանա-վրացական էներգետիկ համագործակցության հաստատման հնարավորությունների նախնական ստուգումը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ, երբ երկու այլ` «Իրան–Հայաստան» և «Իրան–Նախիջևան» գազամուղների կառուցմանը զուգահեռ, առանց ավելորդ ցուցադրության, Թեհրանի ու Թբիլիսիի միջև անցկացվեցին փորձագիտական բանակցություններ: Այն ժամանակ Իրան-Վրաստան գազամուղի նախագիծը ներկայացվում էր բացառապես տեսական մակարդակով` որպես մի ինչ-որ երկարաժամկետ ծրագիր, որին հազիվ թե վիճակված լինի իրականանալու:
Իրանա-վրացական գազամուղի նախագիծն առավել իրական ուրվագծեր ստացավ 2004-2005թթ.: 2004թ. ամռանը Թեհրան Վրաստանի էներգետիկայի նախարարի կատարած այցի արդյունքում կողմերն այդ երկիր Ադրբեջանի վրայով իրանական գազի տարանցիկ առաքումների շուրջ ձեռք բերեցին սկզբունքային պայմանավորվածություն: Սակայն նախագիծն այն ժամանակ էլ բախվեց մի շարք ֆինանսական ու տեխնիկական բարդությունների. վրացիներին հարկավոր էր իրենց տարածքում` մինչև Ադրբեջանի սահմանը վերականգնել խողովակաշարը: Ներգրավելով ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ` նրանք այդ նպատակով օգտագործեցին Իրանի տրամադրած 2,5 մլն դոլար դրամաշնորհը (համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2004թ. Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Իրան կատարած այցի ընթացքում): Փորձագետների գնահատմամբ, վերանորոգման ենթակա Վրաստան–Ադրբեջան գազամուղի թողունակությունը կարող է տարեկան կազմել 800 մլն խմ, սակայն հեռանկարում այն հնարավոր է հասցնել մինչև 3-4 մլրդ-ի:
Ռուսական գազի մատակարարման խաթարումների հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի պայմաններում Վրաստանը համաձայնագիր կնքեց Իրանի հետ: Իրան–Վրաստան գազամուղի վիրտուալ նախագիծը հանկարծ վերածվեց իրականի: Ընդ որում` այն ինքնաբերաբար տեղափոխվեց քաղաքական հարթություն. հունվարի 24-ին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոթաքիի նախաձեռնությամբ կայացավ նրա հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Բեժուաշվիլու հետ, որի ընթացքում Իրանի ԱԳՆ ղեկավարը «անհանգստություն հայտնեց Վրաստանում էներգակիրների մատակարարման հետ կապված իրավիճակի կապակցությամբ և առաջարկեց աջակցություն` Վրաստան իրանական գազի մատակարարման խնդրի լուծման գործում»:
Ինչպես պարզվեց, չնայած տեխնիկական բարդությունների առկայությանը, արդեն այսօր գազամուղի թողունակությունը կարող է կազմել օրական մինչև 2 մլն խմ (տարեկան շուրջ 730 մլն խմ): Վրացի մասնագետների պնդմամբ, հեռանկարում այս ծավալը հնարավոր է հասցնել օրական մինչև 3 մլն խմ-ի: Ուշադրություն է գրավում նաև մեկ այլ հետաքրքիր մանրամասնություն. իրանական գազի գինը 1000 խմ համար կազմելու է մոտ 120 ԱՄՆ դոլար, ինչը 10 դոլարով բարձր է ռուսական գազի գնից: Հանուն արդարության հարկ է նաև նշել, որ իրանական գազի մատակարարումներն ամբողջովին չեն փակելու ռուսական ռազմավարական արտահանումը Վրաստան և նախկինի պես պահպանելու են Թբիլիսիի` Ռուսաստանից գազի ստացման պահանջմունքը: Սակայն ռուսական մատակարարներին նեղել նրանք կարող են: Մասնագետների գնահատմամբ, իրանական գազը, Ադրբեջանի մատակարարումներով հանդերձ, հնարավորություն կտա մինչև 60%-ով ապահովել վրացական կողմի էներգետիկ պահանջները:
Այսպիսով, Վրաստան բնական գազի մատակարարման իր նախաձեռնությունից եկող հիմնական դիվիդենտները Թեհրանը կստանա քաղաքական ոլորտում: Առաջվա պես պարզ չէ, թե ինչպես պետք է գնահատել Թեհրանի ներկայիս քայլը. կա՛մ որպես կանխամտածված քաղաքական ակցիա, կա՛մ որպես երկրի «էներգետիկ վերնախավի» իներցիոն հակազդեցություն, որը չի հաշվարկում տվյալ նախաձեռնության բոլոր քաղաքական հեռանկարները: Սակայն եթե հաշվի առնենք, որ Իրանում ցանկացած ռազմավարական որոշում, հատկապես գլոբալ էներգետիկ քաղաքականության հարցերով, ընդունվում է բացառապես երկրի բարձրագույն ղեկավարության թույլտվությամբ, ապա Վրաստան գազի մատակարարման մասին որոշումը չի կարելի պատահական համարել: Ավելի շուտ` ընդհակառակը. այն հարկավոր է դիտել որպես անդրկովկասյան տարածաշրջանում իրանական էներգետիկ դիվանագիտության աշխուժացման քայլերից մեկը: Փաստացիորեն իրանական գազն արդեն մուտք է գործում տարածաշրջանի բոլոր երեք պետությունները` հանդիսանալով այլընտրանք ռուսական գազին: Ուստի Անդրկովկաս իրանական գազի մատակարարումների դեռևս փոքր ծավալները չպետք է մոլորեցնեն. հեռանկարում Թեհրանը լիովին կարող է այս ուղին օգտագործել սեփական գազը րոպական շուկաներ արտահանելու համար: Ու եթե հաշվի առնենք Վրաստանի տարանցիկության հնարավորությունները` Սև ծովով ուղիղ ելք դեպի րոպա, ապա հասկանալի կլինի Թբիլիսիի հետ սերտ էներգետիկ համագործակցություն հաստատելու իրանական կողմի շահագրգռվածությունը:
Վերջին դրույթը հիմնավորվում է հետևյալ հանգամանքով: Թբիլիսին ակտիվորեն լոբբինգ է անում Իրան–Հայաստան գազամուղը դեպի րոպա ելքով Վրաստանին կցելու գաղափարը: թեպետ այսօր սույն գաղափարի հնարավորությունները մեծ չեն գնահատվում (այն պահանջում է լրացուցիչ խողովակաշարի կառուցում, քանզի ներկայիս կառուցվող իրանա-հայկական գազամուղը նախատեսված է ոչ մեծ ծավալների համար` ընդունակ բավարարելու բացառապես Հայաստանի ներքին պահանջմունքները), սակայն այն հաշվարկներից ամբողջությամբ դեն նետել հարկավոր չէ: Ինչպես ցույց է տալիս իրանա-վրացական գազամուղի փորձը, երբ առկա է կողմերի քաղաքական կամքը, ցանկացած ֆինանսական կամ տեխնիկական խնդիր լիովին հաղթահարելի է:
Ամփոփելով Անդրկովկասի տարածաշրջանում Թեհրանի «գազային» քաղաքականության նախնական արդյունքները` պետք է նշել նրա որոշակի ձեռքբերումները: Իրանին գրեթե հաջողվեց տարածաշրջանի գազի շուկաներում եթե ոչ ռազմավարական, ապա բավականին ամուր դիրքեր գրավել: Մահմուդ Ահմադինեժադի ու նրա նախորդ Մուհամադ Խաթամիի տնտեսական կուրսի պրագմատիզմն ապահովեց Իրանի կողմից ճկուն և արդյունավետ տարածաշրջանային տնտեսական ռազմավարության անցկացումը: Բացի այդ, Անդրկովկասում իրանական էներգետիկ դիվանագիտության հաջողություններին նկատելիորեն օժանդակեց ձևավորված կացությունը, որն Անդրկովկասի պետությունների էներգետիկ համակարգերի անկայունության պայմաններում Իրանին նպաստավոր հնարավորություն ընձեռեց: Այլ է, թե Թեհրանը որքանով արդյունավետորեն կօգտվի այդ հնարավորությունից` ի գիտություն ընդունելով իր միջուկային ծրագրի շուրջ բորբոքվող իրավիճակը և իրանական «դոսյեն» ՄԱԿ Անվտանգության խորհրդին հանձնելու ահագնացող սպառնալիքը:
Ե.Մալցև http://www.iimes.ru/(Մերձավոր Արևելքի ինստիտուտ)
դեպի ետ